ՄԱԿ-ում մտահոգված են Բուրունդիում շարունակական բռնության աճող վտանգի առիթով

լուսանկարը՝ watsupafrica.com

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` Պան Գի Մունը հայտարարել է, որ լուրջ մտահոգված է Բուրունդիում բռնության տարածման վտանգների կապակցությամբ: Նա կրկին կոչ է արել պահպանել հանգստություն և զսպվածություն, ինչպես նաև ստեղծել այդ երկրում նախագահական ընտրությունների անցկացման համար համապատասխան պայմաններ:

«Պան Գի Մունը Բուրունդիի իշխանություններին կոչ է արել պահպանել մարդու իրավունքի բնագավառում միջազգային պարտավորությունները, այդ թվում նաև խաղաղ ցույցերի անցկացման իրավունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որ տարածվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից:

ՄԱԿ-ի ղեկավարը Բուրունդիի իշխանություններին կոչ է արել անել ամեն ինչ, որպեսզի անվտանգության ուժերը ցույցերի ժամանակ ուժ չկիրառեն:
Պան Գի Մունը նախազգուշացրել է, որ մարդու իրավունքների խախատման վերաբերյալ հրաման արձակող անձինք և նման խախտումների մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Նա ընգդծել է, որ ԱԽ անդամները մտադիր են քննարկել տարբեր մեխանիզմներ`Բուրունդիում խաղաղության հաստատման և պատասխանատվության ապահովման համար :

Գլխավոր քարտուղարը Բուրունդիի բոլոր կողմերին կոչ է արել ամենամոտ ժամանակում վերականգնել քաղաքական երկխոսությունը՝ իր հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ:

Պան Գի Մունը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է տարածաշրջանի և այլ երկրների ղեկավարների հետ` Բուրունդիում քաղաքական ճգնաժամի կապակցությամբ:

Նա ողջունել է Արևելաաֆրիկյան միության մասնակիցների համաժողովը և կոչ է արել կիրառել համապատասխան միջոցներ` Բուրունդիում խաղաղ և վստահելի ընտրություններ անցկացնելու համար, այդ թվում զինաթափել այդ երկրի երիտասարդներին, որոնք իրենց գործողությունները կապում են այս կամ այն քաղաքական կուսակցութան հետ:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, Բուրունդիի մայրաքաղաքում իրականացվում են մասսայական անկարգություններ, որոնք կապված են գործող կուսակցություններից մեկի, ներկա վարչապետ` Պյեր Նկուրունզիզիի թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու որոշման հետ:

ԶԼՄ-ներում հայտարարվել է մայիսի 13-ին իրականացված պետական հեղաշրջման մասին:

Մայիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտեց Բուրունդիում օրինական իշխանություններին տապալելու զինվորականների մտադրությունը: Նա այդ երկրի քաղաքացիներին կոչ արեց զսպվածություն ցուցաբերել և չխախտել երկրի սահմանադրությունը:

ՄԱկ-ի հումանիտար կազմակերպությունները հայտարարում են, որ Բուրունդիի քաղաքական անհնազանդությունն ուղեկցվում է մարդու իրավունքների ոտնահարմամբ և գաղթականների թվի ավելացմամբ:

Հիշեցնենք, որ Բուրունդիում խութու և տուտսի ցեղերի միջև առկա կոնֆլիկտը, սկսվել է Բելգիայից անկախանալու ժամանակաշրջանից` 1962 թվականից և տևում է մոտ հինգ տասնամյակ: 2004թվի հուլիսի մեկից Բուրունդիում գործում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը: 2006թվի ավարտին ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունն այդ երկրում հաջողությամբ հասցվեց իր ավարտին և այդ երկրում նշանակվեց Բուրունդիում ՄԱԿ-ի Միացյալ Ներկայացուցչությունը: Հունվարի մեկից Բուրունդիում պաշտոնապես իր առաքելությունն է սկսել ՄԱԿ-ի կողմից ուղղորդված ընտրություններին հետևող հանձնաժողովը:

ՄԱԿ-ի ԱԽ անդամները Բուրունդիի իրավիճակի քննարկման ընթացքում այդ երկրի բոլոր կողմերին կոչ են արել ցուցաբերել զսպվածություն և համաձայնության գալ երկրում ընտրությունների անցկացման նոր ժամկետի վերաբերյալ: Նրանք կոչ են արել հարգել մարդու իրավունքները, ազատել բոլոր իրավապաշտպաններին և քաղաքական ընդդիմադիրներին:

«ՄԱԿ-ի ԱԽ անդամները կրկին հայտարարել են, որ պատրաստ են ընդունել համապատասխան միջոցներ` Բուրունդիում անվտանգությանն ուղղված վտանգների և բռնությունների առկայության դեպքում»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱԽ- անունից:

Աղբյուրը՝ UN.org