Ինչպես վարվել երբ տեսնում ես, թե ինչպես են ճնշում ուրիշին

Չնայած դու կարող ես ուղղակի ձևով ներքաշված չլինել բուլիինգի մեջ, կարող ես այլոց տեսնել, որ ճնշումների են ենթարկվում, կամ այլ խոսքով՝ բուլինգի են ենթարկվում:

Բուլինգը, ճնշումները, ծաղրը կամ ահաբեկչությունը, որևէ անձի կողմից ֆիզիկական ուժի, կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։

Ու չնայած ավելի հեշտ կարող է լինել ուղղակի մի կողմ քաշվել ու կողքից նայել կամ արհամարհել ծաղր ու ծանակը, հիշիր, որ բոլորիս էլ ժամանակ առ ժամանակ օգնություն է պետք լինում: Մտածիր, թե ինչպես քեզ կզգայիր, եթե դա քեզ հետ կատարվեր: Ահա, թե ինչպես կարող ես ինչ-որ բան անել.

  • Զոհի կողքին կանգնիր: Մեծ քաջություն է պետք, բայց փորձիր պաշտպանել բուլիինգի ենթարկվող անհատին: Սա ծաղրողին կարող է այն աստիճան զարմացնել ու անհարմար դրության մեջ դնել, որ նրանք կարող են հանգիստ թողնել իրենց զոհին:
  • Բուլիինգին մի միացիր: Եթե տեսնում ես, թե ինչպես է ինչ-որ մեկը ճնշվում, նրան մի ճնշիր: Եթե ճնշողը քեզնից օգնություն է խնդրում, մերժիր և հեռացիր:
  • Բամբասանքներին վերջ տուր: Այլ մարդու մասին բամբասանքներ տարածելուն մի օժանդակիր: Չէիր ուզենա, որ քո մասին բամբասանքներ տարածվեին, ուստի ուրիշի նկատմամբ նույնը մի արա: Եթե ինչ-որ մեկը քեզ հետ է բամբասում, թող քեզ հետ էլ դա վերջանա` բամբասանքն այլոց մի փոխանցիր: Բամբասողին նույնիսկ կարող ես ասել, որ հետաքրքրված չես:
  • Մեծահասակի ասա: Ուղղակի մի կանգնիր ու դիտիր, հատկապես եթե ինչ-որ մեկին ֆիզիկապես են վնասում: Ինչ-որ մեծահասակի պատմիր ճնշողի և նրա արածի մասին: Եթե անհարմար կամ անապահով ես զգում մեծահասակին ասելիս, նրան խնդրիր քո մեկնաբանությունները գաղտնի պահել:
  • Օգնություն առաջարկիր: Երբ ծաղրողը հեռացել է, փորձիր օգնել այն անհատին, որին ճնշում էին, և համոզվիր, որ նրա հետ ամեն ինչ լավ է: Նրան քաջալերիր մեծահասակի հետ խոսել և ինքնապաշտպանվել:

Երբ օգնում ես ինչ-որ մեկին, որ ծաղր ու ծանակի էր ենթարկվում, դու ոչ միայն ինչ-որ մեկին ես օգնում, այլ նաև` ինքդ քեզ: Կարևոր է պաշտպանել քո հավատացած արժեքները և մյուսներին օգնել, երբ որ կարողանում ես:

Աղբյուրը` girlshealth.gov