10 միֆ աբորտների մասին

Հղիության արհեստական
ընդհատումը էթիկական առումով շատ նուրբ հարց է 
և միշտ հակասական կարծիքների առիթ է
տալիս: Այս նյութը չի կարելի դիտարկել, որպես քարողչություն այն մասին, որ հղիության արհեստական ընդհատումը հղիությունից
պաշտպանվելու լավագույն միջոցն է:  Պարզապես այսօր հասարակության որոշ
շրջանակների ձեռնտու է չափազանցնել հղիության արհեստական ընդհատումն արգելելու  հարցը բարայական և էթիկական
նորմերի տեսանկյունից, որոնց հիման վրա պետք է հասարակության մեջ ձևավորվեն
մարդկային հարաբերությունները: 

ԶԼՄ-ները անում են ամեն ինչ, որպեսզի այս խնդիրը
սպառողին ներկայացնեն միակողմանիորեն: Եվ շատ հեշտ մոռացվում է, որ հղիության
արհեստական ընդհատումը ընտրության իրավունք է, որը պետք է ունենա յուրաքանչյուր
կին: Այդ իրավունքը ոչ մի կերպ  չի
պատկանում պետությանը, եկեղեցուն, բարոյախոսներին կամ որևէ մեկին: 
Այն ժամանակ,
երբ պահպանողական քաղաքական կուսակցությունների անդամները, կրոնական
ծայրահեղականները և այլոք անընդհատ պնդում են, որ աբորտը մարդասպանություն է,
իրականում հանդիպում են անսովոր իրավիճակներ, որոնք ստիպում են մտածել: 
Երբ ես
լսում եմ  պատմություններ կենդանի-կենդանի թաղված կամ
աղբարկղը նետված նորածինների մասին, այն մասին, թե ինչպես են ծնողները վարվում
իրենց անցանկալի երեխաների հետ, հասկանում եմ, որ աբորտի արգելքն ավելի
անմարդկային է, քան դրա գոյությունը, առավել ևս, որ անօրինական աբորտները և’
օրինական և’ բժշկական տեսակյունից շատ ավելի վտանգավոր են օրինականը: 

Բացի այդ,
ողջ աշխարհում մարդիկ արդեն սովորել են գործը աբորտին չհասցնել: Օրինակ Շվեդիայում
յուրաքանչյուր քաղաքապետարանում գործում է 
անվճար խորհրդատվություն աղջիկների ու տղաների համար: Կա նույնիսկ այսպիսի
մի կատակ. Գերմանիայում ծնելիության մակարդակը ցածր է, որովհետև կանանց մեծ մասը
օգտվում է հորմոնալ հակաբեղմնավորիչներից, իսկ հորմոնները անցնելով կնոջ օրգանիզմից դուրս գալով կոյուղի ախա մաքրող
գործիքների միջով, վերադառնում են կնոջ օրգանիզմ ջրի միջոցով- ստերիլացման շրջանը
իրականացվում է լիարժեք: 

Կարծում եմ մեր կանայք նման վտանգի առջև չեն կանգնի:

Եվ այսպես
10
միֆ  հղիության արհեստական ընդհատման
վերաբերյալ,  որոնք լիովին սուտ են՝
Միֆ առաջին. կանայք աբորտն օգտագործում
են ծնելիության վերահսկողության համար
Փաստ. Պտղաբեր
կանանց 10-ից ինը, որոնք հղի են, օգտվել
են հակաբեղմնավորիչ միջոցներից, իսկ աբորտի դիմածներից  10-ից 6-ը դիմել են այդ քայլին հենց նույն
ամսին, երբ հղիացել են:
 Միֆ երկրորդ. Աբորտների մեծ մասը
իրականացվում է հղիության մի քանի շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում
Փաստ. Այն երկրներում,
որտեղ աբորտն օրինական է, դրանց միայն մի փոքր մասն է արվում 10-12 շաբաթական
հղիության ժամանակ: Նույնիսկ ԱՄՆ-ում աբորտներից 10-ից ինը կատարվում են նախքան հղիության 13-րդ շաբաթը: Աբորտների կեսից ավելին իրականացվում են մինչև պտղի 6
շաբաթական հասակը:
 Միֆ երրորդ. Աբորտը վտանգավոր է, քանի որ
դրա ժամանակ մեծ է մահվան կամ բարդությունների ռիսկը
Փաստ. Աբորտը
վիրաբուժական գործողություններից ամենաանվտանգն է: Մինչև 9 ամսական հղիության դեպքում
աբորտից մահանալու ռիսկը կազմում է մեկը 260000-ից: Դա 4 անգամ ավելի անվտանգ է,
քան արգանդի փողերի փակումը : Որպես օրինակ, հղիությունը մինչև վերջ տանող և
ծննդաբերող կանանց շրջանում մահվան ելքերով դեպքերը կազմում են մեկը 11 000-ից:
Թեթև բարդությոններ են ունենում 100 կանանցից գուցե ընդամենը մեկը: Օրինակ`
տաքություն, կամ պրոցեդուրան կրկնելու անհրաժեշտություն: Իսկ օրինակ աբորտից հետո
ինֆեկցիաների կամ արյունահոսությոնների պատճառով հոսպիտալացված կանանց թիվը
կազմում է 1000-ից մեկը:   
 Միֆ չորրորդ. Աբորտը առաջացնում է կրծքի
քաղցկեղ

Փաստ. Մինչև 7 շաբաթական հղիության
ժամանակ աբորտը կարող է կնոջը նույնիսկ պաշտպանել կրծքի քաղցկեղից
Միֆ հինգերորդ. Աբորտը կարող է
անպտղության, ինչպես նաև հետագա հղիությունների ժամանակ վիժման պատճառ դառնալ
Փաստ. Աբորտների իրականացման ժամանակակից
տեխնոլոգիան չի կարող անպղտության, կամ հետագա հղիությունների
ժամանակ ժամանակից շուտ ծննդաբերելու պատճառ դառնալ:
Միֆ վեցերորդ. Երբ աբորտն օրինական
դարձավ, կանայք  սկսեցին ավելի շատ դիմել
այդ գործողությանը
Փաստ. Ավանդական մտածելակերպ  ունեցող հասարակություններում աբորտի օրինական
ստատուսը չի ազդում դրա քանակի աճի վրա: Զարգացած երկրներում, որոշ
բացառութուններով հանդերձ, օրինականացումից հետո աբորտների թիվը ոչ միայն չի աճել,
այլ նույնիսկ նվազել է:
Միֆ յոթերորդ. Աբորտի օրինականացումից
հետո մահացել են ավելի շատ կանայք, քան երբ այն անօրինական էր
Փաստ. ԱՄՆ-ում, ինչպես և ցանկացած այլ
երկրում, աբորտների օրինականացումը բերել է դրանց հետևանքով մահվան դեպքերի կտրուկ
նվազմանը:
Միֆ ութերորդ. Ավելի ու ավելի քիչ
բժիշկներ են հիմա  համաձայնում աբորտ իրականացնել  և շուտով չի մնա ոչ մի բժիշկ, որ կանի նման
գործողություն
Փաստ. Բժիշկները հայտարարում են, որ
1997թ. արվել է նույնքան աբորտ, որքան 1985թ. և տոկոսը մնացել է համարյա նույնը:
Միֆ իներորդ. Աբորտի օրինականացումը բերում
է երեխաների շահագործման, ընտանիքների քայքայման և հասարակական խնդիրների
առաջացման
Փաստ. Ճապոնիայում աբորտն օրինական է
արդեն 50 տարի, սակայն արդյունավետ հակաբեղմնավորիչները մինչև օրս էլ հասանելի
չեն: Ադյունքում ճապոնացի կանանց շրջանում չորսից երեքը հիսուն տարեկան հասակում
հասցրել են  իրականացնել գոնե մեկ աբորտ:
Ամեն դեպքում, Ճապոնիայում ապրում է մոլորակի վրա 
ընտանեկան ամենաամուր կապեր ունեցող հասարակությունը, որտեղ կենտրոնական
դերը տրված է երեխաներին:
Միֆ տասերորդ. Դուք ուրա՞խ եք, որ ձեր մայրը
աբորտ չի արել, երբ հղի էր ձեզանով
Փաստ. Իհարկե, ես ուրախ եմ, որ ապրում եմ:
Սակայն եթե մայրս որոշեր դիմել հղիության արհեստական ընդհատման, երբ հղի էր
ինձանով, ես այդ մասին չէի իմանա և դա ինձ չէր անհանգստացնի, հենց այնպես, ինչպես
եթե նա կանխեր հղիությունը:
Աղբյուրը՝svobodna.org.ua
Թարգմանված է ռուսերենից
Թարգմանեց՝ Նարինե Գրիգորյան