Մայիսի 17-ը հոմոֆոբիայի օրն է, բա լեսբոֆոբիա՞ն. կարծիք

Մայիսի 17-ը հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրնա, բա լեսբոֆոբիա՞ն, իհարկե պատրիարխատի մեջ նույնիսկ տերմինը չի քննարկվումու թերագնահատվածա, բայց չէ՞ որ խտրականությունը կրկնակի ա՝ հոմոֆոբիային գումարած մի հատ էլ սեքսիզմ։ Լեսբոֆոբիան արտահայտվում ա կանանց միջև ռոմանտիկ հարաբերությունների ջնջմամբ։ 

Սեքսիզմի էս տեսակը ժխտումա կանանց սեռականությունը ու լեսբիների գոյությունը դարձնում անտեսանելի։ Իսկ եթե նույնիսկ ընկալվումա, ապա կանանց միջև սեռականությունը հաճախ համարվումա երկրորդական, պատահական, մի պարզ պատճառով՝ մի պարզ ֆալոսի բացակայության պատճառով։ 

Պոռնոյի մեջ էլ օգտագործվումա որպես ֆանտազիաների ու վուայերիզմի օբյեկտ։ Լեսբոֆոբիան նաև հանգեցնում ա լեսբիների նկատմամբ վախի ու ատելության, որովհետև նրանք խախտում են կին/տղամարդ դերային սահմանները սեռականության մեջ, մասամբ էլ ֆինանսապես անկախ են տղամարդկանցից։ 

Իհարկե պատրիարխատի մեջ կա ցանկացած ոչ հետերոսեքսուալ հարաբերության չընդունում, բայց ինչ վերաբերումա կանանց նույնասեռականությանը, ՛՛լեսբի՛՛ ստիգման գալիսա ՛՛ազատ՛՛ (առանց տղամարդու) ապրող կնոջ կերպարից, որը ընկալվում է որպես վտանգ, հետևաբար առաջացնում չընդունում։ ՛՛

Կինը ընկալվում է որպես սեքս տղամարդու համար կամ էլ ինքը գոյություն չունի՛՛ այլ կերպ ասած՝ կանանց անտեսանելիության ուժեղացում։

Մի մոռացեք հետևել մեզ Թվիթերում և Ֆեյսբուքում