Կաննում լեսբուհիների մասին ֆիլմի ցուցադրությանը թույլ չեն տվել ներկա գտնվել տափակ կոշիկներ հագած կանանց

Կաննի կինոփառատոնի շրջանակներում
ցուցադրվող “Քերոլ” ֆիլմի ցուցարդության ժամանակ, մի քանի կանանց ովքեր
ներկայացել էին տափակ կոշիկներով, թույլ չեն տվել  ներս մտնել: Այս մասին հայտնում  է ScreenDaily-ն: 
Նշվում է, որ
հյուրերը, ում տարիքը անցնում էր 50 տարեկանը, բարձրակրունկ կոշիկներ հագնելու
հնավարություն չէին ունեցել առողջական  խնդիրների պատճառով:

Պաբերականի
տվյալներով, փառատոնի աշխատակազմը հայտարարել է, որ կանայք կարող են ներս մտնել
միայն այն դեպքում, եթե հագնեն բարձրակրունկ կոշիկներ: Հաղորդման մեջ սակայն չի ասվում,
արդյո՞ք կանայք նշել են, որ
առողջական խնդիրների պատճառով չեն կարող կրել նման կոշիկներ:

 Դեպքին անդրադարձել է նաև ռեժիսյոր Ազիֆ
Կապադիան: Նա հայտարարել է, որ ոչ համապատասխան կոշիկ կրելու պատճառով, փառատոնի
կազմակերպիչները իր կնոջը թույլ չեն տվել ներկա գտնվել “Էմի” ֆիլմի
ցուցադրությանը: 
Կաննի
կինոփառատոնի ներկայացուցիչները հրաժարվել են դեպքի կապակցությամբ
մեկնաբանություններ անել: Սակայն նրանք հաստատել են, որ կանոնների համաձայն,
ցուցադրություններին կանայք կարող են ներկա գտնվել միայն բարձրակրունկ կոշիկներով:
“Քերոլ”
ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1950-ականների Նյու Յորքում: Ֆիլմում
նկարագրվում են երիտասարդ վաճառողուհի Թերեզայի //Ռունի Մարա// և մի ամուսնացած
կնոջ` Քերոլի //Կեյթ Բլանշեթ// հարաբերությունները: Ֆիլմը  նկարահանվել է 
Պատրիցիա Հայսմիթի “Աղի գինը” վեպի հիման վրա: Վեպը հրատարակվել
է 1952 թվականին:

Կաննի
68-րդ կինոփառատոնը բացվեց մայիսի 13-ին և կտևի մինչև մայիսի 24-ը: Փառատոնի հիմնական
ծրագրում ներկայացված են 17 ֆիլմեր: Եվս  տասնչորսը
ներկայացված են “Հատուկ հայացք” ծրագրում:
Աղբյուրը՝ lenta.ru