Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ տղամարդիկ գնում են դեկրետային արձակուրդի

Շվեդիայում հայրերը, ինչպես և մայրերը, կարող են
վերցնել արձակուրդ` երեխաներին խնամելու համար
Ժամանակակից համակարգը թույլ է տալիս երկու
ծնողներին էլ մնալ տանը` երեխայի հետ, ընդհանուր առմամբ 480 օր
Այս ժամկետն ամբողջությամբ կարելի է օգտագործել,
եթե այդ օրերից մինիմում 60-նն օգտագործվեն հոր կողմից: Հակառակ դեպքում այդ
օրերը պարզապես “վառվում” են
Հայրերի մեծամասնությունը նախընտրում են աշխատել
 և միան 12 տոոկսն են որոշում այդ արձակուրդը կիսել իրենց կնոջ հետ

Լուսանկարիչ Յոհան Բևմանը ստեղծել
է լուսանկարների շարք, որոնցում պատկերված են տղամարդիկ , ովքեր օգվել են
արձակուրդի վերոնշյալ տեսակից: Մենք հիացած ենք հայրերով, ում համար երեխայի հետ
անցկացված ժամանակն ավելի կարևոր է առօրյա իրադարձություններից:

Յոհան Էկենգորդ, 38 տարեկան,
մենեջեր
«Ես սկեցի այս նախագիծը,
երբ   տղայիս ծնվելուց հետո, ինքս արձակուրդ էի վերցրել: Իմ համար հեշտ
չէր. երեխաներին խնամելու համար ողջ ինֆորմացիան նախատեսված էր մայրերի համար, իսկ
հայրերի համար ոչինչ չկար,- պատմում է Յոհանը: Եվ այդ ժամանակ  որոշեցի  պատկերել
այն հայրերին, ովքեր այնուամենայնիվ որոշել են մնալ տանը և խնամել իրենց
երեխաներին»: Յոհանը կարևորում է, որ երիտասարդ հայրերը տեսնեն, թե ինչպես կարելի
է խնամել երեխաներին և որ անհանգստանալու կարիք ամենևին էլ չկա:

Ուրբան Նորթ, 32 տարեկան, ենթակառուցվածխքների
գծով խորհրդատու

Լուի Կուխլաու, 28 տարեկան, նկարիչ

Սամադ Քոհիգոլթափեհ, 32 տարեկան,
ճարտարագետ

Օլա Լարսոն, 41 տարեկան, առաքիչ

Չէերդ ֆան Վայենբուրգ, 34 տարեկան,
ճարտարագետ IKEA -ում
Չէերդ ֆան Վայենբուրգը 16 ամսյա
արձակուրդի մեջ է, տղային ` Թիմին խնամելու համար: « IKEA -ում բոլորն իմ որոշումը
ողջունեցն և դա հիանալի է: Ես գիտակցաբար կրճատեցի իմ աշխատանքային ժամերը,
որպեսզի տղայիս կյանքի առաջին տարիներին նրա հետ անցկացնեմ հնարավորինս շատ
ժամանակ»

Անդրեաս Բերգստրյոմ, 39 տարեկան,
ոստիկանության սպա

Մարկուս Բերգկվիստ, 33 տարեկան,
ճարտարագետ

Մարկուս Պրանտեր, 29 տարեկան,
զբաղվում է գինու վաճառքով

Գյորան Սեվելին, 27 տարեկան,
ուսանող
Գյորան Սեվելինն այժմ գտնվում է 10
ամսյա արձակուրդում, աղջկան` Լիվին խնամելու համար: «Հիմա, քանի որ ես տանն եմ,
մենք ավելի քիչ գումար ունենք, բայց միևնույն ժամանակ, ես ունեմ ավելի շատ
ժամանակ` աղջկաս հետ իմ կապն ամրացնելու համար: Դա մեր ապագայի համար ամենակարևորն
է»

Յոանս Ֆելդտ, 31 տարեկան,
ադմինիստրատոր` աշխատանքի տեղավորման կենտրոնում

Ինգերման Օլսեն, 37 տարեկան, IT
խորհրդատու
Ինգերման Օլսենը ներկայումս
գտնվում է 9 ամսյա արձակուրդում` տղային` Լինուսին խնամելու համար: «Դա իմ համար
հեշտ որոշում էր: Լավ ծնող լինելը, նշանակում է ամեն ինչից զատ, կարողանալ լուծել
նաև փոքրիկ տհաճությունները և անել սովորական գործեր: Աս արձակուրդն ինձ
հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել երեխաներիս և հաճույք ստանալ նրանց հետ
անցկացրած ժամանակից»

Մարտին Գագներ, 35 տարեկան,
ադմինիստրատոր

Խուան Կարդենալ, 34 տարեկան,
արտադրական դիզայնի ֆակուլտետի ուսանող

Մայքլ Վինբլադ, 35 տարեկան, անհատ
ձեռներեց