Մայիսի 17-ը հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է.ՄԱԿ

Մայիսի
17-ը
հոմոֆոբիայի,
տրանսֆոբիայի
և
բիֆոբիայի
դեմ
պայքարի
միջազգային
օրն
է:
Այս
կապակցությամբ
հղած
ուղերձում,
ՄԱԿ-ի
UNAIDS
գործակալության
գործադիր
տնօրեն`
Միշել
Սիդիբեն
հայտարարել
է,
որ
չնայած
աշխարհում
առկա
տեսանելի
փոփոխություններին,
ԼԳՏԲ
համայնքի
ներկայացուցիչները
շարունակում
են
ենթակվել
խտրականության
և
բռնության:

«Մենք չպետք է թույլ տանք ընտրովի վերաբերմունքի առկայություն ժամանակակից հասարակության մեջ: Հարկավոր է պայքարել, որպեսզի ձևավորենք հասարակություն, որտեղ ցանկացած անձ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում կամ ում է սիրում, կարողանա ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում».
ասել
է
Միշել
Սիդիբեն:
«Մենք կարող ենք անել անպես, որ նման հասարակությունն իրականություն դառնա: Սակայն դրա համար անհրաժեշտ է գլոբալ սոլիդարություն»,-
հավելել
է
ՄԱԿ-ի
ՄԻԱՎ/ՁԻԱՀ
վարակի
միացյալ
ծրագրի
ղեկավարը:
Նա
հիշեցրել
է
ապարտեիդի դեմ
հաղթանակի
մասին
և
կոչ
է
արել
նույն
արդյունքին
հասնել
նաև
սեռական
կողնորոշման
հողի
վրա
առկա
խտրականության
դեմ
պայքարում:

«Հոմոֆոբիայի, տրանսֆոբիաի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգաին օրը ես կոչ եմ անում բոլորին միանալ սոցիալական արդարության և հավասարության հասնելու շարժմանը, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ապրել, վայելելով շրջապատի հարգանքը և պահպանելով արժանապատվությունը: Դա այն ապագան է, որին ես պարտավորվում եմ ձգտել, ապագան, որը ես ընդունում եմ».
ասել
է
Միշել
Սիդիբեն:
Հինգշաբթի
օրը
Նյու
Յորքի
Թայմզ
Սքվեր
հրապարակի
մեծ
էկրանների
վրա
ցուցադրվեց
հատուկ
տեսահոլովակ,
ի
աջակցություն
հոմոֆոբիայի
դեմ
ուղղված`
«Ազատները և հավասարները» շարժման:

ԱՊԱՐՏՀԵՅԴ, ապարտեիդ (աֆրիկաանս լեզվով՝ apartheid — անջատ բնակություն), ռասայական սեգրեգացիայի սկզբունք Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) և Հարավային Ռոդեզիայում։ Ընկած է աֆրիկական բանտու ժողովուրդների և ոչ եվրոպական ու խառը ծագում ունեցող էթնիկական խմբերի նկատմամբ այդ երկրների իշխանությունների վարած ռասայական խտրականության քաղաքականության հիմքում։ Պաշտոնապես ՀԱՀ-ում Ա. որպես պետական քաղաքականություն մտցվել է 1948-ին։ Ոչ եվրոպական ծագում ունեցողների համար առանձնացված են հատուկ ապրելավայրեր (ռեզերվուարներ, որոնք 1959-ին վերանվանվեցին բատուստաններ)։ Ա-ի խախտումը հետապնդվում է քրեական կարգով։ Ա-ի քաղաքականությունը բողոք է առաջացնում աշխարհի բոլոր երկրներում և բազմիցս դատապարտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումներում ու բանաձևերում։ Բնիկները ՀԱՀ-ում Հարավային Աֆրիկայի աֆրիկական ազգային կոնգրես, իսկ Հարավային Ռոդեզիայում Զիմբաբվեի աֆրիկյան ժողովուրդների միություն (ԶԱՊՈԻ) կազմակերպությունների գլխավորությամբ զինված պայքար են մղում Ա-ի դեմ։