Այցելեցի ու նոր հասկացա, որ սիրում եմ իմ հայրենիքը

Հայաստանում ավելի քան 10 տարի է, ինչ գործում է «Դեպի Հայք» հիմնադրամը, որի նպատակն է ֆինանսավորել, որպեսզի ողջ աշխարհից ծագումով հայ երիտասարդներն այցելեն, տեսնեն ու ճանաչեն մեր ինչպես նաև իրենց հայրենիքը՝ Հայաստանը։ Եվ ահա վերջերս ՝ապրիլ ամսին Ղարաբաղում իրենց կամավորական աշխատանքն էին անում Ալանան՝ ԱՄՆ-ից, Մարսելան ու Լուսիան՝ Արգենտինայից, Հասմիկը՝ ՌԴ-ից, Տանիան՝ Անգլիայից և Գառոն՝ Հորդանանից։

Հասմիկ-Ես անհամբերությամբ սպասել եմ, որ այցելեմ Արցախ, տեսնեմ ու ամենակարևորը շփվեմ այնտեղ ապրող մարդկանց հետ, իմ աշխատանքով կարողանամ օգնել իմ հայրենակիցներին։ Այսօր կարող եմ ասել ,որ շատ երջանիկ եմ իմ Արցախ այցելության համար, իմ երազանքների իրականացման համար, երբ միասին մի ընտանիքի նման կարողացանք պատրաստել ժենգյալով հացը, զգացինք արցախյան գինու համը, եղանք Շուշիում ,իսկապես որ Ղարաբաղը լեռնային է ու չքնաղ՝ լեռնաշխարհ։
Ես հոգեբան եմ, լավ տիրապետում եմ հայերենին ու ռուսերենին և կարողանում էի Արցախում աշխատել թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների հետ։ Իմ հոգեբանական զրույցներն ու թրեյնինգները այնպես մտերմացրին մեզ, որ մենք դարձանք բարեկամներ ու համոզված եմ, դեռ երկար ժամանակ մեր կապը չի ընդհատվի, այժմ էլ համացանցով իմ խորհուրդներն եմ տալիս նրանց։

Տանիա— ես մասնագիտւթյամբ երաժիշտ եմ, սովորել ու ավարտել եմ Լոնդոնում։ Արցախում դասավանդում էի կիթառ, անգլերեն լեզու, երբեմն էլ օգնում էի տեղացի ֆերմերներին իրենց հողագործական ու անասնապահական գործերում։ Ես շատ սիրեցի Արցախը, այնտեղ ապրող մարդկանց։ Նրանք ինձ օգնեցին հասկանալ հայերենը, քանի որ ես լավ չեմ խոսում ։ Համոզված եմ, որ ես կրկին կվերադառնամ Արցախ։
Գառո- Ղարաբաղն ինձ համար անհասանելի մի վայր էր թվում, քանի որ այս երկիրն իմ պապերի ծննդավայրն է ուր ես անպայման պիտի այցելեի։ Ես մասնագիտությամբ հաշվապահ եմ, ինքնուս սովորել և նվագում եմ ակորդիոն, դաշնամուր և կիթառ, ու իմ բոլոր ջանքերը ներդնելով աշխատեցի Շուշիի Նարեկացի կենտրոնում փորձելով երգել, նվագել սովորեցնելով արցախցի երեխաներին։

Ստեփանակերտում Ամերիկյան Համալսարանի մասնաճյուղում միասին մշակեցինք բիզնես ծրագրեր։ Իմ այցելությամբ ու այնտեղ աշխատելով ես ճանաչեցի այդ հրաշալի լեռնաշխարհը, ես գտա նոր ընկերներ: Ես օգնում էի արցախցիներին նաև այգեգործության մեջ՝ ինքս դառնալով նրանց ընտանիքի անդամներից մեկը։

Վերադարձի օրը բոլորս երեխաների հետ միասին համերգ տվեցինք թե՛ հայերենով ու թե՛ անգլերենով։ Որքան սրտաբաց ու հյուրընկալ են մարդիկ Արցախում, մինչ օրս տպավորված եմ։ Թվում է թե մի մեծ ընտանիքում եմ եղել, որտեղ բոլորն ապրում եմ մեկը մյուսի հոգսերով։ Ես անպայման կրկին կվերադառնամ Ղարաբաղ:

Ալանա-Ես ԱՄՆ-ից եմ՝ նկարչուհի, մոտ մեկ տարի է ինչ Հայաստանում եմ։ Փորձում եմ ճանաչել Հայաստանը ոչ թե լսելով ու կարդալով, այլ տեսնելով ու ապրելով , այլ կերպ ասած սրտով զգալ հայրենիք ասվածը։ Ես արվեստագետ եմ, նկարներ եմ անում ապակու վրա ու Ղարաբաղում աշխատելով Նարեկացի կենտրոնի և Լեդի Քոքսի մանակապարտեզի երեխաների հետ, համոզվեցի, թե որքան տաղանդավոր են այստեղի մանուկները։ Իսկ Շուշին ինձ պարզապես գերեց։


Լյուսիա-Ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ, եկել եմ Արգենտինայից։ Մեկ ամիս տևած իմ կամավորական աշխատանքները Ստեփանակերտում քիչ են, որպեսզի ամբողջովին ճանաչեմ Արցախը։ Ես աշխատեցի ֆերմայում, անգլերեն դասավանդեցի Շուշիի Կանանց Ռեսուրսային կենտրոնում։ Ելնելով իմ մասնագիտական որակներից ես շուտ բավարարվող չեմ և շատ պահանջկոտ եմ։

Ի հակադրումը դրան Արցախն ինձ շատ դուր եկավ, հատկապես մարդիկ, որոնք խելացի էին ու սրտաբաց։ Դրանք անգնահատելի արժանիքներ են ,որոնց հաճախ չես հանդիպի։ Ես իմ ապրածն ու տեսածը ամեն անգամ գրառել եմ անձնական բլոգում, որ հարյուրավոր մարդիկ հայ, թե արգենտինացի կարողանան տեսնելով հասկանալ , թե ինչ է Ղարաբաղը, ինչ մշակույթ ունի ու ինչպիսի մարդիկ են այնտեղ ապրում։

Սեփական փորձով համեզվեցի, որ հայրենիքը սիրելու համար պետք է այն տեսնես , ապրես խոսես հայերեն ու նոր արդեն հասկանաս, սիրու՞մ ես արդյոք հայրենիքդ։

Հեղինակ՝ Աիդա