Ո՞վ է գերիշխում տիեզերքում և ի՞նչ անել դրա հետ․ ՆԱՍԱ-ի մասնագետի գործնական խորհուրդները

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս` Սարա Սիգերի հետ շփման թեմաները վերաբերում էին նրա հետազոտություններին` էկզոմոլորակների, կամ մարդկանց կյանքի համար հարմար մոլորակների հայտնաբեման վերաբերյալ նրա ուսումնասիրություններին: Սակայն այնուամենայնիվ, մենք մոլորակներից հասանք մարդկանց:

 2014-ի աշանը «Ռոսկոսմոս»  գործակալությունը հայտարարեց կանանց տիեզերական ջոկատ    ձևավորելու պատրաստակամության մասին: Այս հայտարարությունը առաջին կարևոր հայտարություններ էր, որը պետք է հավասարակշռեր կանանց և տղամարդկանց ներկայությունը տիեզերքում: Նշեմ, որ «Ռոսկոսմոսի»  հայտարարությանն առաջինն արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպան փաստաբանների ռուսաստանյան սոցիացիան:  

Մենք արագ կազմեցինք ցանկացողների ցուցակը, ուղարկեցինք Ռոսկոսմոս, իսկ Սվետլանա Սավիցկայային ու Վալենտինա Տերեշկովային խնդրեցինք աջակցել մեզ: Մայիսի 19-ին նախատեսված է ճանաչողական այց` Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների նախապատրաստման կենտրոն: Խումբը գլխավորելու է փաստաբան և մարդու իրավունքների հարցերով իրավապաշտպան` Մարիա Բաստը:

Քննարկումից հետո մենք եկանք այն եզարակացության, որ հարցը ակտուալ է, այն առաջ քաշելը` խելամիտ և ընդհանհրապես ցանկություն կար լսելու ոլորտի միջազգային մասշտաբով առաջատար մասնագետներից մեկին:

 Ինչպես պարզվեց, գենդերային հավասարության հարցում մենք երկիր մոլորակից շատ չհեռացանք: Հավասարություն , ցավոք ներկայումս չկա նաև տիեզերքում: Թվում է  այս դեպքում է պետք է դերակատար լինեն պրոֆեսիոնալիզմը և ֆիզիկական պատրաստվածությունը: 

Սակայն  ամեն դեպքում կին/տղամարդ պատկանելիութունն ունի իր դերը: Որքան խորանում էինք մենք մեր զրույցում դեպի տիեզերք և դեպիՄարս մոլորակի յուրացում ու գաղութացում, ավելի պարզ էր դառնում, որ կանայք դեռ պետք է պայքարեն տիեզերքում իրենց տեղի համար: Մենք պատմեցինք Սարա Սիգերին «Ռոսկոսմոսի» հայտարարության մասին: Մենք նրան հարցեր տվեցինք: Պարզվեց, որ տիեզերքում գենդերային հավասարության հարցում մեր խնդիրները նույնն են:   

Սարա
Սիգերը նշեց, որ կանանց թիվը տիեզերքում շատ քիչ է և դա ունի մի քանի պատճառ:
Առաջին
պատճառը շատ պրիմիտիվ է: Դա այն հիմնական պատկերացումն է կնոջ մասին, որի
համաձայն,  կինը դիտարկվում է  միան որպես ծննդաբերող և  մայր: Կարծիք կա, որ համատեղել տիեզերական
աշխատանքը երեխա ունենալու և նրան դաստիարակելու հետ, անհնար է: Եվ շատ կանայք
հրաժարվում են այս աշխատանքից, այդպիսով նպաստելով այս կարծիքի ամրապնդմանը:

Երկրորդ
պատճառը բխում է  առաջինից: Սառա Սիգերը
կենտրոնանում է  այն հանգամանքի վրա, որ
կինը ինքը պետք է լինի ակտիվ, ներառված գործունեության մեջ և այդ դեպքում
հնարավորությունները կաճեն: ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) մասնագետի կարծիքով, կնոջն ամենամեծ վնասը
հասցնում է  ինքասահմանափակումը:
Ինքնակայացման հնարավորություններն աճում են , իսկ կնոջը կանայալու հարցում
խանգարում են սահամանափակումները, որ նա ինքն է իր առջև դնում: Դուրս բերեք
սահմանափակումները ձեր գլխից և հաճույք ստացեք այն աշխատանքից, որ սիրում եք:

Երորրդ
պատճառը կարելի է անվանել այսպես `«Այսպես ստացվել է պատմության ընթացքում»։ Տիեզերքում կանանց քիչ թվով ներկայությունն իրականում
աշխատավայրում ձևավորված մշակույթ է, որի համաձայն, գերիշխում են տղամարդիկ և չի
ողջունվում կանանց ներկայությոնը: Տիեզերական ոլորտը  «տղամարդկանց ակումբ» է, ասում է  Սարա Սիգերը, հավելելով, որ այդ ակումբում
կանանց անընդհատ հիշեցնում են, որ ոլորտի մասնագետնեի մեծամասնությունը տղամարդիկ
են, իսկ կանայք նման համատեղ աշխատանքում չեն կարող իրենց հարմարավետ զգալ:

Առաջարկնե՞ր
Սարա
Սիգերն առաջարկում է այնպես անել, որ «աղջիկների ակումբի» խոսքը հնչի  ավելի բարձր: Իսկ դրա համար նախ պետք է
հավասարակշռել երկու «ակումբները», լուծելով վերոնշյալ խնդիրները:

 Եվ շրջանն իմիջիայլոց, փակ չէ: Որոշումը
սկսվոմ է  այնտեղ, որտեղ սկսվում է  կանանց ակտիվությունը, ովքեր ցանկանում են
հավասար դիրք զբաղեցնել տիեզերական ոլորտում` իրականացնելով թռիչքներ, կամ աշխատելով
Երկիր մոլորակի վրա, օգնելով տիեզերք ուղարկել տիեզերական ապարատներ և ստեղծելով
ապագան այստեղ և հիմա:
Տիեզերք
մեկնելու ցանկացողների ցուցակը բաց է և  դիմողների
թիվն անընդհատ ավելանում է: Նրանց թվում են կանայք, ովքեր աշխատում են որպես
լրագրող, իրավաբան, հասարակական գործիչ:

Սարա
Սիգերը հաջողություն մաղթեց  տիեզերական
ոլորտի ապագա մասնագետներին և համոզմունք հայտնեց, որ կանայք կհասնեն իրենց
նպատակին:

 Այդ ընթացքում «Ռոսկոսմսը» մտածում է  մեր առաջարկի շուրջ, որտեղ նշվում է, որ անրաժեշտ
է փոփոխել ֆիզիկական պատրաստավածության  նորմատիվները
և թեկնածուների տարիքը բարձրացնել 40-ի: Եկել է փոփոխությունների ժամանակը: Իսկ
տիեզերական ոլորտն ամենապրոգրեսիվն է և այստեղ նորամուծությունները չպետք է հետաձգվեն:

Աղբյուր՝ openrussia.org