«Եվրատեսիլ» երգի մրցույթի նախաշեմին, Վիենայի լուսացույցների վրա երևում են միասեռ զույգերի պատկերներ

«Եվրատեսիլ» երգի մրցույթի նախաշեմին, Վիենայում լուսացույցների վրա սովորաբար երևացող միայնակ ֆիգուրները փոխարինվել են միասեռ զույգերի անիմացված պատկերներով:

Անցումի սպասող կամ ճանապարհն անցնող գենդերային նեյտրալ տեսք ունեցող մարդուկների փոխարեն, այժմ լուսացույցները ցույց են տալիս ձեռք ձեռքի տված կամ գրկախանված ԼԳՏԲ անձանց անիմացիոն պատկերներ:

Տեսանյութը ստորև

Ակցիան կազմակերպվել է, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծվի` Ավստրիայի մայրաքաղաքը նախապաշարումներից ազատ քաղաք է //և միաժամանակ ճանապարհային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար//:

Դրանում իհարկե շատ քչերն են կասկածում, հաշվի առնելով, որ «Եվրատեսիլ» երգի մրցոյթում նախորդ տարի հաղթանակ տարավ Կոնչիտա Վյուրսթը-երգչուհի, ով ելույթ ունեցավ կնոջ կերպարով, պահպանելով տղամարդու սեռային հատկանիշները, այդ թվում նաև մորուքը, որը հակասության մեջ էր նրա վառ դիմահարդարման հետ: 
Բացի այդ, այս շաբաթ` մայիսի 16-ին, Վիենայում կկայանա բարեգործական Life Ball, որի նպատակն է հավաքել միջոցներ` ՁԻԱՀ -ի դեմ պայքարի համար: Հյուրերի թվում են լինելու Ժան Պոլ Գոտյեն, Շարլիզ Թերոնը, և Մերի Ջեյ Բլայջը: 
Վիենայի քաղաքացիները դրական են արտահայտվում նախաձենության վերաբերյալ, քանի որ գտնում են, որ այդպիսով բարձրացվում են սոցիալական հավասարության շատ կարևոր խնդիրներ և բացի այդ, մեջբերում ենք՝ «դա հետաքրքիր է»: 
Նախատեսվում է, որ նոր տեսքով քաղաքային լույսերը կմնան մինչև «Եվրատեսիլ» մրույթի ավարտը, որի եզրափակիչ փուլը կկայանա մայիս 23-ին: Կմնա՞ արդյոք կրետիվ լուսավորությոնը նաև մրցույթի ավարտից հետո, որին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաև Ավստրալիան, դեռևս որոշված չէ: