Գտեք և սպանեք ձեր մեջ կնատյացությունը․ թեսթ

Փոքրիկ թեստ`կարծրատիպերի և յուրացրած կնայտյացության  վերաբերյալ։
Եթե
դուք կին եք, ուրեմն անպայման ատելությամ եք արտահայտվել կամ թերագնահատել այլ կանանց, առնվազն մեկ անգամ: Դուք նախանձել եք
նրանց, զայրացել նրանց վրա ու չեք վստահել այդ կանանց: Եվ մեծ է հավանականությունը,
որ դուք դա անում եք նաև հիմա, եթե նույնիսկ դուք ֆեմինիստ եք և ինքներդ ձեզ երդվել
եք պայքարել հանուն կանանց մինչև վերջ: 
Իսկ եթե դուք ձեզ ֆեմինիստ չեք համարում, ուրեմն
հավանականությունը մոտենում է 100 տոկոսի:
Եթե ընտրում եք առնվազն մեկ կետ, ուրեմն վատ լուրեր կան ձեզ համար։

Ի՞նչ ենք մենք ասում
Ինքներդ ձեզ հարցրեք, թե արդյո՞ք պատահել է, որ
  • քննադատեք կանանց
    կոլեկտիվը աշխատավայրում
  • հիմարություններն
    անվանեք «կանացի լոգիկա»
  • ասեք, որ կանանց
    միջև իսկական ընկերություն գոյություն չունի
  • արտահայտվեք
    հետևյալ ոճով. «բոլոր կանայք…»
  • կանանց բացասական
    արարքները վերագրեք կլիմաքսին, նախադաշտանային սինդրոմին կամ անձնական կյանքի
    բացակայությանը
  • թույլ, հիմար կամ
    նյարդային տղամարդու մասին ասեք .«ոնց որ կին լինի»
  • քննադատեք ուրիշ
    կանանց կշիռը, հասակը և տարիքը
.
Ի՞նչ ենք մենք մտածում
Ինքներդ ձեզ երբևէ բռնե՞լ եք հետևյալ մտքի
վրա, որ.
  • եթե աղջիկը կարճ
    փեշով քայլել է մութ փողոցներում, ուրեմն «ինքն է մեղավոր»
  • ամուսնացած
    տղամարդու սիրուհին ավելի շատ  է
    արժանի ատելության, քան տղամարդը
  • եթե կինը
    տղամարդուց ավելի շատ չի զբաղվում երեխայով, ուրեմն նա վատ մայր է
  • կանանց
    արտամուսնական կապերն ավելի քննադատելի են, քան տղամարդկանցը
  • հասարակական
    մարդկանց դեմ ուղղված բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների մեղադրանքները պոռնիկների հորինվածքներն են
  • պոռնկութունը
    անբարոյական կանանց ընտրությունն է
  • տղամարդիկ ավելի
    լավ են հաշվարկում, ավելի կազմակերպված և խելացի են
Ի՞նչ ենք մենք անում
Պատահե՞լ է, որ դուք
  • մերժել եք աշխատանքի ընդունել կնոջը, քանի որ նա ունեցել է փոքր երեխա
  • հատուկ փնտրել եք տղամարդ գինեկոլոգ կամ մարզիչ, քանի որ «նրանք ավելի լավն են»
  • ժպտաք, երբ լսում եք նման կոմպլիմենտ. «դու այնքան սիրուն ես, ոչ թե էն չաղ պառավի նման»
  • համակարգչային խանութում ընտրեք տղամարդ խորհրդատուի
  • օգնեք տղամարդուն մի հարցում, որում երբեք չէիք օգնի կնոջը //կարել կոճակ, թեյ մատուցել, հավաքել իրերը//
  • ծիծաղեք զոքանչների և սպիտակահերների վերաբերյալ կատակներ լսելիս
  • «դեղնակտուցից» պահանջեք
    կանչել մասնագետին, քանի որ բարդ մասնագիտություններին տղամարդիկ ավելի լավ են տիրապետում
  • ծիծաղեք հայտնի կանանց չստացված նկարների վրա
Այստեղից ինչ որ բան ձեր մասի՞ն է։
Դուք դեռևս ատո՞ւմ եք կանանց, գործում եք մտածում, խոսում կանանց դեմ, ինքներդ ձե՞ր դեմ։
Ի՞նչ կարելի է անել
Ոչ ոք չի ասում, որ մենք հենց վաղը կքանդենք ատելության այս փակ շղթան: Ոչ ոք չի ասում, որ վաղը ծաղիկները կծաղկեն, թշնամացած ընկերուհիները կդադարեն իրար վրա ցեխ շպրտել, իսկ դավաճան ամուսինների կանայք վերջապես կսկսեն մեղադրել իրենց ամուսիններին, ոչ թե նրանց սիրուհիներին
Բայց կարելի է սկսել քչից
Լսելով ինքներդ ձեզ, նայելով ինքներդ ձեզ վրա, հետևելով ամենափոքր մտքին և հարցնելով- ինչո՞ւ ես չեմ վստահում ինչ որ կնոջ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ
 Հարցնել և կշռադատել. «Քանի որ նա վատ մասնագե՞տ է, թե որ կին է: Որովհետև նա սրիկա՞ է, թե որովհետև կին է: Որովհետև նա հիմա՞ր է, թե որովհետև նա կին է»։
Ժամանակն
է արդեն դադարել ատել ինքներս մեզ, ստորացնել, չարախնդալ և արժեզրկել մեզ: Սեռը ոչինչ չի շանակում, ամեն ինչ մարդու անձնական որակներից են կախված։
 

Աղբյուրը՝ womenation.org