«Կնոջ կերպարը լրատվամիջոցների ներկայացմամբ» մոնիթորինգի վերլուծական հաշվետվություն

Հետազոտությունն իրականացրել է «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հայաստանյան ԶԼՄ-ներում կնոջ կերպարի ներկայացումը՝ կնոջ զբաղեցրած տեղի և դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու առումով:

Մոնիթորինգի քանակական արդյունքները Լրատվամիջոցներում ներկայացված անձանց 86 % տղամարդիկ են:

Ողջ տեղեկատվական հոսքի միայն 10 %-ն է հատկացված կանանց:

Տղամարդկանց լուսանկարների թիվը 6 անգամ ավել է կանանց լուսանկարներից:

Նյուսմեյքերները և «արտոնյալ խոսնակները» հիմնականում տղամարդիկ են՝ կանանց համեմատ 6:1-ի հարաբերակցությամբ:

Փորձագիտական կարծիքը նույնպես պատկանում է տղամարդկանց՝ 8 տղամարդ- փորձագետ և միայն 1 կին-փորձագետ հարաբերակցությամբ:

Գենդերային անհավասարությունը համացանցային պարբերականներում ավելի վառ է արտահայտված քան տպագիր մամուլում:

Դրա հետ մեկտեղ՝ ԶԼՄ-ներում ներկայացվող տղամարդկանց աշխարհը կառուցվում է կանանց ձեռքերով ՝ հետազոտված պարբերականների լրագրողական կազմի 67%-ը կանայք են:

Ի դեպ, կանանց վերաբերյալ հրապարակումների հեղինակների 73 %-ը կանայք են, ինչը վկայում է, որ կանայք ավելի հաճախ են լուսաբանում կանանց քան տղամարդիկ :

Հաշվետվության ամբողջական տարբերակը կարդացեք սեղմելով այստեղ