Հայրը ծեծում էր Սիլվեստեր Ստալոնեին մանուկ հասակում

Հոլիվուդյան աստղ, բոդիբիլդեր Սիլվեստեր Ստալոնեն, ով մեծ ճանաչում է ձեռք բերել ինքնուրույն, առանց ոչ մեկի աջակցության, խոստովանել է, որ ինքը բավականին դաժան մարդ է: Դերասանի խոսքերով, այդքան դաժան ինքը դարձել է իր հոր պատճառով, ով մանկության տարիներին իրեն շատ է ծեծել:

Հոր դյուրագրգիռ բնավորության պատճառով Ստալոնեին մայրը բաժանվել է ամուսնուց: Ստալոնեն այդ ժամանակ 10 տարեկան էր:

Նշվում է, որ Սիլվեստերը շատ ծանր է տարել ապահարզանը և հոգեբանական ցնցում է ստացել:

Աղբյուրը՝ life.panorama.am