Ֆեմինիզմը հավասար իրավունքների համար պայքար չէ

Ֆեմինիզմը հավասար իրավունքների համար պայքար չէ, այլ դա
կանանց պայքարն է իրենց իրավունքների համար: 
Անվտանգության, կյանքի, առողջության,
սեփական մարմնի նկատմամաբ իրավունք ունենալու պայքար: 
Այդ իրավունքները եղել են և մնում են տղամարդկանց
ձեռքերում և այդ իրավունքները պետք է
վերադարձնել:
Վերջերս Huffington Post-ում մի հոդված տեսա  «Why feminism is not the fight for equal rights?» խորագրով:
Կարդալու հատուկ բան չկար և հերթական անգամ խոսքը գնում էր ոչ բավարար
տղամարդկային ֆեմինիզմի մասին: Սակայն անվանումն այնքան տեղին էր, որ այն կարելի է
օգտագործել այս հոդվածում
 Ինչո՞ւ ֆեմնզմը պայքար չէ հավասար
իրավունքների համար  
Առաջին
հերթին առաջ է գալիս մի  հարց-  ո՞ր իրավունքները, ո՞ւմ հետ և ինչի՞ համար պետք է հավասարեցնել: 
Շատ ֆեմինիստուհիներ մանկակական ոգևորությամբ համոզում են, որ պետք է հասնել
տղամարդկանց հետ հավասար իրավունքների և այդ ժամանակ ամեն ինչ հրաշալի կլինի: 
Սակայն դա ընդամենը մի ճահիճ է, որի մեջ մնացել է ֆեմինիզմը արդեն հարյուր տարի և
որից չի կարողանում դուրս գալ:  
 Պատկերացրեք մի կազմակերպություն, որը
ստեղծվել է մարդկանց որոշակի խմբին հարմարավետ պայմաններում ճնշելու  համար:
 Նացիստական համակենտրոնացման ճամբար` ոչ
ճիշտ ազգերի համար; Կու -կլուս-կլան` նեգրերին (բառը հատուկ օգտագործված է վիրավորական լինելը ընդգծելու համար) հետապնդելու համար; մարդկանց
առևտրով զբաղվող հանցագործ կազմակերպություն; կոլոնիզացիայի ենթարկված երկրի արյունը խմող մեգապոլիս; պլանտացիա,
որի եկամուտը գոյանում է ստրուկների աշխատանքի արդյունքում; նավատորմ, որը լողում է
թիերին գամված թիավարողների ուժերով: 
Պարզ է, թե վերոնշյալ դեպքերում ինչ
իրավունքներ ունի ճնշվողը և ինչ իրավունքներ` ճնշողը:
 Նույն իրավիճակն է մեր
հասարակությունների մեջ, որոնք հիմնվել են և գոյատևում են կանանց նկատմամբ
բռնության հաշվին, նրանց աշխատանքի հաշվին, որն իրականացվում է միայն ու միայն
իշխող խավի` տղամարդու համար: 
//Եթե սա կասկածի տեղիք է տալիս. հիշեք պատմությունը.
ո՞վ /ի՞նչ սեռի// , ե՞րբ և ինչպե՞ս է կառուցել այս
հասարակությունը, ո՞ւմ ձեռքում է //սեռը //
հիմա կենտրոնացած համաշխարհային սեփականության 99 տոկոսը, ո՞վ //սեռը// է ընդունում
օրենքները, ո՞վ է //սեռը//
կառավարություններում զբաղեցնում իշխող դիրք, որոշումներ ընդունում, միջազգային կազմակերպություններում զբաղեցնում ղեկավարող
պաշտոնների մեծ մասը, ովքե՞ր են ամենաաղքատներն
ու ամենահարուստները //սեռերը//, ո՞վ է իրականցնում   //սեռը// սպանությունների 90 և
բռնաբարությունների համարյա 100 տոկոսը:
Ուրեմն
էլ ի՞նչ հավասար
իրավունքների պահանջի մասին կարող է խոսք գնալ: Արդյո՞ք ճամբարներում
գերիները պայքարում էին էսեսականների հետ` կտտանքների ենթարկելու հացում հավասար
իրավունքներ ունենալու համար: Արդյո՞ք նեգրերը ցանկանում
էին սպիտակների հետ պայքարել ստրկավաճառության կամ մտրակների հարվածներ հասցնելու
գործում: Արդյո՞ք գաղութները մայրաքաղաքներից պահանջում էին մարդկանց սովամահ անելու և կոողոպտելու
իրավունք ձեռք բերել: 
Ո՛չ, բոլոր  խմբերը պայքարում էին
ճնշողին ու ճնշումը  չեզոքացնելու համար. ստրկատիրություն,
նացիզմ, գաղութատիրություն, ռասիզմ և այլն: 
Ամեն ինչ, բացի կանանց իրավունքներից:
Միայն ֆեմինիստ կանայք այնքան համեստ են, որ պահանջում են միայն հավասար
իրավունքներ` իրենք իրենց ճնշելու  և ոչ թե
ընդհանրապես տղամարդկանց գերակշռության համակարգը ոչնչացնելու հարցում: 
Պայքարել
հավասար իրավունքների համար մի 
հասարակության մեջ, որը կառուցել են տղամարդիկ, տղամարդկանց համար
նշանակում է փորձել ձեռք բերել նրանց հիմնական` ճնշելու իրավունքը: 
Արդյո՞ք կանաք կարող են
հաջողել այդ հարցում: Որքան էլ տարօրինակ է, բայց այո: Սակայն չնչին քանակով ու
մինչ որոշակի սահմանված չափի. դրա համար գոյություն ունի վերահսկող կանանց ինստիտուտը:
Վստահելի
ստրուկներին տերերը թույլատրում էին պատժել մյուս ստրուկներին: Գաղութների տեղական
էլիտան  օգնում  էր թալանել տեղի բնակչությանը և թալանից
ստանում էր տոկոսներ: Համակենտրոնացման ճամբարներում որոշ գերիներ ծառայում էին էսէսի պահակներին մի աման ապուրի համար:
Նման «իրավահավասարություն» մենք տեսնում ենք նաև կանանց դեպքում՝ եզակի կանանց են թույլ տալիս իրենց վրա վերցնել
տղամարդկանց դոմինանտ հասարակության բոլոր կեղտոտ գործերը /Թեթչեր, Միզուլինա,
Փեյլին և այլն./: 
Այո, հայրիշխանական համակագում կանայք կարող են պոկել մի փոքր իշխանություն՝ ճնշելու իշխանություն, ինչպես տղամարդիկ և տղամարդկանց համար: Սակայն նրանք երբեք
չեն ստանա չճնշելու իշխանություն:
 Տղամարդկանց ձեռքում է կենտրոնացած իրավական,
քաղաքական, սեքսուալ, լրատվական և մնացած իշխանությունը: 
Նրանք ունեն իրավունք.
1.
Կնոջ մարմնի նկատմամբ: Տղամարդկանց ձեռքում //այդ թվում նաև հայրիշխանական հասարակության
կրոնականների// է գտնվում աբորտների և հակաբեղմնավորման վերաբերյալ
օրենսդրությունը: Եվ նրանք են թույլ տալիս կամ արգելում այդ միայն կանացի
բնագավառում իրականցվող բոլոր գործողությունները: Աշխարհի ոչ մի երկրում կինը
սեփական ցանկությամբ աբորտի իրավունք չունի: 
Իսկ դա նշանակում է, որ նա աշխարհի ոչ
մի երկրում չունի իրավունք իր մարմնի նկատմամբ: Ինչ էլ որ մեզ այս մասին ասեն,
աշխարհի ոչ մի վայրում ֆեմինիզմը չի հաղթել:
Ես
այս հարցում տղամարդկանց հետ ոչ մի հավասար իրավունք չեմ ցանկանում: Դա նրանց
ընդհանրապես չի վերաբերում: Ես ցանկանում եմ բացարձակ իրավունք իմ մարմնի ու իմ
առողջության նկատմամբ:
2.
Կնոջ արտաքինի նկատմամբ. Կոսմետիկ արտադրանքների մեգակորպորացիաները, դեղագործական
ընկերությունները, նիհարելու ողջ ինդուստրիան կենտրոնացած է տղամարդկանց
ձեռքերում: 
Եվ հենց նրանք են սահմանում գեղեցկության չափանիշները, որպեսզի մեծ
եկամուտներ ստանան ոչ մեկին պետք չեկող նյութերի վաճառքից: Եվ հենց տղամարդիկ են
ստանում ինչպես տնտեսական, այնպես էլ անձնական շահ` կանանց պահելով իրենց արտաքինի
մասին անընդհատ մտահոգվելու վիճակում:
Ոչ,
ես չեմ ցանկանում հավասար իրավունքներ գեղեցկության ստանդարտներում և մարդկանց աղբ
վաճառելու բիզնեսում: Ես ցանկանում եմ ունենալ իրավունք` որոշելու, թե ինչպիսի
տեսք պետք է ունենամ: 
3.
Սեռական ծառայություններ ստանալու: Աբողջ աշխարհում բոլոր տղամարդիկ, շատ քիչ
բացառություններով, դե ֆակտո կամ դե յուրե, ունեն իրավունք` անպատժելիորեն
բռնաբարել մարմնավաճառներին, իրենց կանանց ու գրավված տարածքների կանանց (զինվորական հակամարտություններ): 
Այո, դա այդպես
է: Բռնաբարությունները տարածված են, սակայն հանցագործները կամ խուսափում են
պատասխանատվությունից կամ կրում են շատ չնչին պատիժ, քանի որ բռնաբարությունների և
դրանցից բխող սարսափի վրա, կարծես բետոնե
հիմքի, հենված են պետությունն ու կառավարությունը: 
Իսկ մոլորակի ամենահեղինակավոր
ու ամենաշատ բնակեցված //տղամարդկանց// մասում մանկապղծությունը ոչ միայն չի
պատժվում, այլ թույլատրված է և օրինականացված: Եվ դա ոչ միայն մանկական մարմնավաճառությունն է Ասիայում, դա նաև անչափահասների ամուսնություններն են այն երկրներոմ, ոտեղ 7-10
տարեկան աղջիկներին տանջում և բռնաբարում են իրենց չափահաս «ամուսնները», որը հիմնավորվում է մշակույթով, բարոյականությամբ և ավանդույթներով:
Ոչ
ես չեմ ցանկանում հավասար իրավունքներ, որպեսզի բռնբարեմ երեխաներին ու մեծերին:
Ես ցանկանում եմ ամբողջությամբ զրկել տսղամարդկանց այդ իրավունքից և ոչ թե միայն
թղթի վրա: Ես ուզում եմ տղամարդիկ զզվեն և խուսափեն բռնաբարությունից ինչպես նրանց զզվում ու խուսափում են խոսել կնոջ դաշտանից: 
4.
Քաղաքական իշխանության, փողի և օգտակար հանածոների արդյունահանաման իրավունք: Հենց
սրանք են ղեկավարում պետությունը, կառավարում բանակը և արդյունահանոմ նավթ: Նրանք
ստանում են գերշահույթ երրորդ աշխարհի // և ոչ միայն// երկրների բնակչության և
հատկապես կանանց աշխատանքի  շահագործումից,
ինչպես նաև բնության աղտոտումից ու դրա ոչնչացումից:
Ոչ,
ես չեմ ցանկանում որպես հավասար ընդունել ղեկավարությունն այն պետությունների ու
կազմակերպությունների նկատմամբ, ովքեր տանջում են չինուհիներին ընդհատակյա
գործարաններոմ և պարբերաբար  իրականացնում
են էկոլոգիական աղետներ:
 Ես չեմ ցանկանում հավասար իրավունք պատերազմներում,
որպեսզի հավասար կերպով սպանեմ մարդկանց, և հավասար կերպով թալանեմ գրավված տարածքները:
5.
Եվ  շատ այլ իրավունքներ: Իրավունք քրֆելու, վրայից վատ հոտ գալու: Իրավունք փողոցում և մետրոյում կանանց ձեռք գցել ու նրանց հետևից
խոսել: Իրավունք սեփական զզվելի արարքները կրոնի տեսնակյունից արդարացնել:
Իրավունք` ծեծել կանանց ու ընկերուհիներին, ովքեր որպես կանոն միշտ իրենք են
մեղավոր:
 Իրավունք տանը ստանալ անվճար ծառայություններ (ճաշ, մաքրման աշխատանքներ) և երեխաների համար ունենալ
անվճար դայակներ:
 Ես ստրկուհիներ չեմ ուզում, ես չեմ
ուզում աղջիկներ, ում պետք է ծեծեմ, ես չեմ ուզոմ «հավասար իրավունք» վիրավորելու համար: Ես ուզում եմ, որ տղամարդիկ չունենան նման զզվելի իավունքներ:
Ինչպես
տեսնում ենք, ստուգելիս, հավասար իրավունքների մասին կոչը այնքան էլ անվնաս չէ:
Սակայն քանի որ տղամարդկանց իշխող աշխարհոմ կանանց հավասարությունը գործնականում
ահասանելի է. թվում է անհանգստանալու կարիք  չկա: Սակայն ամեն դեպքում անհանգստանալ պետք է:
Միամիտ
ֆեմինիստուհիների ցանկությունը` ունենալ հավասար իրավունքներ տղամարդկանց հետ
տղամարդկային զբաղմունքների մեջ, լիովին աջակցվում է տղամարդկանց կողմից //սակայն
թող կանայք ավելի շատ փորձեն ու սովորեն պարոնների մոտ// և թուլացնում է կանանց  շարժումը:
 Այստեղից  այնտեղից լսվում են  ուրախ ձայներ, որ օրինակ կանանց թույլատրել են
ծառայել բանակում //որտեղ նրանց նկատմամբ բռնանալու են սպաները. Բայց կարևորը, որ
դա բանակ է//, որ հերթական կաթոլիկ երկրում կնոջը ընտրել են նախագահ //եվ հիմա
աբորտ անելու համար բանտ են նստեցնելո կնոջ անունից, ինչպիսի ուրախություն//, որ
ուժեղ կանայք մեծ բիզնեսներ ոնեն //իսկ այդ բիզնեսների աշախատակցուհիները ապրում
են աղքատության մեջ//… և այլն
Մեծարվում է ֆեմինիստական պոռնոն, գովազդվում է «նույն աշխատանքը» պոռնկության մեջ, գերշահավետ փոխնակ մայրությունը-ամեն ինչ տղամարդկանց
նման, որպեսզի ասվի, որ մենք էլ նրանցից պակաս չենք և կարող ենք ուզածի պես ճնշել
կանանց: 
Հավասար
իրավունքների համար շատ ակտիվ պայքարող կանանց այնուամենայնիվ տրվում են որոշ
փոքրիկ պարգևատրություններ: Բայց ոչ իհարկե, տղամարդկանց հաշվին: Ինչպե՞ս կարելի է: Տնային
աշխատանքը հասնում է մեքսիկուհի ծառայողներին, 16-ժամյա աշխատանքը` չինուհիներին
ու վիետնամուհիներին, բռնաբարությունները` արևելյան Եվրոպայի պոռնիկներին:
 Եվ եթե
ազատություն ստացած կանայք բավականաչափ շնորհակալ են, նրանց տալիս են նաև
պաշտոններ, ինչպես օրինակ Սարա Փեյլին, որպեսզի
նրանք մինչև վերջ պաշտպանեն «ազատողներին»,  հույսով, որ որ այսուհետ
կճնշվեն ուրիշ կանայք և ոչ իրենք, քանի որ «իմ տնակում իրավահավասարություն է»:
Ֆեմինիզմը
պայքար չէ հավասար իրավունքների համար: Դա կանանց պայքարն է իրենց իրավունքների
համար -անվտանգության իրավունքի, առողջության, սեփական մարմնի: Այս իրավունքները
եղել են ու կան տղամարդկանց ձեռքերում: Սակայն դրանք պետք չէ համեստորեն կիսել
նրանց հետ: Այդ իրավունքները պետք է ամբողջությամբ հետ վերադարձնել:

Հ.Գ.
Չնայած իրավահավասարության միֆի ողջ հակառակ կեղտոտ կողմին, շատ  կանայք տասնյակ տարիներ շարունակում են կառչել
այդ գաղափարից: Դա առաջին հերթին բխում է վախից /հանկարծ կխանգարեն ինձ և թույլ
չեն տա պայքարել// և երկրորդ հերթին տղամարդկանց հավանությունը ստանալու թաքնված
ցանկությունից- «ես ոչ մի կնոջ ի նկատի չունեմ, ի՞նչ եք ասում: Ես միայն պայքարում եմ հավասար իրավունքների համար»: Իհարկե, տղամարդիկ կոտրում են այդ
փաստարկը, ասելով. «Իսկ ի՞նչ կասեք հավասար պարտականությունների մասին: »
Աղբյուրը՝ womenation.org