Վատ մի զգացեք եթե մշտապես երջանիկ չեք

Կապիտալիզմը սիրում է մարդկանց ներշնչել, որ իրենք երջանկության կարիք ունեն և ամեն կերպ պետք է երջանիկ լինեն:

Նման գաղափարախոսությունը թույլ է տալիս վաճառելու բազմաթիվ ապրանքներ և ծառայություններ՝ փոխարենը խոստանալով երջանկություն: 
Նույնիսկ եթե ինչ որ ապրանք կամ ծառայություն չեն երջանկացնում սպառողին, կապիտալիզմը միևնույնն է այլընտրանքային տարբերակ կառաջարկի:

Հավատալ, որ մենք բոլորս պետք է ձգտենք մշտապես դրական տրամադրություն ունենալ և ամբողջ ժամանակ փորձել ձգտել այսպես կոչված երջանկության, որի սահմանումը շատ հակասական է, իրականում նշանակում է խորապես սխալ ընկալել մարդկային գոյության բուն էությունը:

Մարդիկ կան, որ թվում է մշտապես ուրախ են կամ երջանիկ են թվում, բայց իրականում ամեն մարդ ունի տխուր և ուրախ պահեր, որը կիսում է կամ ընտրում է չկիսել հասարակության հետ:

Սակայն երբ տխրությունը դուրս է գալիս սեփական փակ սահմաններից դուրս հասարակությունը միանգամից արձագանքում է ասելով, որ ինչ որ բան այն չէ քեզ հետ, չ՞է որ դու մշտապես պետք է երջանիկ լինես, նույնսիկ եթե այդպես չէ՝ ձևացրու՛:

Նման երջանկության ֆաշիզմը բոլորովին վերջերս է ստեղծվել, հաշվի առնելով մարդկության պատմության էջերը: 


Երջանկությունը սահմանելու ժամանակ մարդիկ համարյա միշտ վստահեցնում են, որ իրենց կյանքի նպատակն է լինել երջանիկ, որին հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել, գնումներ կատարել, սիրելի իրեր ձեռք բերել, օգտագործել դրանք, նվերներ ստանալ, օգտվել տարբեր ծառայություններից՝ տուրիզմ, մասաժ և այլն:

Ինչքան սովորական է դարձել գովազդում յոգուրտ ուտող և երջանկությունից հռհռացող տնային տնտեսուհին, ով պատմում է որ իրեն երջանիկ է զգում միայն այդ հիմար յոգուրդը ստամոքսը լցնելով:

երանի իսկապես ամեն ինչ անելիս մենք երջանիկ զգայինք: Սակայն, ցավոք, ճշմարտությունը այն է, որ երջանկություն ինչ որ մի բան չէ որին կարելի է հասնել այն գնելով կամ դրան ձգտելով: Դա մի զգացողություն է և հոգեկան վիճակ, որը ստիպելով անհնար է զգալ: Դրա մասին գիտի կապիտալիզմը, դա է պատճառը, որ այն շարունակական շրջանի մեջ է ընկնում կրկին ու կրկին խոստանալով մի բան, որը տալ մարդուն ունակ չէ:

Մարդու հոգեբանությունը շատ բարդ է: Դժվար է մշտապես լինել մեկ հոգեկան վիճակի մեջ: Տխրությունը, տրամադրության անկումը և փոփոխությունը բոլորովին նորմալ երևույթներ են, որոնցից պետք չէ ամաչել և պետք չէ դա թաքցնել մարդկանցից:

Հիշեցում՝ 



Կապիտալիզմը, տնտեսական համակարգ է, որում արտադրության միջոցները պատկանում են մասնավոր սեփականատերերին իսկ համակարգի կայուն ապահովման համար շատ անգամ գործադրվում են մարդկանց աշխատուժի շահագործումը, անարժանապատիվ վերաբերմունքը և ստրկացումը։ Ձեռնարկությունները արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ շուկան կարգավորվում է պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ, որը կրկին սահմանում են տնտեսական համակարգի սեփականատերերը ԶԼՄ-ների, ֆիլմերի, գովազդների, մարքեթինգի, ինչպես նաև բանկային համակարգերի և շատ այլ գործիքների միջոցով:

Հոդվածը թարգմանված է The Guradian-ից, հեղինակ՝ Թիմ Լոտ