Միասեռ ամուսնությունները և երեխաների բարեկեցությունը միասեռ ընտանիքում

Վաղուց արդեն պարզ է, որ մենք ապրում ենք
մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ կենտրոնացած է երեխաների վրա: Մենք ծնողական
պարտականություններին մոտենում ենք այնպիսի ծայրահեղ ոգևորությամբ,  որ վախեցնում ենք և՛
մեր ծնողներին և՛ նրանց ծնողներին, ովքեր միշտ մտածել են,
որ երեխաները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, սակայն ոչ
լսելիության դաշտում: Մենք ճիշտ ենք համարում, երբ մեր երեխաները կարևոր են  մեր կարիերայից, հարաբերություններից,
հասարակական կյանքից և եթե նույնիսկ այդպես չէ, ապա թվում է, որ մեր շրջապատում
բոլորն այդպես են մտածում: 

Մենք պահանջում ենք, որ կառավարությունը
առողջապահության, կրթության բնագավառներում և նույնիսկ հակաճգնաժամային
քաղաքականություններում հաշվի առնի մեր երեխաների կարիքները ոչ պակաս, քան
բժիշկներինը, ուսուցիչներինն ու բիզնեսինը: 

(Ես չեմ ասում, որ կառավարությունը
արձագանքոմ է այս պահանջներին, սակայն հանրահավաքների ժամանակ միշտ կարելի է լսել «Իսկ
երեխանե՞րը հարցադրումը»): Մենք մեծ
ուշադրությամբ կարդում ենք հոդվածներ այն մասին, թե
ինչպես  բարձրացնել երեխայի
ինքնագնահատականը, ինչպես պաշտպանել նրանց դպրոցում և զարգացնել նրանց ինտելեկտը:

 Ավելի շատ է զարմացնում այն, որ միասեռ
ամուսնությունների ժամանակ խոսելիս սակայն, երեխաները շատ հազվադեպ են հիշատակվում
որպես փաստարկ` հօգուտ նման ամուսնությունների: Նման դեպքերում մենք
քննարկում ենք ամեն ինչ` հավասարություն, արդարություն, անձնական ազատություն,
կառավարության ու եկեղեցու բաժանում, բայց միայն ոչ երեխաներին և թե ինչն է նրանց
համար լավ նման դեպքում:   

 Մասամբ դա բացատրվում է նրանով, որ մինչև
վերջերս մենք ոչինչ չգիտեինք միասեռ ընտանիքներում ապրող երեխաների մասին: Այս
կապակցությամբ առաջին հետազոտությունները, որ 
թվագրված են 1970-ականներով, անցկացվել են փոքրիկ խմբերով և այն
ընտանիքներում, որոնք պարտաստ էին քայլ կատարել ու գրանցվել    վիճակագրական տվյալներում: Սակայն մոտ 20 տարի
առաջ, ԱՄՆ-ի բնակչության  մարդահամարի
բյուրոն իր ցուցակում ավելացրեց նաև ամուսնության մեջ չգտնվող  միասեռ զույգերին, ինչը հնարավորություն տվեց
հավաքագրել նոր դեմոգրաֆիկ տվյալներ:
 Ոչ յուրաքանչյուր ամուսնացած կամ
ամուսնանալ ցանկացող միսեռ զույգն է երեխա դաստիարակում: Սակայն նման զույգերի
թիվն աճում է: Այսօր տղամարդ զույգերի շրջանում 
5-ից մեկում և կին զույգերի շրջանում երեքից մեկում դաստիարակվում են
երեխաներ: 90-ական թվականներին այդ թվերը կազմում էին համապատասխանաբար` 20-ից
մեկը և 5-ից մեկը:  
Հիմա
արդեն այդ երեխաները մեծացել են, ինչը թույլ է տալիս ճշգրիտ տեղեկություններ ստանալ
միասեռ ընտանիքներում նրանց դաստիարակության ու կենսակերպի մասին: Ստացված պատկերը
մեզ թույլէ տալիս խոսել համասեռական ծնողների կողմից երեխաների
դաստիարակության հետևանքների մասին: Ինչպես նաև դաս է տալիս ընդհանրապես  բոլոր ծնողներին:

 «Այդ երեխաները գտնվում
են լրիվ նորմալ վիճակում»,- ասում է Կլարկի համալսարանի
հոգեբանության բաժնի պրոֆեսոր` Էբբի Գոլդբերգը: Նա համոզված է, որ ամեն դեպքում
կլինեն մադրիկ, ովքեր կարծում են, որ համասեռական ծնողները երեխաների
համար վտանգավոր են, չնայած որ առկա են հակառակն ապացուցող բազմաթիվ հոգեբանական
ու սոցիալական հետազոտություններ:

 Իր «Լեսբուհիները, գեյերն
ու նրանց երեխաները» գրքում նա վերլուծում
է ավելի քան 100 գիտական հետազոտությունների տվյալները, որոնք անցկացվել են 30-150
հոգուց բաղկացած խմբերում: Այդ խմբերում եղել են հիմնականում լեսբուհի մայրեր,
չնայած վերջերս ավելացել է նաև  նույնասեռական հայրերի թիվը:

 Ինչպես ցույց են տալիս բոլոր
հետազոտությունները, միասեռ ընտանիքներում մեծացող երեխաները  բնութագրություններում  հատուկ չեն տարբերվում հետերոսեքսուալ ծնողների
երեխաներից: Հոգեբանական խանգարումները նրանց մոտ նկատվում են նույնքան հաճախ  և դպրոցում նրանք ունեն նույն թվով ընկերներ:  Չնայած,
հետերոսեքսուալ ծնողների դաստիարակած երեխաների համեմատությամբ, լեսբուհի մայրերի
կողմից դաստիարակված աղջիկները միջին թվով ավելի շատ սեռական զուգընկերներ են ունենում,
իսկ տղաները` ավելի քիչ: Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ միասեռ
ընտանիքներում մեծացած երեխաների շրջանում, 
մյուսների համեմատությամբ ավելի շատ հոմոսեքսուալներ չեն լինում: 

Սակայն
ավելի շատ խոսում են ոչ թե երեխաների մեջ եղած նմանությունների մասին,
այլ տարբերությունների մասին: Ամենից շատ զարմացնում է այն, որ
հոմոսեքսուալ ծնողների երեխաները ավելի քիչ են հակված կոնֆորմիզմի և ավելի ճկուն
են, երբ խոսքը գնում է գենդերային դերերի ու կարծրատիպերի մասին, քան ավանդական
ընտանիքներում մեծացած երեխաները:

 Օրինակ, հետազոտությունների արդյունքները
ցույց են տալիս, որ լեսբուհի մայրերի աղջիկներն ավելի շատ են ընտրում այնպիսի
մասնագիտություններ, որոնք ավանդաբար համարվել են տղամարդկային: Մի հետազոտության
մեջ լեսբուհիների ընտանիքների աղջիկների 52 տոկոսը նշել են , որ դառնալու են բժիշկ
կամ փաստաբան, իսկ  հետերոսքեսուալ մայրերի
երեխաների 21 տոկոսը նշել են, որ  դառնալու
են բուժքույրեր կամ ուսուցչուհիներ: Նույն հետազոտությոնը ցույց է տալիս, որ երկու
տիպի ընտանիքներում դաստիարակվող տղաների 95 տոկոսը ընտրում են ավելի առնական
մասնագիտություններ:

 Լեսբուհի մայրերի դաստիակած աղջիկներն
ավելի չարաճճի են լինում և ավելի շատ են խաղում «տղաների խաղալիքներով», քան հետերոսեքսուալ մայրերի երեխաները: Միասեռ զույգերի
երեխաները չափահասներից ավելի հաճախ են աշխատում սոցիալական արդարության
բնագավառում: Իսկ նրանց շրջապատում ավելի շատ են հոմոսեքսուալ ընկերները:
 Հետերոսեքսուալ ընտանիքները պետք է
ուշադրություն դարձնեն այս տվյալներին: Այն ժամանակ, երբ հասարակությունը բացեիբաց
քննարկում է միասեռ ամուսնությունները, հետերոսեքսուալ ընտանիքների
ննջասենյաներում և խոհանոցներում նույնպես ընթանում են քննարկումներ, այն
մասին,  թե ով ինչ պարտականություն ունի: 

Երկու քննարկումների փիլիսոփայական լեյտմոտիվը նույնն է- չափահասների
հավասարություն (հետերոսքեսուալների դեպքում խոսքը գնում է կնոջ հավասարության
մասին): Սակայն եթե նույնիսկ ծնողները, որոնք ձգտում են հավասարության, դա անում
են սեփական գաղափարներից ելնելով, արդյո՞ք դա օգուտ է բերում
երեխաներին:

Այո,
եթե ձեր նպատակը պակաս հարմարվող և ավելի հանդուրժող երեխաներն են:
Որովհետև եթե որևէ բան տարբերում է գեյերի ու
լեսբուհիների երեխաներին, ապա դա այն է, թե ովքեր են նրանց դաստիարակել. ծնողներ,
ում տնային դերերը տարբերվել են հետերոսքեսուալ զույգերի դերերից:

 «Ըստ երևույթին, միասեռ
ընտանիքներում երեխաներից ավելի քիչ գենդերային սպասումներ ունեն և գենդերային դերերի քիչ են հարկադրում»,-
ասում է Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարանի պետական քաղաքականության և ադմինիստրացիայի
կենտրոնի տնօրեն` Մ.Վ. Լի Բադգեթը:

 Նա նաև «Երբ հոմոսեքսուալներն
ամուսնանում են. ի՞նչ է տեղի ունենում հասարակության մեջ,
միասեռ ամուսնությունների օրինականացումից հետո» գրքի հեղինակն է: Լեսբուհի ծնողների
շրջանում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք հանդիսանում են ավելի
«ֆեմինիստ ծնողներ», որոնք «ցուցաբերում
են մեծ ընդառաջում , երբ աղջիկները ցանկություն ունեն խաղալ մեքենաներով, իսկ
տղաները` տիկնիկներով». նրանք ավելի քիչ են
մտահոգվում համընդհանուր նորմերին համապատասխանելու խնդրով:

 Նրանք նաև իրենք իրենց նկատմամբ ավելի
քիչ գենդերային սպասելիքներ են
ներկայացնոմ:

«Միասեռ ծնողներն ավելի հավասար են
ծնողական պարտականությունների կատարման հարցում»,- ասում է Գոլդբերգը,
միաժամանակ ընդգծելով, որ սրանք միայն ընդհանրացումներ են, որ չի կարելի վերագրել
ընդհանուր առմամբ ցանկացած  սեռական կողմնորոշում
ունեցող ծնողներին: Ընդհանրապես իհարկե, լեսբուհի մայրերը (գեյ հայրերի
մասին տվյալները շատ քիչ են) տանը աշխատանքի բաժանում չեն անում, ասում է
Գոլդբերգը. «որովհետև այդ սահմանման մեջ գենդերը
բացակայում է. Նման զույգերի հարաբերություններն ավելի ճկուն են, քան
հետերոսեքսուալ զույգերի մոտ»:

Այնպես
որ այն ժամանակ, երբ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում երեխաներին, երբ
խոսքը գնում է ոչ ավանդական ամուսնության մասին, գո՞ւցե մենք պետք է նորից
ուշադրություն դարձնենք նրանց: Սա ծնողների վերաբերյալ այն սակավաթիվ
քննակումներից է, որտեղ երեխաները չեն դրվում առաջին պլանում, չնայած պետք է
այդպես լինի: Սա չափահասների իրավունքների ու հավասարության հարցն է, սակայն նաև  հարց է առաջանում, թե որն է երեխաների համար ավելի լավ և բխում է նրանց շահերից:
Աղբյուր՝ svobodna.org.ua
Հեղինակ՝ Լիզա Բելկին
Թարգմանված է ռուսերենից
Թարգմանությունը՝ Նարինե Գրիգորյան