Ֆեմինիստ ակտիվիստ Գրեյս Մանին սպանել են մինչդեռ մի բլոգեր կարծում է նա արժանի էր դրան

Ֆեմինիստ-ակտիվիստ Գրեյս Մանը

ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Mary Washington University համալսարանի ուսանողուհի և ֆեմինիստ-ակտիվիստ Գրեյս Մանը սպանվել է․ նրան պարաններով կապկպել և խեղդել է իր հետ նույն տանը բնակվող համակուրսեցին։ 

Դեպքից հետո մի հակաֆեմինիստ բլոգ վարող երիտասարդ նրա մահվան մեջ մեղադրել է սպանված ակտիվիստին։ Նա ասել է․ «Մի օր հեգնական գրությամբ շապիկ կրող ֆեմինիստը, ով քայլում է փողոցով, կարող է պատահաբար սխալ տեղ մտնել, սխալ տղամարդկանց հանդիպել։ Նրան չեն վերաբերվի որպես հավասարին իսկ նրա շապիկի հեգնանքը չեն հասկանա, սակայն, այնուամենայնիվ կվիրավորվեն և նրան դաժանորեն ծեծի կենթարկեն, ծիծաղելով նրա վրա այն ժամանակ երբ նրա աչքերից դառը արտասուքներ թափվելիս կլինեն»։

Նման գրությունը սարսափելի է, քանի որ ոչ մի տղամարդ երբեք չի կարող իրեն ահաբեկված զգալ կնոջ վերոնշյալ արտահայտությունից, մինչդեռ բլոգեր կնատյացը շարունակում է իր գրառումները։ 

Նա մեղադրել է աղջկան ասելով, որ «նման արձագանքը միանգամայն ակնկալելի էր և ոչ մի զարմանալու բան չկա, ավելին, դա թող դաս լինի մյուս ֆեմինիստներին»։

Նշվում է, որ Մանը և իր ընկերները, ովքեր ֆեմինիստ խմբակ ունեին համալսարանում, մինչև նրա մահը ստացել էին բազմաթիվ սպառնալիքներ և վիրավորական նամակներ, որոնց հեղինակները օգտվում էին համացանցից՝ կանանց հայացքները հարձակման ենթարկելու համար։ 

Ինչպես նշում է հեղինակը, տղամարդկանց ատելու մասին կատակները պարզապես հեգնանք են, իսկ կնատյացությունը կարող է սպանել։ 
Աղբյուր՝wehuntedthemammoth.com