Հոգեբանական բռնության ձևերից մեկի՝ գազլայթինգի մասին ֆիլմ (ru,eng)

Մի լավ ֆիլմ հոգեբանական բռնության ձևերից մեկը՝ գազլայթինգը հասկանալու համար, երբ բռնարարը մանիպուլյատիվ վարքի միջոցով զոհին համոզում է կասկածել իրականության սեփական ընկալման մեջ, չվստահել սեփական մտքերին, տեսածին, այնքան մինչև զոհից “գիժ” է փորձում դարձնել։ 

Աստիճանաբար զոհը սկսում է հաշտվել, որ իսկապես իր հետ մի բան էն չի՝ այդպիսով ընդունելով բռնարարի իշխանությունը, ով իբր միակն է, ով կարողանում է ճիշտ հասկանալ տեղի ունեցածը։ Իսկ բռնարարը իրականում ահավոր վախենում է ընդունել իր սեփական ներդրում֊մեղքը պրոբլեմի մեջ, կորցնել սեփական արժանապատվությունը կամ “լավը լինելու” զգացողությունը։ 

Նման շփման ձև օգտագործում են հիմնականում ամուսինները ցիսնորմատիվ նուկլեար ընտանիքում/ երբ ամուսինը կնոջ ցանկացած արցունքներ համարում է խորը դեպրեսիայի դրսևորում/, ծնողները երեխաների նկատմամբ /երբ մեղադրում են երեխային՝ հարազատի կողմից սեռական բռնության ենթարկված լինելու համար/, KGB-ն իրենց պետքական անձին այդիսով մղելով ինքնասպանության կամ հոգեբուժարանում փակելու համար/ տան մեջ ավելացնել կամ փոխել իրեր, որոնք նախկինում չեն եղել՝ ափսեներ, նկար, անծանոթ մարդկանց փողոցում բարևելը ու ամեն անգամ այդ անձին ուրիշ անուն տալը, գիշերվա անխոս զանգերը/ և այլն։

Ստորև կցված է ֆիլմի անգլերեն տարբերակը, իսկ ռուսերեն տարբերակը կարող եք դիտել սեղմելով ԱՅՍՏԵՂ