Կանանց ազատորեն արտահայտվող կարծիքները հաճախ մերժվում են կամ լռեցվում

Հասարակական վերաբերմունքը երբեմն բացասական է այն կանանց նկատմամբ ովքեր ազատորեն բարձրաձայնում են իրենց կարծիքը, անկախ նրանից թե որտեղ են, կարող է լինել ընտանիքում, կարող է լինել համալսարանում կամ բազմապիսի հասարակական վայրերում և իրավիճակներում։ Կանանց կարծիքը կարևոր չէ, կամ էլ հաշվի չի առնվում, երբեմն էլ որոշ կանանց ասում են “Դու կին ես դու սրանից ինչ ես հասկանում” կամ “Խելոք աղջիկ ես, սուս մնա”։

Սա իրականում շատ բռնի վերաբերմունք է կանանց նկատմամբ. Ստուգելու համար թե արդյոք այդպես է ,ամեն անգամ երբ ինչ որ տղամարդ կարծիք է արտահայտում փորձեք մտածել, որ դա ասում է ինչ որ կին և ձեր վերաբերմունքը այդ կարծիքին վստահորեն փոխվում է, իսկ պատճառը միայն կին լինելու փաստն է։ 

Նույնը և հակառակը, եթե ինչ որ կին մի կարծիք է հայտնում այն նույն ռեակցիային չի արժանանում երբ այդ նույն կարծիքը արտահայտում է տղամարդը։ Իրականում սեռը և գենդերային վարքագիծը էական նշանակություն ունեն հասարակության կողմից լսված և հարգված լինելու համար։

Կանանց կարծիքը չկարևորելու ևս մեկ օրինակ է այն երբ կանանց մասին խոսում են առանց հենց իրենց կանանց ներգրավելու, տեսած կլինեք հաղորդաշարներ, որոնք տղամարդ մասնակիցներով քննարկում են կանանց իրավունքների թեման, որտեղ կանայք ներկա չեն, կամ էլ ներկա են և կարծիք չեն արտահայտում կամ էլ քաղաքական դաշտի ներկայացուցիչներ կարծիք են արտահայտում կանացի հարցերի շուրջ որոնց լինելով տղամարդ պարզապես անհնար է պատասխանել, օրինակ աբորտների պատճառները կամ աբորտի պատճառով առաջացած հոգեբանական կամ ֆիզիկական ազդեցությունները։

Այսինքն կանայք չլսված են և մնում են ստվերում, մինչդեռ տղամարդիկ ավելի տեսանելի են և ավելի են խրախուսվում արտահայտելու իրենց կարծիքը և դիրքորոշումը։ Երբեմն էլ անհնար է կոնկրետ մի պահ մատնանշել և մեղադրել ինչ որ մեկին որ չեն թույլ տալիս կնոջը արտահայտվելու, դա կարող է լինել պարզապես այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ կինը զգում է, որ իր կարծիքը արտահայտվելու դեպքում ծաղրվելու է կամ էլ ընդհանրապես չի խրախուսվում։

Օրինակ ավտոմեքենաների կամ համակարչային խաղերի մասին քննարկումներին այն կանայք ովքեր բավականին տեղյակ են և վարում են մեքենա, խաղում են համակարգչային խաղեր շատ անգամ չեն ասում դրա մասին և ստեղծվում է թյուր կարծիք, որ կանայք այդ ճյուղերից հեռու են և բան չեն հասկանում, սակայն բոլորս էլ գիտենք որ անձի գիտելիքները կաված չէ նրա կին կամ տղամարդ լինելու հետ, նրա սեռական օրգանների հետ, այլ բացառապես անձնական կենսափորձի և անհատական որակների արյդունքն է։ 
WOMEN’S OPINIONS
Public attitude about women expressing
their opinions is sometimes harsh, no matter if women express themselves in the
family situations, at the university or any other public spaces. Women’s
opinions do not matter and sometimes women are told: “You are a woman, what can
you understand of this?” or “You are a good girl, be silent”.
This is a very violent behavior towards
women. In order to check if it’s true anytime when a man expresses his opinion
think of him as a woman, and your reaction to it will definitely change, but
nothing really happened, it’s the same opinion you just changed your reaction
just because it is female speaking. The same with women who are expressing
their opinions, imagine they are men and you will see how their opinions become
more valuable.
In reality gender and sex are crucial
in terms of being heard and respected by the society.  Another example of not giving importance to
women’s voices is the situation where women are not involved but there are women’s
issues and women’s rights discussed. For example TV shows where all
participants are men and they discuss women’s rights and women’s role in the
society or male politicians are expressing their ideas on behalf of women about
things that are strictly linked with women such as psychological and physical
influence on a woman caused by abortion or different aspects about abortions
choices.
So women are not heard and are
relatively in shadow compared to men, who are more visible with their desires,
opinions, tastes and points of views on different things, they are also more
encouraged to express themselves.
Sometimes it is hard to point out a
specific moment or action towards silencing women in certain situations because
there are a lot of things that are not obvious, it can be a situation where
women present are not feeling comfortable to speak out, or they feel that if
they do then they will be mocked at or pulled down and they can’t express any
ideas about specific themes, for example cars or video games. It is a situation
where women feel that people are used to think that women do not understand
anything about cars and they don’t play video games because they are women.
Obviously this has nothing to do with a
woman’s sex, these are gender stereotypes enforced on women to behave certain
way, which sometimes is not compatible with a woman’s own desires.
Ideas and opinions on anything are
formed by personal life experiences and personal charachteristics and not by
the biological sex of an individual.