Սեքսիստ աստղագետի կատակին գիտնական կանայք աշխատավայրի ֆոտոներով են պատասխանել

Կին գիտնականները վրդովվել են սեքսիստ գիտնականի այն խոսքից  իբր շատ գիտնականներ միշտ հոգու խորքում կմնան «խաղալիքներով խաղալ սիրող տղաներ», ինչը պարզապես դժվարանում են խոստովանել։ 

Կալիֆոռնիայի համալսարանի մոլորակների մասնագետ և դասախոս Շիրինիվա Կուլկարնին կատակն արել է NPR ռադիոյին տրված հարցազրույցի ժամանակ։

Շիրինիվա Կուլկարնին

Նման կատակը իրենից ենթադրում է և կրկնում է այն կարծիքը իբր կանայք չկան գիտության մեջ, նույնիսկ նման աբստրակտ ձևակերպման մեջ երբ ասվում է շատ գիտնականներ, ապա ի նկատի է առնվում, որ դրանք բոլորը պետք է որ տղամարդիկ լինեն։ 

Կանայք ովքեր աշխատում են տղամարդկանց հետ միասին մշտապես բախվում են խտրականության, նույնիսկ եթե դա արվում է կատակի տեսքով, ոչ մի կին գիտնական չի ցանկանում լինել զվարճանքի առարկա այն դեպքում և նա տքնաջան աշխատում է իր գործընկերների հետ միասին նույն աշխատանքի վրա, սակայն նրանց թերագնահատող կամ արժանիքները անտեսող կատակին տղամարդ աշխատակիցները չեն արժանանում։ 

Աստղաֆիզիկոս Աննա Ֆրեբելը իր աշխատավայրում աստղադիտակի ֆոնին

 Ֆիզիկոս Կետի Մաքը նկարվել է իր աստղագիտական ուսումնասիրությունների սարքավորման հետ

Գալակտիկաների էվոլյուցիայի և սուպերխոշոր սև անցքերի մասնագետ Ստեֆանի Ժունոն նկարվել է աշխատավայրում IRAM գերհզոր աստղադիտակի հետ

Նրանք ընտրել են #GirlsWithtoys հեշթեգը, որով կարող եք այլ լուսանկարներ գտնել թվիթերում։

Մի մոռացեք նաև հետևել մեզ Թվիթերում
Follow @armfeminist