Ինչո՞ւ է «գեղեցկությունը» պարտադրված կանանց համար իսկ ինտելեկտը՝ տղամարդկանց

irishexaminer.com

Մարմնի կորեկցիայի բազմատեսակ և հաճախ շատ ցավոտ ու թանկարժեք գործողությունների համար ամենատարածված արդարացումը սա է լինում. “Ցանկանում եմ լինել գեղեցիկ ինքս ինձ համար”: Այսպես ասում են նրանք, ովքեր արդեն շատ են ամաչում տղամարդկանց համար համեղ և գրավիչ պատառ լինելու ձգտումից: “Այո, ինձ համար: Եվ բոտոքսն էլ բժիկն է նշանակել”:

Բնականաբար, միամտության նման պոռթկումներն անմիջապես օդ են ցնդում կասկածանքների և ֆեմինիստների քմծիծաղների ներքո: Եվ պահեստից դուրս է բերվում ”ինքս ինձ համար”արտահայտությունը: Արտաքինի շտկումը շրջապատվում է տարբեր տեսակի նման հիմնավորումներով: Եվ մենք բոլորս ենք լսել դրանց մասին: Դա և’ բարձր կրունկների օգուտն է, և’ երիտասարդ երևալու անհրաժեշտությունը և’ անձնական հիգիենան / օրինակ՝ունքերը պետք է հանել, թե չէ այնտեղ մակաբույծներ կառաջանան/, ինչպես նաև արդեն շատ վայրի մտքեր այն մասին, որ “կինն առանց պարֆյումի…” և այսպես շարունակ:
Կարելի՞ է արդյոք, լինել գեղեցիկ ինքդ քեզ համար։
Եվ այս ամենը տեղի է ունենում ”ինքս ինձ համար” խորագրի ներքո : “Ես շպարվում եմ, որպեսզի ինքնավստահ զգամ ինձ”: “Ես կրում եմ 12 սանտիմետրանոց կոշիկներ, որովհետև դրանք շատ հարմար են”: “Ես սափրում եմ ոտքերս, որովհետև սիրում եմ լինել կոկիկ”: Ու նաև այսպես շարունակ:

runwaymagazines.com

Սակայն հարց է ծագում. Ինչու՞ է անհրաժեշտ շպարվել ինքդ քեզ համար, կոնկրետ ձևով և միայն դեմքի շրջանում: Ինչո՞ւ որևէ մեկի մտքով չի անցնում ,օրինակ ներկել իր հետույքը գեղարվեստական կերամիկայի տեսքով և հիանալ դրանով, չէ որ դա ինքդ քեզ համար է: Ինչո՞ւ չի կարելի սափրել գլխի խիստ հակահիգիենիկ մազերը և սափրած գլուխը պատել հակասեպտիկով: Ինչո՞ւ չի կարելի հագնել «շատ հարմար» բարձրակրունկները և քայլել , ասենք խոհանոցից դեպի զուգարան: 

express.co.uk

Որոշել , արդյո՞ք մենք որևէ բան անում ենք մեզ համար, շատ հեշտ է: Դա այն է, ինչ մենք անում ենք տանը՝ մենակ ժամանակ կամ մեր ամենամտերիմ մարդկանց շրջապատում: Մեր տեսքը, վարքը, սովորություններն այնտեղ, որտեղ մեզ չի նայում հասարակությունը- հենց սրանք են “ինքս ինձ համարը”: Դա այն է, թե ինչպես ենք մենք հագնվում ամառանոցում, ինչպես ենք մեզ պահում , երբ շրջապատում մարդ չկա, կամ համակարգչի մոտ նստած՝ լուր կարդալիս:

medias.unifrance.org

Այսպիսով, պարզ է, որ մենք հագնվում ենք կոկիկ և շտկում ենք առկա թերությունները հասարակության համար: Եվ հենց այստեղ շատերը հանգստանում են, ասելով “հո չե՞մ կարող հարցազրույցի գնալ տնային շորերով: Մենք բոլորս ապրում ենք հասարակության մեջ և տղամարդկանց նույնպես առաջադրվում են պահանջներ: Եվ այլն:”

Եվ անմիջապես, հետևեք ձեռքերին՝ տեղի է ունենում ֆոկուս- մոկուս. «Ուրեմն դո՜ւք, ֆեմինիստուհիներդ, առաջարկում եք մեզ աշխատանքի գնալ կեղտոտ ոտքերո՞վ : Սրիկանե՜ր»:

Նման արտահայտությունների օգտագործմամբ կարելի է հեշտորեն խուսափել ու չնկատել ցանկացած վերլուծություն, հաստատել սեփական կարծիքն ու արդյունքում,մեծացնել գեղեցկության բնագավառում արդյունաբերողների շահութաբերությունն ու եկամուտները:Բայց եկեք շարունակենք: Ինչպե՞ս հասկանալ, որ մենք հագնվում, սափրվում, շպարվում ենք ոչ այն բանի համար , որ դա պահանջում է ողջ հասարակությունը, այլ որովհետև այդ պահանջն ուղղված է միայն կանանց, այսինքն՝ այն ի կզբանե խտրական է: Ինչպե՞ս իմանալ, արդյոք մեր ցանկությամբ ենք քայլում բարձրակրունկների վրա և սափրում թևատակերը և արդյո՞ք այդ ցանկությունն անկեղծ է,թե` ոչ:

Դրա համար անհրաժեշտ չեն գիտական աստիճաններ և ակադեմիական դիպլոմներ: Սկզբում կդիտարկենք ու կհամեմատենք միջին տղամարդուն և միջին կնոջը: Տղամարդկանցից հասարակությունը նույնպես պահանջում է ,ինչպես ոմանք են պնդում, շատ մեծ տանջանքեր, ինչպես օրինակ` սափրվել և փոխել գուլպաները: Այսինքն պահանջվում է ունենալ ՝

1. կոկիկ տեսք,

2. համապատասխանել տեղին և իրավիճակին,

իսկ կանանցից, բացի այս երկուսից պահանջվում է նաև

  • ունենալ երիտասարդ տեսք /որքան հնարավոր է երիտասարդ, էլ ավելի երիտասարդ: Դուք դեռ այնքան երիտասարդ չեք, որքան անհրաժեշտ է/
  •  հեռացնել բնական մազածածկույթը, սակայն ոչ միայն դեմքի վրա, այլ նաև մարմնի բոլոր հատվածներից /և անպայման հատուկ միջոցներով, պրոցեդուրաներով ու գործիքներով: Հակառակ դեպքում ով է «կերակրելու» տարբեր տեսակի քսուկներ , մեղրամոմեր և լազերներ արտադրողներին/
  • կրել անհարմար հագուստ, կոշիկ և սանրվածք /այսինքն` ունենալ կանացի տեսք/
  • անել մանիկյուր և շպարվել /բնությունից տրված ձեռքերն ու դեմքը տգեղ են և դրանք հարկավոր է շտկել, քանի որ բնականը կրելը խայտառակություն է/
  • ունենալ համապատասխան կշիռ և մազերի երկարություն, ունքերի և թարթիչների գույն /այսինքն` բնական շիկահերները պետք է նկարեն ունքեր և թարթիչներ, որպեսզի ունենան համապատասխան տեսք/
  • շտկել մարմնի ձևը համապատասխան միջոցներով /ձգող զուգագուլպաներով, կամ պարալոնային կրծկալներով/
  • հաճելի բուրել /ամեն կերպ ոչնչացնել սեփական բնական հոտը/ 
  • միշտ ձեռքի տակ ունենալ գեղեցկությունը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ՝սանր, անձեռոցիկ, տամպոններ, շրթներկ, զուգագուլպա,
  • ներկել սպիտակ մազերը /սպիտակ մազերը զարդարում են միայն տղամարդկանց: Իսկ հիմար բնությունը դրանք տվել է նաև կնոջը/
  • այստեղ կարելի է ավելացնել նաև տարբեր սոցիալական և տարիքային խմբերին ներկայացվող մի շարք պահանջներ /սևականների մազերի հարթեցում, պիրսինգ, տատուներ, կապտակարմրավուն մազեր թինեյջերների համար, վերարկուի ֆասոն թոշակառուների համար, հարսանեկան շորեր, լողազգեստներ, կորպորատիվ դրես-կոդեր, սևացում սոլյարիում, պլաստիկ վիրահատություններ և այսպես մինչև անսահմանություն/
girlpower1.wordpress.com

Եվ բոլոր այս գործողությունները, ինչպես ասվում է, մենք ՝ կանայքս, անում ենք լիովին ինքնակամ, տրվելով ցանկությանը /օրինակ` վառվելով տաք մեղրամոմով/, իսկ նման գործերի նկատմամբ հակումը ,պարզապես,ներդրված է մեր ԴՆԹ-ում:

 Նման քայլերի
անկեղծությունն ու« ինքս ինձ համար»ությունը  նույնպես կարելի է պարզել առանց հատուկ ջանքերի,առաջին
հերթին՝ վիճակագրության օգնությամբ: Մի՞թե հնարավոր է, որ տարբեր կանայք, տարբեր
ճաշակներով ու ցանկություններով /մեկը սիրում է Կաֆկա, մյուսը` արտիշոկներ/ 146
տոկոսով լինեն միանգամայն  նույնը արտաքինի
հարցում: Մի՞թե հնարավոր է, որ  բոլորը
միասին , ինչպես ձիերը  ռազմական փողի
ձայնը լսելիս, առավոտյան արթնանան ու ցանկանան ներկել թարթիչները և կրել նեղ կոշիկներ:
Նման բան պարզապես   չի կարող լինել՝չէ որ
մարդիկ բազմազան են:  
 Երկրորդ հերթին, դա
կարելի է ճշտել փորձարկաման միջոցով: Պատկերացնել, որ դուք մի կին եք, ով չի
ցանկանում՝ ձևացնել չցանկացող և դիմանալ պարզապես վիճակագրության համար: Փորձել մի
վեց ամիս մնալ սպիտակ մազերով, հանգիստ ու ազատ «տղամարդու» հագուստով և
կոշիկներով, առանց շպարի, զարդերի, օծանելիքի, մազոտ ոտքերով, առանց կրծկալի,
սանրվածքի, դիետաների կամ օրինակ՝ հայտնվել աշխատավայրում տղամարդու գործնական
կոստյումով, սանրվածքով  և նույնիսկ
պահանջի համաձայն` սափրված: Այնուհետև տեսնել, կարելի՞է արյդոք, մեր հասարակության
մեջ ոչ միայն անել ինքներդ ձեզ համար, այլ նաև չանել ինքդ  քեզ համար: Հասարակությունը կարծում  եմ, արագ ցույց կտա մեզ, թե ինչ  է պետք 
ցանկանալ:
 Այնպես որ արեք հետևություն.  Վստահ լինելու համար որ դուք ինչ որ բան անում
եք ինքներդ ձեզ համար, պետք է ստուգել, իսկ կարելի՞ է արդյոք , դա չանել: Եթե
չանելը անպատժելի է, ուրեմն դուք դա անում եք բացառապես ինքնակամ: Շատ կանայք
սափրում են թևատակերը և դա որպես օրինակ են բերում նույնիսկ համացանցում: Մինչդեռ
, եթե տղամարդուն բռնացնեն թևատակերի մազերով որևէ նկարում, ապա նրա նկարը չի
տարածվի համացանցում, նրա   վրա չեն
ծիծաղի, նրան ամոթանք չեն տա ընկերներն ու հարազատները : Ահա այսպես է մեր  իրականությունը:
Հետևաբար, եթե որևէ բան չանելը պատժելի է, ուրեմն ձեզ դա
ստիպում են անել, նշանակում է “ինքս ինձ համարը” միայն ինքնախաբեություն
է և իլյուզիա: Եվ չնայած հասարակության բոլոր պահանջներից ու պարտադրանքներից  միանգամից   հրաժարվելը վտանգավոր է, կարելի է, թերևս իմանալ
և հասկանալ այդ պարտադրանքի մեխանիզմը:
deviantart.net

Հ.Գ. Նրանց համար, ովքեր կորոշեն, որ չար ֆեմինիստուհիներն
այստեղ ոչ միայն պատմում են ակնհայտ բաների մասին, այլ նորից դուրս են բերել
պատերազմի կացինը, մտնում են չգիտակցողների տները, կտրում են ոտքերը բարձր կրունկների
հետ միասին, խլում են սափրիչն ու դուրս քաշում սիլիկոնը, ասեմ. Դուք ճիշտ եք,
ինչպես միշտ:

Աղբյուր՝ Womenation