Պան Գի Մունը կոչ է արել պայքարել ընտանիքում կանանց և տղամարդկանց հավասարության հասնելու համար

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ հղած
ուղերձում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` Պան Գի Մունը կոչ է արել պայքարել սոցիալ-իրավական
նորմերի փոփոխության համար, որոնք թույլ են տալիս տղամարդկանց գերիշխել կանանց վրա,
խրախուսում են խտրականությունը և խանգարում բռնությունն արմատախիլ անելու գործին:

Պան Գի Մունը նշել
է, որ ներկա դրությամբ ՄԱԿ-ում  ընթանում են
աշխատանքներ` մշակելու կայուն զարգացման   ծրագիր,  որն աշխարհի բոլոր մարդկանց թույլ կտա ունենալ արժանավայել
կյանք: Նա ընդգծել է, որ այդ ջանքերի շրջանակներում անհրաժեշտ է միահամուռ կերպով պայքարել
հասարակության մեջ և ընտանիքում կանանց ու երեխաների իրավունքների համար:
Այս տարի ընտանիքի
միջազգային օրը անցավ «Տղամարդկանց պատասխանատվություն» թեմայով:   ՄԱԿ-ի ղեկավարի
խոսքերով, այս թեման կոչ էր անում ընդգծել ժամանակակից ընտանիքներում տղամարդկանց և
կանանց հավասարությունը և երեխաների իրավունքները:
 «Ողջ աշխարհում աճում է կանանց թիվը, ում հավասար են համարում ընտանիքում կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ: Դա նպխաստու, է ընտանիքներում  երեխաների բազմակողմանի և հարմոնիկ զագացմանը», ասել է Պան Գի Մունը:
Նա նշել է, որ միաժամանակ
շատ երկրներում 
կանանց նկատմամաբ խտրականությունը և երեխաների իրավունքների անտեսումը
սահմանված են օրենքով, իսկ հասարակության մեջ արմատացած սոցիալական նորմերը շատ հաճախ
ացվելի են խրապուսում խտրականության վրա հիմնված ավանդույթներն ու սովորույթները:
ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել
է, որ խտրականությունը և քամահրական վերաբերմունքը բերում են բռնության և սահմանափակում
  կանանց
և երեխաների կրթություն ստանալու իրավունքը:

«Արդար սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ են արդար  իրավական հիմքեր և սոցիալական նորմեր, որոնք կպաշտպանեն կանանց և երեխաների իրավունքները». հայտարարել է Պան Գի Մունը: 
Նա բոլորին կոչ է արել պայքարել ժամանակակից ընտանիքներում
հավասարության համար:

 Աղբյուրը՝ UN.org