Մեքսիկայում դեռահաս քույրերի ռոք խումբը ցնցել է համացանցը․ տեսանյութ

Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում բնակվող երեք քույրերը ձայնագրման պայմանագիր են ստորագրել այն բանից հետո երբ իրենց մասնակցությամբ երաժշտական տեսանյութը ցնցել էր Youtube կայքը հավաքելով ավելի քան 6 ու կես միլիոն դիտում։

Քույրերը միասին ստեղծել են իրենց խումբը, որի անունն է The Warning (նախազգուշացում)։

Նրանք բոլորին զարմացրել են իրենց տաղանդով քանի որ նրանցից ոչ ոքի 18-ը դեռ չի լրացել։

Խմբում կիթառահար Դանիելան 14 տարեկան է, հարվածային գործիքների վրա Պաուլինան է 12 տարեկան իսկ բաս կիթառահարը Ալեյանդրան ընդամենը 9 տարեկան է։

Նրանք հիմնականում նվագում են հայտնի ռոք խմբերի հանրահայտ երգեր։

Իսկ բոլորովին վերջերս Մետալիկա աշխարհահռչակ խմբի հարվածային գործիքների վրա նվագող երաժիշտը տեսանյութը տեսնելուց հետո ասել է, որ չափազանց տպավորված է նրանց հրաշալի կատարմամբ։

Այս պատմության հաղորագրությունը այն է, որ քույերի ծնողները աջակցել են իրենց դուստրերին, որպեսզի նրանք զբաղվեն այնպիսի գործով, որը հիմնականում համարվում է տղաներին հատուկ ուղղություն։ Այսինքն աղջիկների անվախ մուտքը ռոք երաժշտության աշխարհ շատ ողջունելի է, չէ՞ որ կարևորը տաղանդն է այլ ոչ թե սեռը։