Սեքսիզմ. գենդերային բառարան

Խտրականության
գաղափարախոսություն և պրակտիկա մարդկանց նկատմամբ, կախված նրանց սեռից,: Այն
հիմնված է համոզմունքների կամ կարգավորումների վրա, որոնց համապատասխան, կանանց կամ
տղամարդկանց անհիմն ձևով վերագրվում են //կամ մերժվում// կոնկրետ որակներ:
Տերմինն
ներդրվել  է 1960-ական թվականներին ԱՄՆում`
Կանանց ազատագրման շարժման կողմից: Հատկապես հաճախ այն օգտագործվում է գենդերային
ստերեոտիպերի և կանանց նկատմամաբ նախապաշարումների մասին քննարկումներում:
Տղամարդիկ նույնպես կարող են լինել սեքսիզմի զոհեր, ինչպես անհատապես,  անպես էլ որպես գենդերային սոցիալկան խումբ:
Օրինակ` սեքսիզմն ընկած է միայն տղամարդկանց բանակ զորակոչելու օրենքի հիմքում:
 Ինչպես և ռասիզմը, սեքսիզմը նույնպես
ենթադրում է գերազանցություն` ֆիզիկական և ինտելեկտուալ դրսևորումներում, չնայած
չեն ներկայացվում համոզիչ ապացույցներ, որ տղամարդիկ ավելի լավ են, քան կանայք և
հակառակը: 
Ավանդական փաստարկները, ինչպես օրինակ` կրթության և ստեղծագործելու  հարցում կանանց սահմանափակությունները նշելը,
կամ կանանց լոգիկայի ու հոգեբանական անկայունության վերաբերյալ  տարբեր արտահայտությունները,  շարունակում են պահպանվել  հասարակական գիտակցության մեջ` հիմնականում  ԶԼՄ- ների միջոցով:
Ընդ
որում, տղամարդկանց գերակայությունը դիտարկվում է որպես բնական, ակնառու,
սովորական , մշտական և հետևաբար` արդար երևույթ: Ֆեմինիստուհիների կողմից սեքսիզմ
տեևմինի ներդրումը ցույց տվեց աշխարհում կանանց նկատմամբ նման խտրականության բոլոր
կողմերը, որը նկատվում է նաև աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների լեզուներոմ:
Սեքսիզմի առաջացման որոշ թեորիաներ հիմնվում են սեռերի բիոլոգիական տարբերության
վրա:
 Մյուս թեորիաների համապատասխան, սեքսիզմը ավելի շուտ պայմանավորված է
հոգեբանությամբ և մշակութային յուրահատկություններով: Սակայն բոլոր
ֆեմինիստուհիներն ինչպես նաև աևմտյան տղամարդկային շարժումների մեծ թվով
ներկայացուցիչներ համոզված են, որ սեքսիզմի դեմ պետք է պայքարել և արդեն
հասունացել են օրենսդրական ռեֆորմներ, ինչպես նաև խոր  փոփոխություններն են իրականացել  թե` միջանձնային հարաբերություններում,
թե’  հասարակության գիտակցության մեջ: