ՄԱԿ-ը բոլոր աղջիկներին կոչ է արել ավելի ակտիվ յուրացնել տեղեկատվական տեխնոլոգիաները

ՄԱԿ-ը
կոչ է արել օգնել աղջիկների և երիտասարդ կանանց նոր սենդին ավելի ակտիվ ներգրավվել
ճշգրիտ գիտությունների, տեխնիկայի,  մաթեմատիկայի
ինչպես նաև ժամանակաից հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների
//այսուհետ` ՀՏՏ// բնագավառներում:
 Ամեն տարի, ապրիլ ամսվա չորրորդ
հինգշաբթի օրը Էլեկտրոնային  կապի միջազգային միությունը և համաշխարհային
հասարակությունը նշում են «Աղջիկները ՀՏՏ-ում»  միջազգային օրը: Դրա նպատակն է`  մեծացնել կանանց
դերը բիզնեսի ժամանակակից ոլորտներոմ:
Ներկա
դրությամբ, ուսումնական հասատատություններ ավարտած աղջիկների երեք տոկոսը մասնագիտանում
են ՀՏՏ բնագավառում: Տղամարդկանց դեպքում այդ թիվը
կազմում է 10 տոկոս:
Եվրոպայում
համակարգչային ծրագրեր մշակողների թիվը կազմում է 9 տոկոս, իսկ ՀՏՏ բնագավառի ղեկավարների թվում` 19 տոկոս: Այլ բնագավառներում
կին ղեկավարների թիվը կազմում  է 45 տոկոս:
Վերջին
հինգ տարիների ընթացքում, տեխնոլոգիական սեկտորի և ազգային կառավարությունների աջակցությամբ,
ամբողջ աշխարհում իրականացվել է մոտ 3500 միջոցառում, որոնք ուղղված են ՀՏՏ բնագառավում աղջիկների դերի բարձրացմանը:
Այս տարի «Աղջիկները ՀՏՏ-ում» միջազգային օրվա կապակցությամբ, Էլեկտրոնային  կապի միջազգային միության գրասենյակ   հրավիրվեցին
115 աղջիկներ Ժնևից: 
Նրանց որպես պատվավոր հյուրեր միացել են աշակերտուհիներ Չիլիից,
Մյանմաից, Պապուա-Նոր Գվինեայից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Նրանք մասնակցեցին
բարձր մակարդակի քննարկումների: 
Ելույթ ունեցողների թվում էին Մարիա Կլեյվը`ԱՄՆ-ի Հարվի
Մադդ քոլեջից, ում հաջողվել է հասնել տեխնիկական մասնագիտություն ստացող  աղջիկների թվի ավելացմանը, Անիտա Բորդի անվան ինստիտուտի
նախագահ և գործադիր տնօրեն` Թելլե Ուիթնին, և Քենիայի AkiraChix
ոչ կոմերցիան ընկերության
նախագահ և համահիմնադիր` Ջուդիթ Օվիգարը:
Էլեկտրոնային կապի միջազգային միության մասնաճյուղերն ամբողջ աշխարհում իրականացրել
են մի շարք ծրագրեր` հօգուտ ՀՏՏ-ում աղջիկների ներգրավվածության: 
Սույն թվականի ապրիլի
23-ին Միլանում համաշխարհային «Էքսպո» ցուցահանդեսի շրջանակներում  տեղի ունեցավ «Վարդագույն ամպ` ՀՏՏ-ում ներգրավված աղջիկների համար» միջոցառումը:
Էլեկտրոնային կապի միջազգային միության փորձագետները ազգային կառավարություններին
առաջարկել են քննարկել ծրագրավորման  հիմնական
դրույթների ներառումը կրթական բնագավառում, այնպիսի հիմնական գիտելիքների հետ, ինչպես
կարդալը, գրելը և հաշվելը: 
Նրանք համոզված են, որ ծրագրավորումը և համակարգչային գիտությունները
 յուրացնող աղջիկները կնպաստեն երկրի տնտեսության
զարգացմանը:

Աղբյուր՝ UN.org
Թարգմանված է ռուսերենից
Նարինե Գրիգորյան