19-րդ դարի հանքագործ կանայք

19-րդ դարում, կանայք և երեխաները շատ հաճախ 12 ժամից ավելի աշխատում էին հանքերում: Որոշ կայաններում նրանք պետք է մեծ զամբյուղներով ածուխ և քարեր բարձրացնեին մակերես իսկ որոշ կայաններում կանայք իրենց գոտկատեղին կապում էին մեծ պարաններ և քաշում քարերով և ածուխով բեռնված սայլակները: 

1842-ին ածխահանքերում աշխատում էին 2350 կանայք, որոնցից մեկ երրորդը Լանկաշիրում: 1842-ին կանանց աշխատելու իրավունքը սահմանափակվեց օրենքով, պատճառաբանելով, որ իրենք ֆիզիկապես անկարող են ծանր աշխատանք անել կամ նրանց առողջության համար դա վնասակար է: 
Բացի այդ կրճատվեցին նաև կանանց համար աշխատաժամանակի քանակը, նրանք պետք է սահմանափակվեին 8 ժամ աշխատաժամանակով, որը բնականաբար ավելի քիչ էր վարձատրվում քան 12-ժամյա աշխատանքը: 
1842-ից սկսած կանայք ևաղջիկները արդեն աշխատում էին մակերևույթին և չէին իջնում հանքեր, այլ պարզապես դասավորում էին ածուխները: 

Աղբյուրը՝ foto-history.livejournal.com