Ինչպես մեկ ամսում փոխել կյանքը դեպի լավը

լուսանկարը՝ svet-in.ru

Բլոգեր Սվետլանա Պոկրովսկայան առաջարկում է փոխել ձեր կյանքը դեպի լավը ընդամենը մեկ ամսում , յուրաքանչյուր շաբաթ ինքնուրույն կատարելով հետևյալ դրույթները։ Այսպիսով մեկ ամսվա համար նախատեսվում է հիմնականում 4 դրութ, որոնցից յուրաքանչյուրը պետք է կատարեք մեկ շաբաթվա ընթացքում։ Իսկ ամեն շաբաթվա պլանում կան 3 կետեր, որոնք իրագործելու եք և շարունակելու եք այդպես պահել ամսվա ընթացքում։

Առաջին շաբաթ . Մտքի ու մարմնի մաքրում

1.Արթնացում առավոտ կանուխ՝ժամը 6-ին։ Այս ժամին արթնանալով, քանի դեռ ընտանիքի անդամները քնած են, դուք անում եք ձեր գործերը, դուք մենակ որոշում եք և ողջ օրը ապրում եք 100%-ով ձեզ համար։ Կյանքը ձեզ համար կփայլատակի, եթե մտածեք այսպես.« Ինչ լավ կլինի առավոտը շուտ գա, որ ես հասցնեմ ապրեմ ինձ համար»։

2.Թեթև սնունդ։ Սպասվող նոր փոփոխությունների համար ձեզ անհրաժեշտ է շատ էներգիա, բայց ոչ չիպսերի, յուղոտ մսերի ու գազավորված ըմպելիքների տեսքով, այլ թեթև ու առողջ ՝բանջարեղենային ու մրգային սնունդը, որը դուք ինքներդ կընտրեք ձեզ համար և իհարկե քնելուց առաջ չեք զբաղվի շատակերությամբ։ Պետք օրգանիզմը սնել առողջ, թեթև ու համեղ սննդով, որ այն հեշտ յուրացնի ու ձեզ էլ տա էներգիա։

3.Սպորտ։ Ֆիզիկական վարժություններն ու սպորտը այն ամենամեծ էներգիայի աղբյուրն են , որ տոնուսի մեջ ու առողջ են պահում պահում մեր մարմինը, որի առողջ լինելը նպաստում է հոգևոր առողջության զարգացմանը։

Ինչպես գիտեք շարժումը կյանք է, ուրեմն ամեն ստեղծված առիթով շարժվեք, քայլեք, պարեք, վազեք, կատարեք յոգայի վարժություններ։ Աշխատեք հրաժարվել վերելակից, գործի գնացեք ոտքով, մի խոսքով ստեղծեք հնարավորություն ձեր մարմնին շարժվելու, կայտառ մնալու համար։

Երկրորդ շաբաթ. Տարածքի, շրջապատի ու գործերի մաքրում

1.Տարածքի մաքրում։ Թափում եք ամեն ինչ՝ դա չի նշանակում տեղափոխում ենք մի տեղից մյուսը։ մանրամասն կարգի են բերվում տան բոլոր մասերը, անկյունները, սեղանները,պահարանները։ Մի զլացեք, թափեք ոչ պիտանի իրերը, դրանք խլում են ձեզանից ձեր էներգիան, նույնիսկ ամենափոքր իրը տանում է ձեզնից մեծ ուժ։ Պահեք միայն այն փոքրաթիվ առարկաները, որոնք դուք սիրում եք, ձեզ ուրախացնում ու հաճույք են պատճառում։ Ազատեք ձեր տան տարածությունը ավելորդ իրերից։ Կտեսնեք , որ շնչելը հեշտ կլինի , հատկապես ,երբ մաքրեք հատակն ու փոշիները։

2.Պարտականությունների ու գործերի մաքրում։

Հիմա վերհիշեք, թե քանի տարի է , որ ուզում եք սկսել անգլերեն սովորել, կամ այցելել գյուղում ձեր մորաքրոջը, կամ տարիներ առաջ պլանավորած ու այդպես էլ չիրականացրած գործերը։ Որից հետո հստակ որոշեք, որն եք անելու կամ չեք անելու, դրանց վար գիծ քաշեք, վերջնականապես այն չանելու համար։ իսկ եթե կան բաներ, որոնք չեք կարող ջնջել, օրինակ ՝մորաքրոջն այցելելը, ապա վաղն ևեթ արեք դա, մի հետաձգեք։Այսինքն՝ արեք գործեր, այլ ոչ թե այդ բեռը քաշ տվեք ձեզ հետ երկար ժամանակ։

3.Շրջապատող մարդկանց մաքրություն։

Ավարտեք բոլոր հարաբերությունները նրանց հետ, ովքեր ձեզ տանում են ետ, գցում դեպրեսիայի մեջ։ Հրաժարվեք շփվել այն մարդկանց հետ, որոնք մշտապես քննադատում ու դժգոհում են, նրանց հետ ում հետ այլևս ոչինչ չի կապում, որոնցից այլևս բան չունեք սովորելու։ Սովորեք հեռանալ, ասել ոչ։ Թույլ տվեք ձեզ լինելու անշնորհակալ, անկիրթ, նույնիսկ ստոր, եթե ազատության արժեքը այդքան է։ Բացառություն են , իհարկե կազմում ծնողները, որոնց հետ պետք է ամեն կերպ լեզու գտնել, որքան էլ դժվար լինի դա անելը։

Երրորդ շաբաթ. Պլաններ, նպատակներ, երազանքներ

1.Գրանցել և կատարել պլանները։ հավանաբար դուք ունեք գործերի մի ցուցակ նախորդ շաբաթվանից մնացած։ Որոշեք, եթե այն ձեզ ոգևորում ու ոգեշնչում է, անմիջապես կատարեք ու ցուցակից ջնջեք այն, բոլոր դեպքերում պետք է ջնջել, եթե այն չեք կատարելու։ Ավելացրեք այն, ինչը դուք սիրում կամ սիրել եք ժամանակին։ Մի մոռացեք այդ ցուցակում պլանավորել, ոչ միայն աշխատանքն ու փողը, հանդիպումները ընկերների հարազատների հետ, այլ նաև ազատ ժամանկը ձեր հանգստի ու ձեզ համար։ / Այս վերջինը բոլորը մոռանում են պլանավորել/։ պետք է գրել այնպիսի պլան, որը հետո կուզենաք իրագործել, որի կատարման համար ձեռքերը պիտի քոր գան ու ոտքերը դողան, որ հետագայում ուզենաս այդ մասին գիրք գրես, քանի որ հետաքրքիր է։

2.Անհավանականությունների ցուցակ։ Այդ ցուցակում գրանցեք ձեր այն երազանքները, որոնք ձեզ անհավանական են թվում, մի վարանեք ու մի վախեցեք, նույնիսկ գրել Էվերեստ լեռան վրա բարձրանալը, եթե դուք 89 տարեկան եք։մի մտածեք քննադատության, շամանակի, անհավանական թվացող ամեն բան դեն նետեք ձեր մտքից ու գրեք այդ երազանքը, որ հետո երբ կատարվի դուք այն կջնջեք տեղը նորը գրելու համար։

3.Ամենօրյա պլանավուրում։ Ամեն երեկո գրեք հաջորդ օրվա գործողությունների պլանը։ Այն կլինի օրինակելի, կարճ, երկար, կարևոր չէ։ Պլանը պարտադիր է գրել, նույնիսկ եթե հաջորդ օրը դրան չվերադառնաք։ Աիդ պլանի գրառումը , փորձված է, բարձրացնում է արտադրողականությունը։ Նաև մի մոռացեք նայել հեռահար պլանի ցուցակը, որ որոշեք, արդյո՞ք շարժվում եք ճիշտ ուղղությամբ, թե շեղվել եք ։

Չորրորդ շաբաթ։ Ընդլայնում ենք սահմանները

1.Փորձել ապրել այլ ձևով։ Սկսել ամենամանր դետալներից՝ փորձեք աշխատանքի գնալ բոլորովին նոր ճանապարհով։Մտեք անծանոթ սրճարան, կամ շատ տանկ խանութ։Փորձեք նոր սպորտաձև։ Արեք այն , ին չ երբեք չեք էլ փորձել անել։ Ամեն անգամ , երբ կանեք ձեր սովորական աշխատանքը, ձեզ հարց տվեք.« Ինչը կարող եմ ես անել, բայց մեկ այլ կերպ»։Սովորություն դարձրեք նորը փորձելու, հեռացեք արդեն արված հին ձևից։

2.Դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակից։ Եթե կատարել եք նախորդ բոլոր կետերը, սա ձեզ համար հեշտ կթվա, նունիսկ համարձակ քայլ։ Պետք է նայել ձեր վախերի աչքերին, ավելի, պետք է պայքր մղել դրանց դեմ։ Պետք է ցուցաբերել ռադիկալ մոտեցում։ Եթե վախենում եք բարձրությունից, գնացեք թռնելու օդապարիկից։ Եթե վախենում եք ձեր վերադասից, գնացեք նրա մոտ նորամուծությունների առաջարկություններով։Վախենում եք անծանոթ շրջապատից, գնացեք մասնակցելու այդ երեկոյին անծանոթների հետ շփվելու։ Սրանք ռազմաճակատային պայմաններ են։

3.Հանգիս։ Իսկ դուք ի՞նչ էիք կարծում ,միայն պիտի աշխատեք ։ Հանգիստը պետք է լինի պարտադիր տնից դուրս, պարտադիր առանց համացանցի, պարտադիր մենակ։Եվ այդ միայնակության մեջ պարտադիր հետադարձ հարցերով՝ ի՞նչ էր սա, ինչպե՞ս ես դա արեցի, ի՞նչ փոփոխություն եղավ և ինչպե՞ս։ Եվ ինչպե՞ս ապրել այս բոլորից հետո։

Այն ինչ դուք սպասում եք այս 4 շաբաթների ընթացքում, կգերազանցեն ձեր բոլոր սպասումները, քանի որ հաջողությունները իրենց սպասել չեն տա, դուք հստակ կտեսնեք ձեր նպատակները, լույսը այն թունելի վերջում ,որը ձեր երազանքների իրականացումն է լինելու և ճիշտ ճանապարհը։

Աղբյուրը՝ svet-in.ru