Երեխային երբեք չպետք է ստիպել գրկել ինչ որ մեկին, նույնիսկ բարեկամներին

լուսանկարը՝ simplychildsafe.com


Շատ հաճելի է տեսնել,թե ինչպես է Ձեր երեխան սիրված բոլորի կողմից և միանգամայն նորմալ է, որ երեխային ուզում են գրկել, ճմկտել թուշիկները կամ էլ համբուրել նրան։

Այնուամենայնիվ շատ քչերն են, որ այդ ամբողջը փորձում են դիտարկել հենց երեխայի տեսանկյունից։ Պատկերացրեք, որ նոր եք եկել այս աշխարհ և մի քանի տարվա ընթացքում արդեն սովորել եք խոսել, հասկանալ շրջապատի դրվածքը և գիտեք ընտանիքի անդամների անունները։

Միևնույնն է դեռ երկար ժամանակ կախված կլինեք ծնողներից, քանի որ նրանց վստահում եք և գիտեք ,որ առաջին անհրաժեշտության դեպքում իրենց կողմը պետք է վազել։ Բայց ինչ անել, երբ հենց այդ վստահելի անձիք, ձեզ ստիպում են համբուրել անծանոթ մեկին, կամ քեռի Ալբերտին, ում առաջին անգամ եք տեսնում, կամ Անո ծյոծյային, ով ամեն անգամ գալիս է ու սեղմում է ձեզ իր գրկի մեջ։

Իրականում երեխային չպետք է ստիպել գրկախառնվել օտարներին կամ համբուրվել իր համար անվստահելի բարեկամների հետ, եթե նա դա չի ցանկանում։ Սա կապրիզ՝ կամակորություն չէ, այլ երեխայի ցանկությունն է։

Առաջին հերթին դա ստիպում է Ձեր երեխային մտածել, որ նա իր մարմնի տերը չէ և իրենք չեն կարող ղեկավարել, թե ով դիպչի իրենց, նույնիսկ այն դեպքում,երբ չեն ցանկանում։

Մարդու մարմինը միմիայն իրենն է, անկախ այն բանից փոքրիկինն է, թե մեծահասակինը։ Երեխային պետք է սովորեցնել, որ կարողանա արտահայտել իր ցանկությունները սեփական մարմնի հետ կապված, այլապես նա անկարողությունից կընկնի ընկճախտի մեջ։ Երեխային պետք է բացատրել, որ եթե նա չի ուզում որևէ մեկին գրկել, ապա նա պարտավոր չէ, եթե նա չի ուզում դիպչեն իր փորիկին կամ դեմքին,ապա նա պետք է հստակ արտահայտի իր այդ ցանկությունը և նրան պետք է վստահեցնել, որ ծնողներն իր կողքին են միշտ իր ցանկությունները հարգելու համար։

Պարտադրանքը սովորեցնում է երեխային լռել և հանդուրժել բարեկամների կողմից բռնությունը։ Եթե երեխան հետագայում այդ բարեկամների կողմից, ում գրկախառնություններն ու համբույրները նրա ծնողները ստիպել են հանդուրժել, ենթարկվի բռնության , ապա ստիպված կլինի լռելու, որովհետև արդեն գիտի, որ իր մարմնին ուրիշների կողմից դիպչելու իր հստակ մերժումը անտեսվելու է բոլորի կողմից ։ 

gracepointwellness.org

Դա նաև շարունակում է առաջ տանել այն թյուր կարծիքը, թե ընտանիքի անդամները և բարեկամները երբևէ չեն կարող բռնարարներ լինել։ 

Ձեր այդ քայլով դուք չեք հարգում երեխայի հարմարավետության զգացումն ու նրա պայմանները։ Երբ երեխան իրեն լավ է զգում, դուք նրան ստիպում եք անել մի բան, որը նրան դուրս չի գալիս։ Երեխայի հարմարավետությունը կարող է տարբեր լինել ձեր հարմարավետության պատկերացումներից։ Միևնույն ժամանակ, դուք հնարավորություն չեք տալիս նրան ապահով զգալու։

Երեխային ստիպում եք հրաժարվել “օտարը վտանագավոր է” բնական զգացումից։ Եթե երեխային ստիպում են գրկախառնվել օտարների հետ և չդժգոհել այդ պահին, ապա դա կարող է նրան ստիպել հրաժարվել բնական զգացումից, որ օտարները կարող են իրենցից վտանգ ներկայացնել։ Երեխան դեռ ունակ չէ տարբերելու օտարների տարատեսակ լինելը, նրա համար օտարը լինում է մի տեսակի։

Առաջին հերթին պարզեք նաև, թե ինչու նա չի ցանկանում գրկել այդ մարդուն։ Նստեցրեք երեխային և հարցրեք նրան, ինչու՞ նա չի ցանկանում, որ այդ մարդը խաղ անի իր հետ։ Միգուցե դուք պարզեք, որ այդ մարդը վախեցրել է երեխային, կամ պատահաբար կանգնել է նրա ձեռքի վրա, երբ իր սենյակում խաղալիքներով խաղում էին, կամ էլ պարզապես նրա վրայից քրտինքի հոտ է գալիս։ Ձեզ համար պետք է առաջնայինը լինի պարզել կոնկրետ մարդուց հեռավորություն պահելու ձեր երեխայի պատճառը։

c1.staticflickr.com

Երեխային այս հանգամանքը կարող է սովորեցնել, որ գրկախառնվելը և ֆիզիկական կոնտակտը միակ ձևն է շնորհակալություն հայտնելու համար, կամ ցույց տալու, որ նրան այդ մարդը դուր է գալիս։ Իսկ դա, համաձայնեք,բոլորովին այն չէ, ինչը կուզենաք,որ ձեր երեխան սովորի և անի իր կյանքում։ Քանի որ երախտապարտ լինելու, կամ զգացմունքներն արտահայտելու բազմաթիվ այլ ձևեր կան։