Երեխա չունենալու համար պատճառներ պետք չեն

iblogamerica.com

Այսօր ես աշխատանքի գնացի զգեստով: Ես այդպես եմ անում մոտավորապես ամիսը մեկ անգամ: Հիմնականում կրում եմ ջինսեր և բլուզներ, ու երբ միագամից զգեստ եմ հագնում, մարդիկ դա նկատում են և այնպես են արձագանքում, կարծես ես դեմքիս վրա տատու եմ արել: 

Սովորաբար ես անտեսում եմ նման բաները, բայց ոչ այս անգամ: Դա տեղի ունեցավ առավոտյան: Ես գործընկերոջս հետ խոսում էի այն մասին, թե ինչպես երեկ գիշերը ժամը 11-ին գնացի խանութ` շոկոլադապատ փքաբլիթներ գնելու: Ես դրանք կերա քնելուց անմիջապես առաջ , քանի որ ծանր օր էի ունեցել, և առաջինը, որ ես տեսա առավոտյան աչքերս բացելուց հետո, փքաբլիթների փաթեթներն էին: 
Դրանք նայում էին ինձ, ամոթանք տալիս ու հիշեցնում երեկվա մասին: Քանի դեռ ես այս մասին պատմում էի գործընկերոջս, մենք ծիծաղում էինք և ես ձեռքս դրեցի փորիս, ասելով .«Բայց արժե՜ր»:

Մի քանի վայրկյան անց, ինչ որ մեկը ձեռքը դրեց ուսիս: Ես շրջվեցի և տեսա հարևան բաժնի աշխատակիցներից միջին տարիքի մի կնոջ, որ ժպտում էր լիաթոք:

«Ի՞նչ է թաքնվում այդ գեղեցիկ շորի տակ», — հարցրեց նա, նայելով զրուցակցիս ու աչքով արեց:

Ես ծիծաղեցի ու պատասխանեցի .«Փքաբլիթներ»:

Դա նրան ծիծաղելի չթվաց:

«Դե դա այն չէ, ինչ ես հույս ունեի լսել», — շարունակեց նա

«Օ՜, ոչ,- մտածեցի ես,-սկսվում է: Ձեռքս փորիս վրա և շորս…

Հա, հա, հա, կներեք այնտեղ երեխա չկա: Եվ դեռ երկար ժամանակ չի լինի: Գուցեև երբեք», -ասացի ես, չնայած գործընկերուհիս արդեն գիտեր այդ մասին: Նա միշտ ինձ հարցնում էր երեխա ունենալու իմ պլանների մասին, հենց առաջին օրվանից, երբ սկսեցի աշխատել այստեղ չորս տարի առաջ:

«Օ՜, դա ինձ այնքան է տխրեցնում », — ասաց նա և հեռացավ:

Իհարկե, ես բոլորովին մոռացել եմ, հղի եմ ես, թե ոչ, ես պետք է անհանգստանամ իմ հղիության վերաբերյալ ձեր զգացմունքների կապակցույամբ:

Ես դա չբարձրաձայնեցի, չնայած արժեր:

Նրա վերաբերմունքն ինձ հիշեցրեց մի դեպք, որ տեղի ունեցավ ինձ հետ եկեղեցում` մեկ ամիս առաջ: Մի ծեր կին, որի հետ ծանոթ էի մի քանի տարի, լսեց,թե ինչպես եմ մի մարդու ասում, որ ես ու ամուսինս շուտով նշելու ենք մեր ամուսնության հինգերորդ տարեդարձը: Նա մոտեցավ և հայտարարեց. «Արդեն հինգ տարի՞ է: Սիրելիս, ավելի լավ կլինի մտածես ծննդաբերելու մասին»: Նա, ում հետ ես զրուցում էի, ծիծաղեց և նախքան ես հասցնեի որևէ բան ասել, կինը շարունակեց. «Շուտով արդեն շատ ուշ կլինի»: Եվ հպարտ վերադարձավ իր բազկաթոռին:

Եկել է ժամանակը, որ այն մարդիկ, ովքեր կնոջ հիղության և երեխա ունենալու մասին կատակները կամ մեկնաբանությունները համարում են նորմալ երևույթ, հասկանան, որ դա նորմալ չէ: Նորմալ չէ նաև հարցնելը, ե՞րբ է նա ցանկանում երեխա ունենալ, կամ ինչո՞ւ նա դա չի ցանկանում: Եվ կարևոր չէ, ո՞վ եք դուք,միայն եթե ոչ իմ ամուսինը կամ բժիշկը։ Մի հարցրեք ինձ հղիության մասին և մի կատակեք այդ թեմայով: Դա հաճելի չէ, ծիծաղելի չէ և նայնիսկ բարի չէ: Հակառակը՝ անկախ իմ հանգամանքներից, որոնց մասին դուք հավանաբար չգիտեք, դա կարող է լինել շատ տհաճ:
Մի քանի ամիս առաջ ես հանդիպեցի ընկերուհուս` ամենաերջանիկ ու դրական մարդկանցից մեկին, ում ես երբևիցե ճանաչել եմ: Թվում է,թե նա երբեք վատ տրամադրություն չի ունենում: Ես նրան հաճոյախոսություն արեցի, ասեցի, որ հիանում եմ նրա կենսուրախությամբ: Զրույցն առաջ գնաց և նա ինձ խոստովանեց, որ միշտ չէ երջանիկ զգում իրեն և ,որ իր տխրության միակ պատճառը երեխաների բացակայությունն է: Նա ասաց, որ իրեն միշտ հարցնում են այդ մասին և դրանից նա շատ է վիրավորվում: Նա պայքարոմ է դեպրեսիայի դեմ, քանի որ արդեն երկար տարիներ երազում է երեխա ունենալ, ինչը իր դեպքում քիչ հավանական է:

Ես գիտեմ մեկ այլ կնոջ, ով ամուսնացած էր 7 տարի և որոնցից վեցը տարին փորձում էր հղիանալ: Բժիշկները նրան ասել էին, որ ամենայն հավանականությամբ չի կարողանա հղիանալ: Եվ նա շատ երկար տարիներ անցկացրեց կլինիկաներում`անպտղությունը բուժելու համար: Դա նրան պարզապես կոտրեց: Նա չգիտեր ի՞նչ պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ երեխա չունի և միշտ դժվարությամբ զսպում է արցունքները:

Երբ որևէ մեկն ասում է, որ երեխա չի ուզում, ուրեմն մեծ է հավանականությունը, որ դրա համար կան պատճառներ ու պարզապես տվյալ անձը չի ցանկանում այդ մասին խոսել:

Մենք ամուսնուս հետ միասին քննարկեցինք և համաձայնեցինք, որ երեխաները մեր առաջնահերթությունը չեն: Ոչ հիմա, ոչ կես տարի անց և միգուցե որոշենք` երբեք: Հավանականությունը, որ ես կծննդաբերեմ հավասար է նրան, որ ես կպարեմ Ջասթին Բիբերի հետ, այսինքն` զրոյական: Եվ գիտե՞ք ինչ, ինչպես բոլոր կանայք, ովքեր մտածում են իմ կերպ , որևէ պատճառ պետք չէ:

Ամեն դեպքում մենք միշտ մտածում ենք, թե պետք է արդարանանք, կամ ներողություն խնդրենք ուրիշ մարդկանցից, որովհետև գուցե մենք չցանկանանք անել այն, ինչը հաճելի է անել ամուսնությունից հետո, այսինքն` ծնել երեխաներ: Իսկ դա չի համապատասխանում երջանիկ կյանքի հասարակական պատկերացմանը և չի արդարացնում ուրիշների սպասելիքները:

Ավելին, երբ մենք փորձում ենք բացատրել, թե ինչո՞ւ չենք ցանկանում երեխա ունենալ, հաճախ լսում ենք մեկնաբանություններ. «Դու մի օր անպայման կփոշմանես, կամ դե դու հիմա այդպես խոսում ես: Բայց մի քանի տարի հետո կտեսնենք»: Երեխա ունենալը կապրիզ չէ և ընդունած որոշումը շատ հազվադեպ է փոփոխվում: Հատկապես այն դեպքում , երբ դու, ինչպես իմ ընկերուհիները, չես կարող ազդել այդ ընտրության վրա:

Ցավոք սրտի, երեխաների մասին խոսակցություններն անպայման ուղեկցվում են ամուսնության թեմայով: Եթե դու ամուսնացած կին ես, ուրեմն պետք է լինես նաև մայր: Իսկ եթե ոչ… ի՞նչ ես անում ընդհանրապես դու ամուսնուդ կողքին, տան, կրթության և կարիերայի հետ, եթե հարմարավետ բույն չես պատրաստում քո ապագա փոքրիկների համար:

Կնոջ համար չկա ավելի տհաճ բան, քան այն, երբ նրան անտեղի հարցնում են երեխա ունենալու պլանների մասին: Հարցերն այն մասին, թե ինչո՞ւ նա ամուսնացած չէ, ավելորդ քաշ ունի, շատ նիհար է , կամ հիմա դաշտանային ցիկլում է, թե ոչ, չեն կարող անգամ համեմատվել այս հարցի հետ:

Ես ընդհանրապես ապշում եմ, թե ինչպե՞ս կարող են մարդիկ կնոջն ուղղել նման ինտիմ հարցեր, առավել ևս ուրիշների ներկայությամբ: Ի՞նչ անհասկանալի բան կա այստեղ: Իմ կոլեգան պատկերացում չուներ, արդյո՞ք ես նախորդ ամիս վիժել եմ ,թե ոչ: Նա ոչինչ չգիտի ամուսնուս հետ իմ հարաբերությունների մասին, իմ առողջության և ընդհանրապես իմ կյանքի մասին:

Հղիանալու անկարողությունը, գումարի հետ կապված խնդիրները, ոչ կայուն ամուսնական հարաբերությունները, ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությունները, աջակցության բացակայությունը, կարիերային գնալու որոշումները, սա երեխա չունենալու պատճառների ոչ լրիվ ցուցակն է: Բայց այս ցուցակը կարևոր չէ, որովհետև իրականում պատճառները ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ:

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց, ովքեր ունեն երեխաներ: Բայց ապագայում իմ երեխաների հայտնվելը շատ քիչ հավանական է, և ես չպետք է որևէ մեկին բացատրություն տամ , թե ինչո՞ւ: Դա իմ էության մի մասնիկն է: Ինչպես մայրությունն է դառնում կնոջ մասնիկը, այնպես էլ նրա ընդունած որոշումը` ունենալ երեխա, թե ոչ: Վերջ, վերջակետ:

Հիմա արդեն, երեխաների մասին տրվող հարցերին ես սովորաբար պատասխանում եմ հարցով.«Իսկ դուք ինչո՞ւ եք հարցնում»: Նույնիսկ եթե հարցնողն այդքանից հետո այնքան լկտի է լինում , որ շարունակում է զրույցը, հետևող պատասխանները վերաբերում են նրան , այլ ոչ ինձ:

Ահա ևս մի քանի պատասխաններ` տարածված մեկնաբանությունների համար.

-Դա այնքան տխուր է։

-«Սպիտակ Բիմը սև ականջով» ֆիլմն է տխուր: Իսկ իմ երջանիկ կյանքը, որով ես բավարարված եմ, շատ հիանալի է:

-Ինչպե՞ս է ամուսինդ վերաբերվում դրան։

-Օ՜, շնորհակալություն, որ հիշեցրիր: Ես մոռացել եմ դա նրա հետ քննարկել։

-Բայց դու կարող էիր այնքա՜ն լավ մայր լինել։

— Ես նույն հավանականությամբ կարող էի լինել հրաշալի բժիշկ կամ հիանալի պարապ- սարապ մարդ: Բայց չեմ ուզում անել ոչ մեկը, ոչ մյուսը: Ընդունակություններն ու ցանկությունները նույն բանը չեն։

— Դու կփոշմանե՛ս։

— Ես այդպես պատասխանեցի ընկերոջս, որ ասեց, թե չի ուզում շուն պահել: Տարօրինակ է, թե որքան քիչ են մարդիկ ճանաչում իրենք իրենց:

— Դա էգոիզմ է։

— Ես ու ամուսինս սիրում ենք մեր դիզայներական սպորտային կոստյումները և տարօրինակ կերպով , ամեն երեկո մոմի լույսով ու լռությամբ անցկացվող ընթրիքներն ավելի շատ ենք սիրում, քան կարելի է սիրել որևէ մեկին ։

-Առանց երեխաների իմ կյանքն անիմաստ կլիներ։

-Ժամանակակից քաղաքակրթության ամենահիանալի ձեռքբերումներից մեկն այն է, որ կանայք կարող են օգնել ու աջակցել միմյանց կյանքի ամենատարբեր սցենարների իրագործման ժամանակ: Մենք անգամ կարիք չունենք մեզ համեմատելու ուրիշների հետ, եթե նման ցակություն չկա։

— Դա անբնական է։

-Մենք կրում ենք հագուստ, հիվանդությունների դեմ պատվաստանյութ ենք ստանում, լսում ենք Դեյվիդ Բուուի, սակայն այդ ամենը բնական չէ, բայց ինձ շատ են դուր գալիս: Հիմա մոլորակի վրա ապրում է ավելի քան 7.1 միլիարդ մարդ և ԱՄՆ-ում ամեն 8 վայրկյանը մեկ ծնվում է երեխա: Ես հիանալի եմ զգում ինձ` մերժելով իմ մարմնի նախնական պարամետրերը և նոր մարդկանց աշխարհ չբերելով: Կարծում եմ մարդկությունն առանց ինձ էլ մի բան կանի:


Աղբյուրը՝ feminism-for-beginners