Ինչու են այդքան չարախոսում սկեսուրների և զոքանչների մասին

լուսանկարը` birth.com.au
Ո՞վ
է այս աշխարհում ավելի մեղավոր, քան
աղջիկը, որը կար ու չկար։
Հասուն
կինը, որը հիմարություն է ունեցել ծնել
երեխա, մեծացնել նրան ու տեսնել նրա
ամուսնությունը։
Ահա
այդ ժամանակ նա դառնում է ամենակարևոր
մոնստրը՝ սկեսուր կամ զոքանչ։
Այստեղ
ես ցանկանում եմ խոսել իրական մարդկային
հարաբերությունների մասին, որ կարող են
լինել անչափ բազմազան և պայմանավորված
լինել ընտանիքի պատմությամբ, կամ այն
մեծաքանակ պատմությունների, որ հետագայում
վերածվում են գրքերի: Ես առաջարկում եմ
քննարկել ընտանիքի մեծերի ու փոքրերի
միջև հարաբերությունների ազգային
բաղկացուցչի մասին:
Ահա,
խնդրեմ տիպիկ անեկդոտ

զոքանչի մասին։


Ե
՞րբ
ես հասցրել կատուներին այնքան սիրել, որ
արդեն երկու հատ ունես։
-Հենց
որ իմացա, որ զոքանչս կատվի մազից ալերգիա
ունի:


Համաձայնեք,դժվար
է հորինել ավելի ծիծաղելի բան, քան կնոջ
մոր մասին չար կատակը։
Անեկդոտները
միլիոնավոր են, բայց դրանց բոլորի հիմքում
ընկած է ցանկությունը` սահմանափակել կնոջ
շփումը իր մոր հետ, կամ դատապարտել նման
շփումը: Ի՞նչը կարող է լինել ավելի
վիրավորական, քան “Դու քեզ պահում ես
մորդ պես” արտահայտությունը: Իսկ ի՞նչ
է այն հիշեցնում, արժե խորհել այդ
մասին:Հիշեցնում է տանջողի տիպիկ
ռազմավարություն, այսինքն` զոհին զրկել
սոցիալական հնարավոր շփումներից:

Հայրիշխանությունը
չափից դուրս դառնում է հաջողակ , թվացյալ
ամենաուժեղ կանացի կապի մեջ սեպ խրելու
հարցում` մոր և դստեր հարաբերություններում:
Անեկդոտն այսբերգի գագաթն է միայն , քանի
որ մոր հետ վիրավորական համեմատությունների
ետևում կան շատ տխուր բաներ. Օրինակ՝կանանց
մրցակցությունն ընտանիքում, էյջիզմը,
լիովին հասկանալի ցանկությունը` չկրկնել
մոր ճակատագիրը և շատ ավելի խորը կոլեկտիվ
անգիտակից շերտեր, որոնց համար ավելի լավ
է դիմել մասնագետներին:

Ահավասիկ
մեկ օրինակ՝եկեղեցու աստիճանների վրա,
որտեղ շուտով սկսվելու է պսակադրությունը,
փեսայի մայրը մոտենում է հարսին, գրկում
նրան ու ասում.
-Այսուհետև
ես ոչ միայն քո սկեսուրն եմ, այլ նաև
ընկերը։
Մեկ
րոպե անց, հարսին է մոտենում փեսայի հայրն
ու շշնջում նրա ականջին.
-Նման
“ընկերոջ” հետ թշնամիների կարիք էլ
չկա։
Տիպիկ
անեկդոտ
սկեսուրի
մասին
Ինձ
ավելի
շատ
դուր
եկավ
կանանց
սոցիալական
էջերից
մեկում
հանդիպած
արտահայտությունը.
Ի
դեմս մեր ամուսինների մայերի, մենք տեսնում
ենք կանացի սեռի դավաճանների։

Ինձ,
որպես ապագա- հնարավոր սկեսուրի, շատ
հաճելի է:
Գաղտնիք
չէ, որ շատ հաճախ ամուսնու մոր հետ
հարաբերությունները դառնում են կոնֆլիկտների
ամենավատ աղբյուրը, և խորհելով դրա մասին
ես նորից տեսնում եմ հայրիշխանության
ազդեցության հետքերը: Կանայք միմյանց
ընկալում են որպես մրցակիցներ, այնպիսի
անգին աղբյուրի համար պայքարում, ինչպիսին
տղամարդն է: Ընդ որում, դրա մեջ միշտ առկա
է ինցեստի կամ ավելի վատ բանի տհաճ համը:
Ավանդույթը սկեսուրին միանգամից դարձնում
է անհասանելի էտալոն ու հրեշ:

Ինձ
թվումէ , որ այս ողջ ավանդութը արժե
քննարկել հենց սեքսիզմի տեսնակյունից,
որի անտեսանելի նպատակն է վիրավորել
կանանց` կին լինելու համար: 
Աղբյուրը`feministki.livejournal.com