Մենք չենք օգտագործում «նորմա» հասկացությունը. շվեդ սեքսոլոգ

Village-ը զրուցել է շվեդ սեքսոլոգ Հանս Օլսսոնի հետ պարզելու համար, թե որքանով են համընկում եվրոպացի և ռուս մասնագետների կարծիքները ՝մարդու սեքսուալությանն առնչվող հարցերում։

Հուլիսին Village-ը հրապարակեց հարցազրույց Եվգենի Կոլգավչուկի հետ ,ով Ռուսաստանի ՚՚ ՚Բժիշկ սեքսոլոգների մասնագիտացված միավորման՚՚ ՚ նախագան է։ Հարցազրուցը բուռն քննարկումների տեղիք տվեց ոչ միայն ընթերցողների ,այլ նաև մասնագետների շրջաններում: Որպեսզի հասկանանք, թե որքանո՞վ է սեքսուալության, համասեռականության և սեքսուալ նորմերի վերաբերյալ ռուս բժիշկների կարծիքն ընդունված, մենք որոշեցինք նույն հարցերն ուղղել շվեդ սեքսոլոգ Հանս Օլսսոնին:

Հանս Օլսսոնը Շվեդիայի սեռական կրթության ազգային ասոցիացիայի մասնագետներից է, սեքսոլոգների շվեդական ասոցիացիայի ՝անդամ և զբաղվում է խորհրդատվությամբ շուրջ 15 տարի:

Սեռական կրթության մասին

-Նախ կցանկանայի ճշտել, թե ինչպե՞ս են Շվեդիայում դառնում սեքսոլոգ։
— Սեքսոլոգիան բժշկության ոլորտ է, գենդերային հետազոտությունների մի մաս, ինչպես նաև՝ անտրոպոլագիայի և սոցիոլոգիայի բաժին: Դրանց սահմանները հստակ որոշված չեն: Սեքսոլոգների շվեդական ասոցիացիայի կազմում կան սոցիալական աշխատողներ, գինեկոլոգներ, բժիշկ-հոգեթերապևտներ, հոգեբաններ և մանկավարժներ: Կարելի է ասել , որ այս կազմակերպությունը ատեստավորում է սեքսոլոգներին, սակայն դա պարտադիր չէ: Սեքսոլոգ դառնալու համար անպայման չէ ունենալ հոգեբանի կամ հոգեբույժի որակավորում: Օրինակ՝ կլինիկաներում երիտասարդներին խորհրդատվություն տալու համար աշխատում են սոցիալական աշխատակիցներ:

— Ինչու՞ է անհրաժեշտ սեռական կրթությունը դպրոցականներին: Օրինակ՝Ռուսաստանում երեխաների իրավապաշտպան Պավել Աստախովը կարծում է, որ լավագույն սեռական դաստիարակությունը ռուսական գրականությունն է:

-Դա թույլ է տալիս ձևավորել առողջ մթնոլորտ` սեքսի հետ կապված հարցերի քննարկման համար: Անչափահասները պետք է իրենց հարմարավետ զգան, շփվելով այս թեմաներով իրար հետ, և իմանան, թե որտե՞ղ կարելի է գտնել օգնություն: Արդյունքում, ինչպես մենք ենք կարծում, նրանք կսկսեն ավելի լավ հասկանալ իրար և ավելի հարգալից վերաբերվել ուրիշներին: Ես գիտեմ. կա հակափաստարկ, որ չի կարելի խոսել “այդ մասին” չափից ավելի: Ասեմ այսպես. ցանկացած վատ բան տեղի է ունենում մթության մեջ, գաղտնիության մեջ և գիտելիքների պակասի պատճառով : Օրինակ` բռնությունը, որ տեղի է ունենում սեփական և ուրիշի իրավունքների և հնարավորությունները չճանաչելու պատճառով: Եթե դու ունես շատ գիտելիք, ուրեմն դու գիտես, թե ինչպես են աշխատում հարաբերությունները, քանի որ սեքսը դա առաջին հերթին միջանձնային հարաբերություն է: Ուրեմն շատ կարևոր է ստեղծել պայմաններ` սեքսի հետ կապված հարցերը ազատորեն քննարկելու համար: “Սեքսուալություն” բառը մենք օգտագործում ենք շատ լայն կոնտեքստով: Դա ոչ միայն սեռական ակտ է, այլ կապված է գենդերի, անցանկալի հետևանքերից խուսափելու հետ և դա վերաբերում է սիրուն ու սիրային հարաբերություններին:

Ո՞ր տարիքոմ է Շվեդիայում աշակերտը ստանում սեռական դաստիարակություն։

-Մոտավորապես չորրորդ դասարանում` տասը տարեկանում: Սկզբում նրանց տալիս են ընդհանուր տեղեկություններ, կապված ցանկացած սեռի ներկայացուցչի նկատմամաբ սիմպատիայի առկայության հետ , սիրո և հարաբերությունների մասին: Այնուհետև թեման ընդարձակվում է և առաջ են գալիս գենդերի, սեռական կողմնորոշման, հարաբերություններում պատասխանատվության, խտրականության և ստերեոտիպերի հետ կապված հարցեր: Եվ այդ ժամանակ 14-15 տարեկան երեխաներին պատմում են նաև տրանսգենդերի մասին, որը համեմատաբար նոր հասկացություն է:

Մեջբերում Եվգենի Կոլգավչուկի հարցազրույցից՝

“Սկանդինավյան երկրները շատ մեծ առաջխաղացում ունեն սեքսի լուսաբանման հարցում: Եվրոպայում ասում են, որ մինչև չորս տարեկան երեխային անկախ նրա կամքից պետք է պատմել և համրարյա թե ցույց տալ, թե ինչ է մաստուրբացիան”

Սեքսուալ նորմի մասին

Ինչպե՞ս են շվեդ մասնագետները որոշում նորմա հասկացությունը: Որտե՞ղ է այդ սահմանը, ո՞րն է համարվում նորմա և որը` ոչ ։

-Լավ հարց է, սակայն մենք չգիտենք և երբեք չենք կարողանա տալ դրա պատասխանը: Մենք չենք օգտագործում “նորմա” և “նորմալություն” տերմինները, քանի որ դրանք ոչ միայն չեն օգնում, այլև կանգնեցնում են փակուղու առաջ: Ով կարող է ասել, ո՞րն է նորման և որը` ոչ: Ի՞նչ չափանիշների վրա հիմնվել նորման սահմանելու համար: Ամեն ինչ կախված է այն վերաբերմունքից, որ ունի հասարակությունը տվյալ ժամանակահատվածում: Ավելի արդյունավետ կլինի քննարկել նորմերը և հարցնել. “Ինչո՞ւ է դա ներկայացվում որպես նորմա: Ինչպե՞ս է այն ազդում հասարակության և միջանձնային հարաբերությունների վրա”: Ամեն ինչ կախված է մարդկանց միջև փախհամաձայնությունից: Եթե ինչ որ ընթացքի մեջ ներգրավված կողմերը համաձայն են ամեն ինչի հետ և բոլոր պայմաները նրանց բավարարում են, ուրեմն դա ընդունելի է: Իսկ դա մեզ համար ավելի կարևոր է, քան նորմայի սահմանումը:

Մեջբերում Եվգենի Կոլգավչուկի հարցազրույցից՝

Ռուս սեքսոլոգները մեծ մասամբ հակված են հետևյալ չափանիշներին. դա ինքնակամ ընտրություն է, երկկողմանի հարաբերություն, սեռական հասունություն, գործունակություն և զույգին կամ որևէ երրորդ անձին հոգեկան կամ ֆիզիկական վնաս պատճառելու վտանգի բացակայություն: Բացի այդ, կարևոր է տարասեռությունը /այսինքն, պետք է ռեալիզացվի սեքուսուալության վերարտադրողական պոտենցիալը/:

Աղբյուրը՝ the-village.ru