Ինչու պիտի դադարենք արդարացնել բռնաբարության համար կալանավորվածների նկատմամբ բռնությունը

Ես մի լավ ընկեր ունեմ, ով մի անգամ ասաց, որ բանտերում բռնաբարությունները նրան չեն անհանգստացնում կամ զարմացնում, ավելին՝ նա համարում է, որ դա «ժողովրդավարության իրագործում է»։



Քանի անգամ եք այլ կարծիք լսել․ անգամ ինտելեկտուալ կիրթ մարդիկ բանտային բռնաբարությունները նորմալ են համարում և հատկապես երեխաների նկատմամբ բռնություն կիրառած մարդկանց հանդեպ։



«Ինչ ցանես, այն էլ կհնձես», «Կյանքում ամեն ինչ վերադառնում է», ահա նման խոսքերով են մարդիկ արդարացնում բանտային բռնաբարությունները։



Խնդիրն այն է, եթե դեմ ենք սեռական բռնություններին, ուրեմն ամբողջովին պիտի դեմ լինենք դրանց։ Առանց բացառության։



Ահա ինչու․



  1. Սեռական բռնությունը պատժի կամ ուղղիչ միջոց չէ



Դա միայն ուժի ապացույց է, երբ մեկը մյուսի մարմնի նկատմամբ ամբողջական իշխանություն է հաստատում։



Դա հայրիշխանության գործիքն է, որ գոյություն ունի կապիտալիստական և հակամարդկային համակարգն ամրապնդելու համար։



Սեռական բռնությունը վերարտադրում է հիերարխիկ կարգը, որում մարդուն դատում են ըստ իր ունեցած «արժեքի»: Ահա թե ինչու մարգինալացված մարդիկ բոլորից հաճախ են դառնում բռնաբարության զոհ։



Հիերարխիկ կարգն ուղիղ կապ ունի «առնականության» և «տղամարդկության» հետ։ Մարդիկ, ովքեր «առավել քիչ առնական են» բոլորից շատ են վտանգված։



Ինչպես և հայրիշխանական իրականության մեջ, այնպես էլ բանտերում «առնական, տղամարդ» տղամարդիկ են վերահսկում իրավիճակը։



Մենք շատ լավ գիտենք, որ սեռական բռնությունը չի կարող պատիժ լինել այն կնոջ համար, ով կարճ շրջազգեստ էր հագել, կամ տրանսսեքսուալ մարդու համար, ով ներկայանում է իր իրական գենդերով, կամ գեյ մարդու համար, քանի որ նա պարզապես գեյ է։



Նույն կերպ էլ, սեռական բռնությունը չի կարող ուղղիչ միջոց կամ պատիժ համարվել բռնի հանցանք կատարած մարդկանց համար։



  2. Մարդիկ, ովքեր բանտարկված են նույնպես մարդ են



Անգամ եթե վերոնշյալ պատճառները բավարար չէին, պիտի հիշենք, որ ամեն մարդ ունի արժանապատվություն և մարդկայնություն, ներառյալ այն մարդկանց, ովքեր ազատազրկված են։



Պարզապես քանի որ բանտարկված մարդիկ նույնպես մարդիկ են, բանտ նստելու իմաստը հենց դա է, որ ուղղվեն և մտածեն իրենց արարքի մասին, իսկ մենք նրանց հնարավորություն չեն տալիս ուղղվելու այլ ցույց են տալիս, որ իրենք սխալի իրավունք չունեն և եթե սխալվել են իրավունք չունեն մարդ կոչվելու, նույնիսկ եթե զղջում են։ Նրանք ևս ունեն հույսեր ու վախեր, երազանքներ և սեր իրենց մեջ, նրանք միայն իրենց արված արարքը չեն ներկայացնում; մարդ արարածը մի բարդ ամբողջություն է։



Իհարկե պիտի ամեն հանցանք իր պատիժն ու հետևանքն ունենա, բայց պատիժը երբեք չպիտի դառնա բռնություն մեկ այլ մարդու հանդեպ։



Մարդկային էակներն արժանի են հարգանքի, արժանապատվության և արդար վերաբերմունքի՝ անկախ ամեն ինչից։



Բարեբախտաբար կան մարդիկ, ովքեր պայքարում են բանտերում սեռական բռնությունների դեմ։ Ահա թե ինչպես դուք ինքներդ կարող եք ներգրավվել․
  1. Բանտային բռնաբարությունը քննադատող կազմակերպություններ

    Միջազգային կազմակերպությունները և ՀԿ-ները օգնում են բանտերում սեռական բռնության ենթարկված մարդկանց՝ համագործակցելով սեռական բռնության կրիզիսային կենտրոնների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս կարող է օգնել բանտարկված անձանց նկատմամբ անարդար վերաբերումքունի հարցում:

    Ցանկացած մարդ, ով ցանկանում է որևէ կերպ օգնել բանտերում սեռական բռնության ենթարկված մարդկանց, կարող է միանալ հասարակական կազմակերպություններին և կամավորություն անել:
  2. Պայքարիր վիրավորական կատակների դեմ

    Ամենակարևոր փոփոխությունը սկսվում է մարդու ուղեղում և սրտում, եթե ցանկանում եք, ձեր շրջապատն ու մարդկանց մտածելակերպը փոխել, կարող եք փոխել մշակույթն ու ընդունված նորմերը։

    Եթե լսում եք, որ ինչ որ մեկը կատակ է անում բանտերում բռնաբարության մասին՝ արտահայտվե՛ք։ Ասե՛ք մարդկանց, որ «հատակին ընկած օճառի» մասին կատակները շատ վիրավորական են և անհանդուրժելի։ Կան պահեր երբ բոլորս կարող ենք սոլիդար լինել ազատազրկված մարդկանց հետ։

  3. Տրամադրեք, գումար, ժամանակ կամ ռեսուրս

    Կան բազմաթիվ կազմակերպություններ, խմբավորումներ, ովքեր գիտեն՝ ինչպես քանդել բանտային համակարգը․ գտեք նրանց, օգնեք նրանց։

    Միացեք ցույցերի, երթերի, եթե կարող եք, գումար տրամադրեք այդ մարդկանց։

    Նման շարժուներ կան և նրանք հզոր են։ Միացե՛ք։
Աղբյուր՝ Everydayfeminism.com