Պարզ և ոգևորիչ խորհուրդներ տարբեր իրավիճակներում գտնվող կանանց համար

Բրազիլացի իլյուստրատոր Կառոլ Ռոսետին ստեղծել է գեղեցիկ նկարներ, որոնց վրա մակագրել է կանանց համար տհաճ իրավիճակներ և աջակցել է նրանց` ոգևորող խորհուրդներով: Նրա նախագծի փոփոխված թարգմանությունը ներկայացնում ենք ստորև:

Ռոզան որոշել է, որ երբեք երեխաներ չի ունենալու
Մի՛ անհանգստացիր Ռոզա, մայրությունը որոշում է և քո այդ որոշումը քեզ պակաս կին չի դարձնում:

Աննան մի քանի տարի է ինչ փորձում էր նիհարել, որպեսզի իրեն երջանիկ զգա: Ի վերջո նա համոզվեց, որ իր մարմինը իրեն չի խանգարում զբաղվել այն ամենով, ինչը իրենց հաճելի է և նա գտավ իր երջանկությունը առանց իր մարմինը դիետաներով խոշտանգելու:

Երբ Մարիամը ունեցավ իր առաջին զուգընկերուհին 16 տարեկանում, նրան թվում էր թե դա ժամանակավոր է և մի բան իր հետ այն չէ, շուտով կանցնի: Սակայն Մարիամը երբեք չէր մտածել նույն բանը իր քրոջ մասին, ով առաջին անգամ զուգընկեր ունեցավ։ 

Մարիետան մշտապես սիրել է գեղեցիկ հագուստ կրել քանի որ այդպես նա իրեն լավ է զգում, սակայն, երբ նա արդեն մեծացավ՝ նկատեց, որ բոլորը իրեն «թարս» են նայում: Նա վերջապես հասկացավ, որ իր մարմինը հանրության աչքերը շոյելու համար չէ և այն, որ նա մշտապես երիտասարդ մարմին չի ունենալու լիովին բնական և անժխտելի երևույթ է:

Անուշին բռնաբարել են: Անու՛շ, դու միայնակ չես և դա քո մեղքով չի եղել: Այդ դեպքը ոչ մի կերպ չի սահմանում թե ինչպիսի մարդ ես դու: Դու ավելին ես քան այն ինչ տեղի ունեցավ քեզ հետ: Պինդ կա՛ց:

Հասմիկը գեղեցիկ դաջվածքներ ունի իր ամբողջ մարմնի վրա, որը սակայն բոլորին թույլ է տալիս մտածելու, որ նա «անբարոյական» կին է: Հասմիկ, մի՛ անհանգստացիր: Շարունակիր նախշել և գունավորել քո մարմինը ինչպես ուզում ես: Քո դաջվածքները կապ չունեն քո «բարոյական կերպարի» հետ: 

Ամալյան որոշել էր, որ այլևս ցանկություն չունի թրաշվելու: Ամալյա՛, քո մարմինը միայն քոնն է, դու կարող ես անել քո մարմնի հետ ինչ ուզում ես: Ոչ ոք չպետք է քեզ ասի, որ դու տգեղ ես, կամ կեղտոտ ես կամ ինչ տեսք պետք է ունենաս: Կարևորը, որ քեզ լավ զգաս:

Սիլվան որոշել էր չներկել իր մազերը: Նա զգում էր, որ բոլոր իր տարեկիցները թաքցնում են իրենց տարիքը: Սիլվա, մի՛ մտածիր, մազերը ներկելը պետք է կամավոր որոշում լինի այլ ոչ թե պարտավորվածություն: 

Իզաբելան աբորտ էր արել: Բոլորը նրան փորձում էին դատել և մեղադրել իր արարքի համար: Իզաբելա, անկախ քո որոշումից, դու արժանի ես աբորտի իրավունքին, սիրոն, հարգանքին և ապահով բժշկական պրոցեդուրային: 

Ալինան հաճախ տարբեր զուգընկերների հետ սեքսով էր զբաղվում: Նրա ընկերները նրան ասում էին, որ հարգի իրեն և դադարի նման պահվածքը: Բայց Ալինան գիտի, որ իր սեռական կյանքը կապ չունի իր ինքնահարգանքի հետ, դա իր անձնական որոշումն է: 

Մարգարիտան երբեք չէր սիրում շպար կրել: Հոգ չէ՛ Մարգարիտա: Դու ես քո որոշում քո արտաքինի հետ ինչպես վարվել: Ոչ ոք պարտավոր չի քեզ ստիպել շպար կրել կամ մեղադրել քեզ երբ այն չես կրում: 

Լալան երբեք չի հավանել «կանացի հագուստը», սակայն սիրել է հարմարը և ազատը: Լալա քո սեռը կամ գենդերային ինքնությունը հագուստով չի որոշվում: Դու կարող ես կրել այն ամենը ինչ հարմար ես գտնում և որը կրելիս դու քեզ լավ ես զգում: 

Աղբյուրը՝ Bored Panda