Բռնություն կանանց նկատմամբ.լուսանկարիչ Ուոլթեր Աստրադա

Լուսանկարիչ` Ուոլթեր Աստրադան երկար ժամանակ իրականացնում էր մի
նախագիծ, որտեղ պիտի ներկայացներ տարբեր երկրներում կանանց  նկատմամբ իրագործվող բռնությունը: 
Աշխատելով նախագծի
վրա, նա շատ տարբեր ապրումներ ոնեցավ: “Կանանց նկատմամբ բռնությունը միայն կանանց
խնդիրը չէ: Դա ընդհանուր հասարակության խնդիր է”.- ասում է լուսանկարիչը: “Եթե աշխարհի բնակչության հիսուն տոկոսի նկատմամբ կարելի է բռնություն կիրառել,
եթե որևէ երկրում կանանց կարելի է ծեծել ու սպանել, դա ժողովրդավարություն չէ, դա ազատ
երկիր չէ, անկախ այն բանից թե որքան է այդ երկիրը զարգացած”.- շարունակում է նա: 
Իր նախագիծը Աստրադան սկսել է 2006-ին Գվատեմալայում: Միայն 2006-ին այդ լատինաամերիկյան
երկրում բռնության հետևանքով սպանվել էր 600 կին: Այնուհետև Աստրադան մեկնեց մի ժամանակ
քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ պատերազմի
ժամանակ բռնաբարվել էին հայուր հազարավոր կանայք ու աղջիկներ: Հնդկաստանում լուսանկարիչը
ուշադրություն է դարձրել նաև նորածին աղջիկների սպանության փաստին, որտեղ նման դեպքերը
հազվադեպ չեն: 
Կարդացեք նաև՝

Թվեր և փաստեր կանանց նկատմամբ բռնության մասին

Фотография из проекта Вальтера Астрада
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2006թ. նոյեմբերի 21: Գվատեմալա-Սիթի: 15 ամյա Յոսելին Սարայ Պերեսը
դատի տվեց իր 27-ամյա ընկերոջը, որը սիստեմատիկորեն ծեծում էր իրեն:
Фотография из проекта Вальтера Астрада
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2007թ. ապրիլի 5: Պուետրո Սան Խոսե, Գվատեմալա: Տղամարդիկ գոռում
են և նվաստացնում միայնակ կանգնած կնոջը:
Фотография из проекта Вальтера Астрада
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2006թ , նոյեմբերի 19: Բոկա Դել Մոնտե, Գվատեմալա: 32 այա Մարիա
Էսպերանսա Գուտերյեսը սպանվել է անծանոթ տղամարդու կողմից:
Фотография из проекта Вальтера Астрада
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2006թ. նոյեմբերի 19: Գվատեմալա Սիթի: 22 ամյալ Սամալի Նոէմի Բատեն
Ֆենանդեսի հարազատները վերջին հանգրվան են ճանապարհում տղամարդու կողմից սպանված զոհին:
Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2006թ. նոյեմբերի 19: Ալ Մեցկիտալ, Գվատեմալա Սիթի, Գվատեմալա:
22 ամյա Սամանտա Նոէմի Բատեն Ֆերնանդեսի թաղման արարողությունը, որը մահացել էր իր
տան մոտակայքում ստացած հրազենի 12 վնասվածնքերից:
Фотография из проекта Вальтера Астрада
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2007թ. մարտի 23: Կետցալտենանգո քաղաք, Գվատեմալա: Բրենդա Մեդինան
պատրաստվում է նշել իր ծննդյան օրը` տղամարդկանց զոհ դարձած կանանց ապաստարանում:
Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2007թ. նոյեմբերի 28: Վանասայ , Հնդկաստան: Ութումի վրա լցրել են
կերոսին ու վառել, որովհետև նրա ընտանիքը չէր կարողացել մարել հարազատների պարտքը:
Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2009թ. հոկտեմբերի 2: Հնդկաստան: 19
ամյա Սումանը և նրա ամուսինը` Դհարամ-փալը, Մադինա գյուղի բնակիչներ են: Երբ
Սումալին 17 տարեկան էր, ամուսինը նրան գնեց 850 դոլարով:
Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2009թ. հոկտեմբերի 7; Դելի ,
Հնդկաստան: Լուսնին աղոթող կին` Հնդկաստանում և հատկապես երկրի  հյուսիսոմ անցկացվող ամենամյա ամուսնացած կանանց
տոնի օրը: Տոնի ժամանակ, որ կոչվում է Կարվա Չոուտ, ամուսնացած կանայք պաս են
պահում, հրաժարվելով սննդից և ջրից, դրանով իրենց ամուսնու համար ցանկանալով երկար
և հաջողակ կյանք: Այս ծիսակարգը խորհրդանշում է կանանց նվիրվածությունն
ամուսիններին, և հանուն նրանց բարեկեցության զրկանք կրելու պատրաստակամությունը:
Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2010թ. հունվարի 14: Հնդկաստան, Փանջաբ  նահանգ: Սկեսուրը այցելել  է ծննդատանը գտնվող հարսին: Հնդկաստանում դեռևս
պահպանվել են աղջկա համար օժիտ տալու սովորույթը  և դասակարգային հարաբերությունները: Ամուսինների
ընտրությունը և տոնակատարության անցկացումը ծնողների պարտականությունն է: Հնդկաստանոմ
ընդունված չէ ամուսնալուծվել: Աղջիկը, որպես առաջին երեխա, ցանկալի չէ, քանի որ հետագայում
ծնողներին պետք է հողարկավորի ավագ որդին: Բացի այդ, նաև նաև պետք է դառնա տոհմի շարունակողը:
Չնայած սահմանադրական արգելքին, Հնդկաստանում շարունակում են սեռերով պայմանավորված
աբորտներ անել: Հաճախ, երտասարդ մայրերը մահանում են տատմոր գործողությունների արդյունքում:
Կանանց թիվը Հնդկաստանում նշանակալիորեն քիչ է տղամարդկանց թվից:
Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2010թ. փետրվարի 12: Հնդկաստան, Թամիլ Նադու նահանգ: Նախընտրական
պայքարի պաստառ,  որի վրա պատկերված են միայն
տղամարդիկ:  Հնդկաստանում չեն ողջունում կանանց
մասնկացությունն ընտրապայքարին:

Բռնություն կանանց նկատմամբ աշխարհում

2009թ նոյեմբերի 9: Հնդկաստան, Ռոհթաք: Ստրկավաճառության զոհ դարձած
մարդկանց ապաստարան: Հնդկաստանը գլխավորում է այն երկրների ցանկը, որտեղ կանանց վաճառում
են որպես ստրուկ:


Насилие над женщинами в мире
2008թ. հոկտեմբերի 27, Կիմբումբա, Գոմա քաղաքից դեպի հյուսիս, Կոնգոյի
Դեմոկրատական Հանրապետություն: Փախստական կինը երեխայի հետ փրկվում է զինված գործողությունների
տարածքից:
Насилие над женщинами
2008թ հոկտեմբերի 28: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Նկարի աղջիկը 18 տարեկան է: Նրան բռնաբարել են, նա հղիացել է և հայտնվել հիվանդանոցում: 
Насилие над женщинами
2009թ հունվարի 28: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: 13 ամյա
հղի աղջիկը ոստիկանոթյան սպային մեղադրում է 
իրեն բռնաբարելու մեջ: Այս երկրում վերջին 12 տարիների պատերազմի ընթացքում
բռնության է ենթարկվել մոտ 200 հազար կին:
Насилие над женщинами
2009 մարտի 11: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:  72 ամյա կնոջը բռնաբարել են իր իսկ տանը:

2009թ մարտի 11: Բունիակիրի գյուղ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Աղջիկը, ով բռնաբարության զոհ է դարձել և երեխա է ունեցել, հաճախում է Pere Simone Foundation հիմնադրամի բարեգործական դպրոցը:Насилие над женщинами
2008թ հոկտեմբերի 30: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Գոմա
քաղաքում ոճրագործություններ իրականացրած կոնգոլեզական զինվորների կոմից բռնաբարված
ու սպանված երկու կանանց դիակները:Насилие над женщинами
2008թ. նոյեմբերի 2: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Կիբաթի
գյուղի բնակիչները փախնում են հրաձգությունից:
Насилие над женщинами
Աղբյուր՝http://socfem.ru/