Մայրը լուսանկարել է միմյանց անսահման սիրող ու անբաժան քույրերին

Barely Different կոչվող ֆոտոնախագծում մայրը լուսանկարել է իր միմյանց անսահման սիրող ու անբաժան դուստրերին՝ Սեմենեշին և Հևենին։ 

Աննա Լարսոնը լուսանկարներով ցույց է տալիս թե որքան անաղարտ է նրանց ընկերությունը, առանց սահմանների կամ կարծրատիպերի։ 
Աննան ունի երեք զավակ, որոնցից երկուսը իր բիոլոգիական երեխաներն են իսկ երրորդը որդեգրվել է Եթովպիայից 5 տարի առաջ։ 
«Երեխաներին որդեգրելը շատ բարդ բայց և հետաքրքիր փորձություն է ընտանիքի և երեխայի համար։ Ես շնորհակալ եմ, որ ունեմ նրան։ Սեմենեշը այնքան բաներ է սովորեցրել ինձ ու ընտանիքիս։ »,-ասել է Լարսոնը։
Լուսանկարները մայրը սկսել է անել երկու տարի առաջ։ 

Նրանք կարող են երբեմն վիճել, բայց այդ ամենը այնքան քաղցր է և այնքան բան է սովորեցնում մեզ՝ մեծահասկաներիս երեխաների մաքուր և արդար բնույթի մասին, որպիսին մենք եղել ենք ժամանակին, սակայն հասարակությունը հասցրել է մտնել մեր մեջ և փոխել դա։ 

Աղբյուրը՝ mymodernmet.com