Բանակում մահացող տղաներ և կուսության մշակույթ

Եկեք մի պահ մտացենք’ ինչ կապ ունեն բանակում, պատերազմներում զոհված տղաները ինքնասպան եղող աղջիկների հետ: Չեմ հանդիպել ոչ մի գիտական հետազոտության, դրա համար կարծում եմ կարող եմ իմ կարծիքը ձեր հետ կիսել:

Օրերս հանդիպում կազմակերպեցի Հոլադիայում Միջազգային Կանանց կազմակերպության անդամների հետ: Հանդիպման մասնակիցների երկրներն էին’ Սիրիա, Ինդոնեզիա, Սուրինամ,Կենյա, Գանա, Լեհաստան, Հոլանդիա, Հայաստան:
Խոսում էինք ավանդույթներից: Հայաստանից ներկայացրեցի, որ Հայաստանում աղջիկը պետք է կույս լինի, և այն որ վերջերս շատ են լինում երիտասարդ աղջիկների ինքնասպանության դեպքեր: Պատմեցի նաև որ ունեցել ենք պատերազմ, ու 18-ը լրացած երիտասրդները պարտադիր ծառայության պետք է մեկնեն Հայաստանում:
Ինքս ինձ հարց եմ տալիս. «Ի՞նչ են անում այն աղջիկները, որոնք հասկանում են, որ տղաները քիչ են, եղածներն էլ զբաղված են»: Մենք տղաներ ենք կորցնում բանակում, պատերազմներում, արտագնա աշխատանքներում, ուստի՝ աղջիկ տղա հավասարակշռությունը պահպանված չէ Հայաստանում: Ի՞նչ են անում այդ աղջիկները կամ ի՞նչ կարող են անել: Արտասահմանցու՞ հետ ամուսնանալ, ամուսնացած տղամարդու՞ հետ արտաամուսնական կապերի մեջ մտնել: Այստեղ, սակայն, գալիս է մի ուրիշ «բայց»` Հայաստանում աղջիկը պետք է կույս լինի. ավանդաբար այդպես է ընդունված (մինչամուսնական հարաբերությունների արդյունքում կուսությունը կորցրած աղջիկները կարող են կշտամբանքի ենթարկվել ծնողների, հարազատների, ապագա ամուսնու և հասարակության կողմից, վերջինս կարող է ինքնասպանության վտանգ կրել իր մեջ):
IMG 2743Եկեք հիշենք/մտացենք’ որտեղից է գալիս այս ավանդույթը և ինչու: Ինչ որ նյութերում կարդացել եմ, որ դա իրականում հայկական ավանդույթ չէ: Հայաստանը երկար տարիներ Պարսկաստանի իշխանության տակ էր, ու ադապտացրել է այդ ավանդույթը ու հիմա այն աչքի լույսի պես է պահում:
Մեր քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ այս բոլոր երկրները բացի Հոլանդիաից ունեն այդ ավանդույթը: Հոլլանդիան էլ ունեցել է այն վաթսուն տարի առաջ: Բայց այս բոլոր երկրները իսլամական երկրներ են, բացի կաթոլիկ Լեհաստանից: Քննարկումը թեժացավ նաև այլ խնդրաշարժ ավանդույթները հիշելով, որը միայն կանանց սաստելուն է վերաբերվում:
Հարց է ծագում ‘ այս պահին Հայաստանի նման փոքր երկրի համար ինչն է ավելի կարևոր՝ օտարածին ավանդույթներ պահելն ու ավելի շատ ինքնասպանություննե՞ր ունենալ, գուցե ղեկավարներ մարմինները, կամ եկեղեցին ժամանակին ու պայմաններին համապատասխան ադապտացու՞մ պետք է իրականացնեն, թե՞ այս աղջիկները սեքսուալ հեղափոխություն պետք է իրականացնեն այդ ճնշումը վերացնելու համար, քանի որ երկիրի տղամարդիկ թքած ունեն այս խնդրի վրա:
Հեղինակ՝ Անուշիկ Թադևոսյան
Աղբյուր՝ womenofarmenia.org