Բայց տղամարդիկ և կանայք տարբեր են ծնվում, այդպես չէ՞

Այս գաղափարը հայտնի է «էսենցիալիզմ» (գոյացապաշտություն) անվամբ․ կարծիք, որ մշակութային պայմաններից անկախ կան միմիայն կանացի և միմիայն առնական գոյություններ։ Սեռերի միջև և՛ փաստացի (երկրորդական) և՛ ենթադրյալ (առաջնային) տարբերություններն օգտագործվել են կանանց հանդեպ խտրականություններն ու բռնություններն արդարացնելու համար։
Անգամ եթե (միմիայն ենթադրություն) նման տարբերություններն իսկապես գոյություն ունեն, ինչո՞ւ պիտի նրանք արդարացնեն սեքսիստական ճնշումները կամ այն կարծիքը որ տղամարդը գերակա է կնոջից
Տղամարդկանց գերազանցությունը մարդկության պատմության ողջ ընթացքում հիմնավորվել է «կենսաբանական դետերմինիզմ» կոչվածով, որը էսենցիալիզմի տեսակ է։ Հիմնական դրույթն այն է, որ տղամարդիկ բնականից ավելի ուժեղ են, խելացի, ռացիոնալ, վստահելի և հետևաբար նրանց վերագրված է իշխող լինել ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ տանը։ Ինչքան շատ են արվում գիտական բացահայտումներ կենսաբանության մասին, այդքան ավելի անհիմն է դառնում այս մոտեցումը: Ցանկացած որակ շատ ավելի բազմազան է տվյալ սեռի ներսում, քան երկու տարբեր սեռերի ներկայացուցիչների միջև։
Մի կարծիք կա տարածված, որ տղամարդիկ ֆիզիկապես և ռացիոնալ  գերազանցում են կանանց, մինչդեռ կանանց գերազանցությունը բարոյականն է։ Պատահում է  այնպես, որ այս կարծիքին հարում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կինմարդիկ (իսկ ինչու տղա ՄԱՐԴ իսկ կին
ԱՐՄԱՏ կամ պարզապես կին, այլ ոչ թե ԿԻՆ ՄԱՐԴ), ինչպես ֆեմինիստ, այնպես էլ հակաֆեմինիստ ազդեցիկ դեմքեր։
Այս կարծիքն էլ բացարձակ փաստացի հիմնավորում չունի, այն հիմնականում օգտագործվել է կանանց կողմից իրենց բարոյական գերազանցությունը «վայելելու» համար, սակայն իրականության մեջ պարզապես տղամարդկանց իշխանության, հայրիշխանության հաստատման և ամրապնդման համար է ծառայել։ Հիմնականում այս «բարոյական» մոտեցումը օգտագործվում է տղամարդկանց ակտիվ սեռական կյանքն արդարացնելով, կանանցը փնովելու համար, քանզի կնոջ բարոյական կերպարին հարիր չէ։
Կանացի և արական հատկանիշները մշակութային առումով իրար դեմ հանդիման են դրվել և դրանով իսկ իբրև լրացրել են մեկը մյուսին, ներդաշնակություն են ստեղծել, «ներդաշնակություն», որի պայմաններում տղամարդիկ և կանայք սահմանափակված են իրենց ամրագրված սեռական դերերով։ Արական դերերը թեպետ տարբերվում են մշակույթից մշակույթ, բայց մշտապես հանդիսանում են գերազանցող և կանանց դերը ճնշող։ Այն կանայք և տղամարդիկ, ովքեր դուրս են գալիս իրենց սեռի դերերից «ոչ իրական» են համարվում և հաճախ դառնում են ճնշումների, բռնությունների և ծաղրի առարկա։
Այնպես, որ ևս մեկ անգամ մտածել է պետք այդ հարցի շուրջ:
Կանայք և տղամարդիկ տարբերվում են իրենց սեռական օրգաններով, ոչ ոք դա չի հերքում,
սակայն, սեռական օրգանը դեռ բավարար չէ մարդկության 50 տոկոսի (մոտ 3.5 միլիարդ) որակները մեկ խմբի մեջ համատեղելու և ընդհանրացնելու համար:

Աղբյուր՝finallyfeminism101.wordpress.com

Հեղինակ՝ tigtog

Թարգմանված է անգլերենից

Թարգմանեց՝ Տաթև Վ.