Բռնաբարության կանխարգելման 10 խորհուրդ. նկարազարդում

Բռնաբարությունը հանցագործություն է, որը չափազանց բարդ երևույթ է, քանի որ դրա շուրջ այն քան կարծրատիպեր և տաբուներ կան, որ խանգարում են տեսնել ճշմարտությունը:

Շատ անգամ բռնաբարությունների ժամանակ դրա հետ գործ ունեցող մարդիկ սկսում են մեղադրել զոհին: Զոհի մեղադրանքը տեղի է ունենում երբ կատարված հանցագործության մեջ մեղադրում են ոչ թե այն կատարողին այլ մասամբ կամ ամբողջովին նրան՝ ում նկատմամբ այն կատարվել է:

Սովորաբար զոհին մեղադրում են արտոնություն ունեցող մարդիկ կամ նրանք ովքեր սեքսիստական, ռասիստական և այլ վերաբերմունք ունեն զոհի նկատմամբ: 
Ներկայացված երկու նկարներում ներկայացված են խորհուրդներ որոնք վերջապես մեղադրում են ոչ թե զոհին այլ հանցագործությունը կատարողին և հումորով խորհուրդ են տալիս օրինակ.՝ «Միշտ ունեցեք բռնաբարության սուլիչ և երբ ցանկություն եք ունենում բռնաբարելու՝ սուլեք, որ գան ձեզ օգնելու»: 
Կարող եք սեղմել լուսանկարի վրա՝ այն մեծացնելու համար

Հեղինակներ՝

Գդե Ադելինա
Սամսոն Մարտիրոսյան