ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել կանանց և տղամարդկանց տնտեսական իրավահավասարությունը

Կանանց իրավունքների առաջխաղացման
դեպքում կշահի ողջ հասարակությունը և երկրի տնտեսությունը:  Այսպիսին է «ՄԱԿ-կանայք» կառույցի նոր
զեկույցի հիմնական հետևությունը: Զեկույցի հեղինակները կոչ են անում պետություններին,
իրականացնել այնպիսի ռազմավարություններ, որոնք թույլ կտան կանանց չհրաժարվել
իրենց սեփական տնտեսական բարեկեցությունից և անկախությունից` հանուն ընտանիքի
մյուս անդամների:
 Զեկույցում նշվում է, որ Պեկինի պատմական
կոնֆերանսից 20 տարի անց, գենդերային իրավահավասարության բնագավառում գրանցվել են
մեծ ձեռքբերումներ: Սակայն այսօր, նույնիսկ զարգացած երկրներում, նույն աշխատանքի
համար կանայք ստանում են ավելի քիչ աշխատավարձ, քան տղամարդիկ: Որպես կանոն, նրանք
կատարում են ոչ շատ կարևոր աշխատանք և շատ թույլ են ներգրավված ղեկավարող
պաշտոններում:
«ՄԱԿ-կանայք»  կառույցի գործադիր
տնօրեն` Ֆումզիլե Մլամբո Նգուկան հայտարարել է, որ ամբողջ
աշխարհոմ կանանց և աղջիկներին տրված խոստումները այդպես էլ չեն իրականացվել: Մասնավորապես
չի լուծվել   աշխատավարձի խնդիրը:

Ամբողջ աշխարհում կանանց աշխատավարձը
23 տոկոսով պակաս է տղամարդկանց աշխատավարձից: Նույն իրավիճակն է նաև կենսաթոշակների
դեպքում: Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանայք նույն աշխատանքի համար
ստանում են տղամարդկանցից 22 տոկոսով պակաս աշխատավարձ: 

Այս  տարբերությունն առկա է նաև զարգացած երկրներում:
Այսպես` Ֆրանսիայում և Շվեդիայում կանայք իրենց ողջ կյանքի ընթացքում ստանում են  31 տոկոսով ավելի քիչ աշխատավարձ, քան տղամարդիկ:
Իսկ Գերմանիայում այդ թիվը կազմում է 49 տոկոս: Թուրքիայում կինն իր աշխատանքի ողջ
ընթացքում կարող է ստանալ 75 տոկոսով քիչ աշխատավարձ, քան տղամարդիկ:

Զարգացող երկրներում աշխատող կանանց
95 տոկոսը զբաղված է տնտեսության ոչ ֆորմալ ոլորտներում: Կանանց վրա է դրվում երեխաների
և ընտանքի այլ անդամների խնամքը, ովքեր ունեն դրա կարիքը: Իսկ շատ երկրներոմ կնոջ վրա
է ընկած տան ողջ գործը, որը ընդհանրապես չի վարձատրվում: 

Ֆումզիլե Մլամբո Նգուկան ընդգծել է, որ նման աշխատանք
են կատարում միլիարդավոր կանայք ամբողջ աշխարհում: 
«Մեզ անհրաժեշտ է քաղաքականություն,
որը թույլ կտա կանանց և տղամարդկանց խնամել իրենց հարազատներին, առանց հրաժարվելու
սեփական անվտանգոթյունից և անկախությունից
». ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Նոր զեկույցի հեղինակները ներկայացնում
 են տասը առաջարկ, որոնք կօգնեն բարելավել կանանց
վիճակը և կնպաստեն հասարակության զարգացմանը: