Լռություն` սեքսի փոխարեն. Արինա Խոլինայի մտքերը

Լռություն`
սեքսի փոխարեն

«
Տղամարդիկ սիրում են, երբ կանայք գոռում են սեքսի ժամանակ: Դա նրանց համար ֆետիշի
նման մի բան է: Սակայն դեռևս ոչ մի կին ինձ չի ասել, որ իրեն գրգռում են տղամարդու
ձայները » — սա ես գրել էի իմ ֆեյսբուքյան
էջին: Եվ անմիջապես ընկերուհիներիս կողմից ստացա բազմաթիվ նամակներ այն մսին, որ
իրենք ինձ հետ համաձայն չեն և սիրում են, երբ տղամարդը գոռում է. դա իրենց գրգռում
է: Սակայն ինչո՞ւ ես այդ ամենը լսեցի առաջին անգամ:

Պատասխանը իհարկե
ակնհայտ է. կանայք չեն քննարկում սեքսը: Ծանոթությունը, տպավորությունները, խելքը,
արտաքինը և նույնիսկ մարմնի տեսքն ու սեքսում որոշ տարօրինակություններ. բայց ոչ երբեք
հենց սեռական ակտը: Հազվադեպ կինը կարող է սեքսը նկարագրել բավականաչափ
պոռնոգրաֆիկ կերպով: Իմ ծանոթներից մեկին զարմացրեց այն հարցը, թե ի՞նչ չափսի է
նրա զուգընկերոջ առնանդամը: Լավ ի՞նչ հարց կարող է լինել ավելի բնական: Իսկ ծանոթս
մոտ տասը րոպե  չէր կարողանում ինքն իրեն
տիրապետել:

 Ծանոթներիցս մեկն ամեն անգամ
բավականին մանրամասն պատմում էր այն մասն, թե ինչպես և քանի անգամ է սեռական
հարաբերություններ ունեցել իր զուգընկերուհիների հետ: Բացի այդ, նա սիրում է սեքս-երեկույթներ
և նկարագրելով դրանք, նույնպես անմասն չի մնում դետալներից: Իսկ իմ լավագույն
ընկերը, ով հոմոսեքսուալ է, սիրում է իր սիրեկանների մասին պատմել կոնկրետ
պոռնոգրաֆիական պատմություններ: Դրանցում ամեն ինչ անկեղծ է ու սեքսուալ: Իսկ
ընկերուհիներիս նախապատվությունն իմանալու համար, պարզվում է անհրաժեշտ էր նրանց
զգամունքները վիրավորել ֆեյսբուքում:

 Կանայք դժվար հարաբերություններ
ունեն սեքսիի հետ: Ոչ մեկը չի ասի, որ իրեն դուր է գալիս, երբ տղամարդը վերևից
զբաղվում է ձեռնաշարժությամբ, իսկ միևնույն ժամանակ ինքը շոյում է սեփական
կուրծքը: Դա չափից դուրս կեղտոտ է: Ռոմանտիկ չէ: Այդ պատճառով էլ կանանց հետ շատ
հազվադեպ կարելի է քննարկել պոռնոգրաֆիան: Բացի այդ, կանայք այնքան էլ չեն սիրում
պոռնոգրաֆիան այն տեսքով, որով այն կա հիմա. կարճ տևողությամբ նյութեր, որոնք հենց
սկբից այնքան գրգռիչ են, որ չես հասկանում թե երբ վրա հասավ օրգազմը: 

Ոչ: Կանայք ավելին են
ուզում: Իհարկե, նրանց նույնպես դուր է գալիս պոռնոն, սակայն մի պայմանով. եթե
այնտեղ առկա է զգացմունք և դրամա: Այդ իսկ պատճառով էլ « Մոխարգույին 50 երանգները » ֆիլմը  այդքան սիրված է: Այն վերադարձնում է դեպի
մանկություն: Էրոտիկ վեպերի ժամանակաշրջան, որտեղ սիրային պատմության ֆոնին տեղի
են ունենում պոռնոգրաֆիկ իրադարձություններ: Այնտեղ չկա ոչ մի առնադամ. միայն սիրո
ձողեր: Եվ անպայման կա ամուսնություն:

«Կինը կմեռնի, բայց թույլ չի տա իրեն համբուրել առանց սիրո»: Իսկ եթե դա ամեն դեպքում տեղի
է ունեցել, ապա նա կսկսի տանջվել, որ հիմա իրեն կանվանեն պոռնիկ, որովհետև շատ վատ
է հաճույք ստանալ սեքսից ու առնանդամից /ոչ թե ձողից/:
 Ես մի ծանոթ ունեմ, ով առաջին իսկ հանդիպման
ժամանակ քնել էր տղամարդու հետ և սարսափելի տանջվում էր դրանից: Դա նրա համար
ավելի շուտ դրական զգացողություն էր, սակայն ինքն իրենց նման խիզախություն չէր սպասում:
32 տարեկանում նա դա արել էր կյանում առաջին անգամ: Այո, նրան դուր էր եկել,
սակայն, նախկինում նրան թույլ չէին տալիս դա անել ամաչկոտությունն ու
համոզվածությունը, որ « պարկեշտ » կինը չպետք է նման բան անի:

Կա կարծիք, որ սեքսը
մեր կյանքի շատ ինտիմ և շատ անձնական մասն է: Սակայն այնքան էլ պարզ  չէ, թե ինչու է այդպես: Պատճառն ավելի շուտ
սովորական կեղծ  բարեպաշտությունն է, որը
մենք ներկայացնում ենք, որպես վարվելակարգ: Եվ դրանից ազատվելու համար կնոջն
անհրաժեշտ են լրացուցիչ հանգամանքներ:

Ես ունեմ մի ծանոթ
կին, որը տղամարդկանց հետ հանդիպումների ժամանակ խոսում է միայն մշակույթից,
կարդում է բանաստեղծույուններ, իրեն պահում է այնպես, կարծես հագել է
կուսության  գոտի, որի վրա կան փշեր: Լուրջ
ժամանակ ընկերուհիների հետ խոսակցություններում նա այնքան զուսպ  է, որ ես երբեմն վատ եմ զգում, որ հենց հիմա
պայուսակիս մեջ տամպոններ եմ պահում:

Սակայն հենց որ մի
փոքր խմում է, միանգամից դառնում է անքայն ազատ, որ երբեմն մի քիչ էլ անհարմար է:
Եվ շատ դժվար է որպես մեկ ամբողջություն  ընդունել նրա երկու կողմերը, որոնք հենց ինքն
անձամբ չի կարողանում ընկերացնել իրար հետ: Հենց նոր նա ինքն իրեն համոզում էր, որ
սեքսը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա , որ ինքը երազում է իդեալական
ամուսնու  և երեք երեխաների մասին, իսկ
հիմա արդեն ուզում է համբուրվել և շոյում է սեփական կուրծքը:

 Սակայն հենց սեքսի ժամանակ
նույնպես կանայք ոչ միշտ են անկեղծ: Տղամարդը կարող է անմիջապես խնդրել անել մի բան,
որն իրեն դուր է գալիս, իսկ կանանցից զոռով պետք է պարզել, թե ինչն է նրանց հաճելի:

 Կանայք նույնպես սիրում են
սեքսը: Բայց նրանցից ոչ բոլորն են համակերպվել այն մտքի հետ, որ այն կարող է լինել
առաջնային: Շատերի համար կարևոր է ոչ թե հաճույք ստանալն այլ իրեն ու իր
սեքսուալությունը ցուցադրելը: Եվ քննարկել սեքսը ռոմանտիկ հարաբերություններից
առանձին, կարող են շատ քչերը, ինչպես իմ ընկերուհին: Նա պատմում է, թե ինքն
ունեցել է անպիսի կրքոտ սեքս, որ այլևս չի տարբերում սովորական սեքսը անալ սեքսից,
չնայած, որ չի սիրում վերջինը:

 Լռել սեքսի ժամանակ,
զուգընկերոջը չասել այն, ինչ ուզում ես, լռել սեքսից հետո, չքննարկել սեքսն
ընկերուհիների հետ -այս ամենը մի տեսակ կանացի էթիկետ է: Դա հարաբերությունների վեհացում
է և սեփական սեքսուալությա արժեզրկում: Բայց հարցը նրանում է, որ հարաբերությունները
կարող են ավարտվել մեկ շաբաթ անց և դուք ապրելու եք այն զգացողությամբ, որ սեքսը
չեղավ այնպիսին, ինչպիսին պետք է լիներ, եթե ասեիք այն, ինչ այդ պահին զգում և
ցանկանում էիք:

Կինը պետք է գիտակցի և ընդունի
իր սեքսուալությունը և հպարտանա դրանով ու մտածի առաջին հերթին իր հաճույքի մասին:
Տղամարդու հետ կապը պիտի սկսվի լավ, ոչ` հրաշալի սեքսից: Իսկ ինչով այն կվերջանա,
դա արդեն ցույց կտան հանգամանքները:

Ես գիտեմ չափից դուրս շատ կանանց,
ովքեր դժբախտ են սեքսի մեջ, կամ թողել են այն, որովհետև այքան էլ մեծ հաճույք չեն
ստանում, և դեպի սեքսը տանող ճանապարհը նրանց թվում է շատ դժվար: Իսկ առանց դրա
/ինչն ապացուցող բազմաթիվ փստեր կան// կյանքը լիարժեք չէ:

Կարելի է որքան
հնարավոր է ստել սեռական ցանկության բացակայության կամ ցածր մակարդակի լինելու
մասին, սակայն իրականությունն այն է, որ դա ինքնախաբեություն է և ինքն իրեն
հաճույք ստանալուց զրկելու սովորություն: Սկսեք գոնե խոսել սեքսի մասին: Գուցե
կհասկանաք, որ ավելի լավ բան մարդիկ չեն մտածել, բացառությամբ իհարկե « Պավլովի » դեսերտի:

Հեղինակ՝ Արինա Խոլինա
Աղբյուր՝ Snob.ru
Թարգմանությունը՝ Նարինե Գրիգորյան
Թարգմանված է՝ ռուսերենից