Սեռի տնտեսություն. սարսափելի ճշմարտություն. Մաս 1

Բայց չի լինի մեզ համար ոչ ազատություն, ոչ
հանգիստ, քանի դեռ մենք, կանայք, ազատ չլինենք սահմանելու  մեր անձեռնմխելիությունն ու մեր մարմնի սահմանները,
ինչպես նաև այն, թե ինչ անենք դրանց հետ: Այսինքն` քանի դեռ մենք չունենանք վերարտադրության
ազատություն և վերջ չդրվի սեռական բռնությանը-հանցագործություններին, որ իրականցնում
են տղամարդիկ մեր նկատմամբ
 Սա Harper
& Row
հրատարակությունում 
կանանց ներկայությամբ ելույթի տեքստն է: Հրատարակություն, որը լույս ընծայեց
«Մեր արյունը» գիրքը: Այս ելույթը հիշատակվում է «Մեր արյունը»  գրքի նախաբանում: Կոստյումով տղամարդիկ արեցին համապաստախան նշումներ և իմ երգը երգված
էր: Ավելի ուշ,
Ms ամսագիրը հրապարակեց «խմբագրված» տարբերակը:
Սա տեքստի օրիգինալն է: Ես շատ ուրախացա, երբ
Harper
& Row-
ի աշխատակցուհիները հրավիրեցին ինձ ելույթ ունենալ կին
աշխատավորների օրվան նվիրված միջոցառման ընթացքում:
Harper
& Row-
ն այն ժամանակ Նյու Յորքում գործող միակ հրատարակությունն
էր, որտեղ կար ոչ միայն արհմիություն, այլ նաև կանանց խումբ:

  Հրատարակչության
բնագավառում աշխատողների մեծամասնությունը կանայք են, ովքեր աշխատում են ցածր
աշխատավարձով և զրկված են ազդեցությունից: Հրատարակիչներ, ովքեր պոռնոգրաֆիա
արտադրողների խոսքի ազատությունը պաշտպանելու համար զինվել են բազմաթիվ
իրավաբաններով ու փողերով: Նրանք իրենց աշխատակիցներին թույլ  չեն տալիս համախմբվել ոչ որպես
աշխատակիցներ,  ոչ որպես կանայք: Նրանք նաև
ոչ մի ուշադրություն չեն դարձնում բավարար գումար ստանալու գրողների իրավունքին, կամ
նրանց ստեղծագործական անկախությանը: Հրատարակչական գործը ԱՄՆ-ում ամենակեղտոտ
ոլորտներից է: Այս ելույթոը լսող ցածր վարձատրություն ունեցող խմբագիրների և
աշխատալիցների մոտ շատ ընդհանուր բան կար այս ելույթը գրող կնոջ հետ: Այս էսսեն
նվիրված է հենց դրան

 Ես շնորհակալ եմ Harper & Row-ի կանանց, որ հրավիրեցին ինձ…


 «Կանայք և էկոնոմիկան» գրքում, որն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականին,
Շառլոտա  Պերկինս Գիլմանը գրել է.
«Մարդու էգը տնտեսապես կախված է արուից: Արուն էգին ապահովում է սնունդով»


 Տղամարդիկ  ապահովում են մեզ սնունդով, լինենք մենք
մայրեր, տնային տնտեսուհիներ, անբարոյականներ, արտադրկան աշխատակցուհիներ կամ
մասնագետներ: Տղամարդիկ ապահովում են մեզ սնունդով, լինենք մենք հետերոսեքսուալ թե
լեսբուհի, հարաբերությունների մեջ խճճված, թե չամուսնանալու երդում տված, անկախ
մեր ռասայական, էթնիկ կամ դասակարգային պատկանելիության: 

Տղամարդիկ ապահովում են
մեզ սնունդով, անկախ նրանից, մենք աշխատում ենք գումարի թե հաճույքի համար:
Տղամարդիկ մեզ ապահովում են սնունդով, անկախ նրանց մենք ապրում ենք կապիտալիստական
երկրներում, որտեղ տղամարդիկ են կառավարում արդյունաբերությունը,
գյուղատնտեսություն և պետական իշխանությունը, թե սոցիալիստական երկրներում, որտեղ
տղամարդիկ են կառավարում արդյունաբերությունը, գյուղատնտեսություն և պետական
իշխանությունը: 

Կանայք գիտեն, որ իրենց գոյությունը և բարեկեցությունը ուղղակիորեն
բխում է  տղամարդուց, լինեն դրանք հայրեր,
ամուսիններ, պոռնիկների այցելուներ, ղեկավարներ, գործատուներ կամ պետական
պաշտոնյաներ: Ասում ե ն, որ դեպի տղամարդու սիրտը տանող ճանապարհն ընկած է
ստամոքսի միջով, սակայն հենց կանայք պետք է զոհեն իրենց սիրտը` սովամահ չլինելու
համար  

Տղամարդկանց
իշխանության համակարգում, որը հիմա կործանում է 
մեր մոլորակը, կանայք առաջին հերթին դիտվում են  վերարտադրողական հնարավորութունների  տեսանկյունից: Մենք արտադրում ենք երեխաներ: 

Մենք ապրանքի առաջին արտադողն ենք: Ապրանքն այն է, ինչը ստեղծվել է մարդու
աշխատանքի արդյունքում:
Երբ մենք ծննդաբերում ենք` դա
առաջնային աշխատանք է, իսկ մենք ինքներս` առաջնային աշխատողներ:

 Եվ
չնայած իրականում ոչ բոլոր կանայք կարող են երեխա ունենալ, բոլոր կանանց նայում են
որպես երեխա ստեղծողի: Ահա թե ինչու են 
ֆեմինիստուհիները կանանց սահմանում որպես անձերի դաս, որոնք միավորված են
արտադրության //վերարտադրության // նկատմամբ ընդհանուր հետաքրքրությամբ

Մենք աշխատում ենք և արտադրում
երեխաների
Նախնական նյութը, որից ձևավորվում
են երեխաները, մայրական արյունն ու մարմինն են, նրան սնուցող նյութերը և նրա
ֆիզիկական գոյությունը: Էմբրիոնը բառի բուն իմաստով սնվում և ձևավորվում է մոր
մարմնից, ինչպես որ եթե  նա օղակներով  կապված լիներ մոր մարմնին ու արյանը:

Երեխայի ծնվելուց հետո, մայրական
աշխատանքի այդ արդյունքը, որը ստեղծվել է նրա մարմնի նախնական նյութից, այլևս նրան
չի պատկնաում: Նա պատկանում է  տղամարդուն:
Նա պատկանում է նրան, ով չի ստեղծել և չէր կարող ստեղծել իրեն: Այդ իշխանությունը
որոշված է օրենքով, թեոլոգիայով և ժողովրդական ավանդույթներով: Այն կարգավորվում
է  պետության կողմից, լուսավորվում   մշակույթով, փիլիսոփայությամբ և հավանության է
արժանանում   քաղաքական ցանկացած
գաղափարների հետևող տղամարդկանց կողմից: Երեխան, որը չի պատկանում տղամարդուն,
չունի քաղաքացիական գոյության իրավունք:

Աշխատող և արտադրող կնոջ և
արդյունքի վրա իշխող տղամարդու միջև հարաբերությունները հանդիսանում են միաժամանակ
և’ սեքսուալ և’ տնտեսական:

 Վերարտադրության
մեջ սեռը և էկոնոմիկան անբաժանելի են իրարից: Կանացի ֆիզիկական էությունը որոշվում
է նրա սեռային բնութագրով- վերարտադրելու ունակությամբ: Տղամարդը յուրացնում է
մարմինը, որն իրեն չի պատկանում, ցանում է իր այսպես ասած սերմը, հավաքում բերքը:
Այսինքն` գաղութացնում է կնոջ մարմինը, խլում դրա բնական ռեսուրսները, կառավարում
է այն, օգտագործում և սպառում ինչպես որ կարող է: 

Բացի այդ, տղամարդն այդ մարմինը
զրկում է ազատությունից ու ինքնակայացումից, որպեսզի ունենա հնարավորություն`
հետագայում նույնպես թալանել այն, երբ որ ցանկանա: Տղամարդը շարունակում է  իր ճանապարհը` գրավելու այլ հողեր, որոնք նրան
թվում են ավելի կանաչ ու գրավիչ: Ռադիկալ ֆեմինիստուհիներն  այս բացառապես տղամարդկային պահվածքն անվանում
են «ֆալոսային իմպերիալիզմ» և դրանում տեսնոմ են իմպերիալիզմի մյուս
տեսակների հիմքերը: 
Զուգավորումը միջոց է, որի
օգնությամբ արուն գրավում է  էգին, ակախ
նրանից,   վերջնական նպատակը համարվում է
բազմացումը թե` ոչ: Զուգավորումը հաստատում է ամուսնության իսկությունը և թե
ամուսնության մեջ, թե դրանից դուրս, համարվում է տիրելու ակտ:

Սեփականատերը նա է,
ով ունի ֆալոս: Սեփականությունը նա է, ով այն չունի:  Ե’վ կապիտալիստական և’ սոցիալիստական
երկրներում,  հասարակությունը /ներառյալ
նաև Չինաստանում/, կազմակերպված է այնպես, որպեսզի հնարավոր լինի ապահովել գոնե
մեկ կնոջ տիրելու և նրա հետ սեքս ունենալու յուրքանչյուր տղամարդու
իրավունքը: 
Զուգավորման ինչպես և
վերարտադրության մեջ, սեռը և էկոնոմիկան անքակտելիկապի մեջ են: Տղամարդկային
իշխանության մշակութի մեջ կանայք դիտվում են որպես մարմին և կինը դիտվումէ հենց
որպես սեքս:  

Տղամարդը կարող է գողանալ
այն/բռնաբարություն/, համոզել կնոջը ինքնակամ տալ այն /գայթակղում/, վարձել
այն/պոռնիկներ/, երկար ժամանակով վարձակալել //ամուսնությունն ԱՄՆ-ում//, կամ ուղիղ
կերպով տիրել նրան /ամուսնությունը հասարակությունների մեծ մասում//: Տղամարդը
վերոնշյալ գործողություններից որևէ մեկը կամ բոլորը կարող է կրկնել նորից ու
նորից:

Ինչպես գրում էին Ֆիլլիս Չեսթերը
և Էմիլի Ջեյն Գուդմանը «Կանաք, փողեր և իժխանություն» գրքում.
«Սա հին դրամա է, փողերի կախարդական կարողություն- կնոջ առևտուրը… Լինել գնված, հատկապես բարձր գնով և ողջ կյանքում, այն միջոցն է որի օգնությամբ կանայք իմանում են իրենց արժեքը »
Բռնաբարությունը զրկում է կնոջը
ցանկացած արժեքից: Բռնաբարությունը նշանակում է, որ կոնկրետ զոհը կամ ընդհանրապես
բոլոր կանայք, չունեն արժանապատվություն, ինքնատիպություն, ուժ և  ավտանգություն:  Բռնաբարությունը նշանակում է, որ կոնկրետ զոհը
կամ բոլոր կանայք ընդհանրապես, կարող է են փոխարինվել իրարով. «մթության մեջ բոլորը միանման են»: 

Բռնաբարությոնը նշանակում է, որ ցանկացած կին, ինչ էլ որ
ինքն իր մասին մտածի, բերվում է համընդհանուր նշանակության-«անվճար անցք», որը գոյություն ունի միայն նրա համար, որպեսզի այն օգտագործեն:
Շատ հաճախ, գայթակղությունը քիչ
բանով է տարբերվում բռնաբարությունից: Գայթակղության ժամանակ, բռնություն
գործադրողը պարզապես գնում է մեկ շիշ գինի: 
Կնոջը սեքսուալ կապիտուլյացիայի դրդելու համար, նրա վրա ծախսվում է  որոշակի գոմար, չնայած գայթակղության ժամանակ
նույնպես օգտագործվում են ստիպողականության տարբեր տեսակներ, որոնք երախշավորում
են, որ գումարի և ժամանակի վատնումն անարդյունք չեն լինի: Շատ հաճախ, կնոջ համար
գայթակղությունը նշանակում է, որ նա գոնե ինչ որ արժեք ունի, քանի որ նրա արժեքը
//կնոջ միակ իրական արժեքը իշխող 
տղամարդկային հասարակության մեջ// կարող է չափվել գինով, սնունդով կամ
ուշադրության այլ նյութական նշաններով:  
Պոռնկության ժամանակ կնոջ սեռական
ծառայությունները վճարվոմ են բացեիբաց: 

Հայրիշխանական համակարգերում,
//բացառությամբ մի շարք սոցիալիստական երկրների, որտեղ արվել է ամեն ինչ`կանանց
սեռական շահագործմանը վերջ տալու համար//, պոռնկությունը միակ մասնագիտությունն է,
որն իսկապես բաց է կանանց համար: Ամենաաշխատասեր պոռնիկներն իրականում աշխատում են
մեծ գումարներ//համեմատած այն գումարների հետ, որ ստանում են այլ
մասնագիտությոնների տեր կանայք/, սակայն դա նրանց հնարավորություն չի տալիս փոխել
իրենց գործունեոթյան տեսակը և դառնալ ձեռներեցներ կամ օրինակ հիմնել համալսարան:
Դրա փոխարեն տղամարդիկ վերցնում  են այդ
գումարները, քանի որ հենց տղամարդիկ են հսկում պոռնկությունը և դրանից ստանում
շահույթներ: Եվ հենց դրա համար էլ նրանք անում են ամեն ինչ, որ պոռնկությունը լինի
մնայուն: Պոռնիկների  գումարները յուրացնող
տղամարդիկ կավատներն են, դրամաշորթները, իրավաբանները, ոստիկանները և այլն: 

Եվ
քանի որ նրանք տղամարդ են, ոչ թե կին, նրանցից յուրաքանչյուրն ունի
հնարավորություն` այդ գումարը վերածել ավելի շատ գումարի, սոցիալական ստատուսի և
ազդեցության: Իսկ անբարոյական կինը պիտակավորվում է «Պ» տառով-պոռնիկի
նշանով:Հասարակությոնը վտարում է նրան որպես պոռնիկի, իսկ որպես պոռնիկ նա սկսոմ
է  ապրել մի աշխարհոմ, որտեղ գործում է
կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերն ու կավատների դաժանությունը:
Պոռնիկի ամենացածր ստատուսը նրա համար հանդիսանում է պատիժ այն բանի համար, որ նա
ընդհանրապես համարձակվել է գումար աշխատել: Նրա 
նկատմամբ կիրառվող բռնությունը նրան թույլ չի տալիս  ձեռք բերած գումարը վերածել սեփական  արժանապատվության և ինքնահաստատման: 

Դա
ծառայում է  այն բանի համար, որպեսզի նման
կանանց հնրավոր լինի պահել իրենց համար նախատեսված` էգերի տեղում, որպես պարզապես
մի  անցք, որը դրված է տղամարդկանց
տրամադրության տակ, ովքեր գումարներ են կուտակում 
նրա մարմնի հաշվին: Հենց այնպես, ինչպես գրում է Կեյթ Միլլեթը` իր «Պոռնկության հետազոտությունը» և «պոռնիկն անհրաժեշտ է, ոպեսզի մեզ բոլորիս ցույց տան, թե ինչպես է մեր բախտը բերել, որքան բարի են մեր տերերը մեր նկատմամբ և որքան ամեն ինչ կարող էր սարսափելի լինել մեզ համար» հետազոտությոններում: Եվ
որպեսզի դասը ավելի պատկերավոր ստացվի, պոռնիկների գումարը չի կարող նրանց բերել
սեփական արժանապատվության զգացողություն, հարգանք և իշխանություն:

Շարունակելի…
Երկրորդ մասը շուտով։
Հեղինակ Անդրեա Դվորկին
Աղբյուրը՝ womenation.org