Ռուսական ռեստորանում իրեն սեռական ոտնձգության ենթարկած տղամարդուն մատուցողուհին մի լավ պատասխան է տալիս

Ռուսական ռեստորաններից մեկում իրեն սեռական ոտնձգության ենթարկած տղամարդուն մատուցողուհին մի լավ պատասխան է տալիս: 

Կինն աշխատանքի ժամանակ մոտենում է սեղանին նստած երկու երիտասարդ տղամարդկանց և մենյուն տալիս նրանց: 

Նրանցից մեկը փորձում է փող դնել կնոջ շապիկի տակ, որից վրդովված կինը հրում է տղամարդուն: 

Նա ընկնում է աթոռից, սակայն ոտքի կանգնելուց հետո կրկին շարունակում է ոտնձգությունը: Նա ձեռքը դնում է կնոջ հետույքին, որից արդարացիորեն վրդովված կինը հարվածում է նրան ձեռքի մենյուով: 

Սովորաբար ոտնձգությունը կամ այլ տեսակի բռնությունը հարցի լուծում չէ, սակայն անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ տվյալ կնոջ քայլերը ոչ այլ ինչ էին քան ինքնապաշտպանություն: 

Ինքնապաշտպանությունը նման դեպքերում միանգամայն արդարացված է, քանի որ այլ լուծում ֆիզիկական անձեռնամխելիությունը խախտող անձի նկատմամբ գրեթե չկա: 

Աղբյուրը` Mashable.com