ԼԳԲՏ տերմինաբանություն

ԼԳԲՏ (լատիներեն տառերով LGBT), անգլերեն հապավում կազմված Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր (Lesbian, Gay, Bisexual and Transgender) բառերի սկզբնատառերից։ Այն օգտագործվում է որպես նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց հավաքական անուն։ Հայերենում գործածվում է նաև «ԼԳԵՓ» թարգմանական տարբերակը (Լեսբուհի, Գեյ, Երկսեռական, Փոխսեռական)։